Բաքվի «ռազմավարի պուրակի» բացմամբ Ադրբեջանում տոնում են բռնությունը, ռասիզմը. ԱԳՆ պաշտոնյան՝ ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստում

28/04/2021 schedule11:18

Ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի լավ վերականգնել ճգնաժամերից» խորագրով նիստը, որին ելույթով հանդես եկավ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով COVID-19 համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով առաջացած համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամին՝ Արման Խաչատրյանն ընդգծեց, որ ճգնաժամի հետևանքների հասցեագրումը հնարավոր է տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորացման միջոցով, և այդ առումով ՄԱԿ-ի համակարգը շարունակում է կարևոր դեր խաղալ COVID-19-ին գլոբալ արձագանքի ապահովման գործում: Այս համատեքստում ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը մասնավորապես նշեց․ «Բազմակողմ կառույցների պատշաճ գործունեությունը պահանջում է անդամ երկրների երկարաժամկետ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին և նպատակներին, քանի որ միջազգային համերաշխությունը հավաքական գործողությունների նախապայմանն է»։

Նա հավելեց, որ COVID-19 համավարակի հենց սկզբից Հայաստանը վճռականորեն աջակցում է համապատասխան բազմակողմ կառույցներին, որոնք պետք է նպաստեն համագործակցության խորացմանը և իրականություն դարձնեն ոչ մեկին չանտեսելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ պատվաստումների հասանելիությունը չպետք է մերժվի կամ սահմանափակվի նաև այն մարդկանց համար, որոնք ապրում են հակամարտության գոտիներում, ինչպիսին է Արցախի բնակչությունը:

Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ նախապես ծրագրված լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետն ընդգծեց․ «Այսօր՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից մոտ վեց ամիս անց, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու ուղղությամբ միջազգային ջանքերը: Ադրբեջանը արգելափակում է հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ և շարունակում բանտարկության մեջ պահել բազմաթիվ ռազմագերիների՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը: Միևնույն ժամանակ, Բաքվի «ռազմական ավարի պուրակի» բացմամբ Ադրբեջանում տոնում են բռնությունը, ռասիզմը և էթնիկ հայերի ապամարդկայնացումը, ինչը նմանեցվում է նացիստական ժամանակաշրջանի քարոզչական պատկերների հետ»։

Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին՝ արդարացնելու ուժի կիրառումը և պնդումներին, թե իբր հակամարտությունը լուծել է ուժի միջոցով և ստեղծել նոր իրականություն՝ Արման Խաչատրյանը շեշտադրեց․ «Ուժի կիրառմամբ ստեղծված իրականությունը չի կարող օրինական լինել: Ավելին՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարություններում անդրադառնում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին և սպառնալով ուժ կիրառել: Այս հռետորաբանությունը բացարձակապես անընդունելի է և լրջորեն խարխլում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Այս պահանջները անհիմն են և՛ պատմության, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:

Տպել
733 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին