Երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 1-ին. հայտնի են, թե ինչ ծրագրեր կիրականացվեն

28/04/2021 schedule13:26

Դեռեւս 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կապանում թեմատիկ միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 1-ին: Այս մասին Արմենպրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի ԿԳՄՍ նախարարության եւ Կապանի քաղաքապետարանի համագործակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում:

«Ցանկացած քաղաքային համայնք խնդիր ունի աշխուժացնել երիտասարդական կյանքը եւ նպաստել երիտասարդների առավելագույն ներգրավմանը տվյալ համայնքի զարգացմանը: Մենք նաեւ տարբեր գործընկեր կառույցներին, միջազգային կազմակերպություններին ենք ուղղորդում, որպեսզի իրենց ծրագրերն իրականացնեն Կապանում: Իրականացվող միջոցառումների շարքում առանձնահատուկ են ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը, 100 գաղափար ԱՊՀ-ի համար միջոցառման եզրափակիչ փուլը, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում՝ առկա ռեժիմով՝ հորդորելով մեր գործընկերներին այցելելու Հայաստան: Կապան խոշորացված համայնքի ՏԻՄ-ի մեր գործընկերները մեզ հավաստիացնում են, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, եւ մենք այս միջոցառումներին ակնկալում ենք երիտասարդների ակտիվ մասնակցություն»,- նշեց նախարարի տեղակալը:

ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը մանրամասն ներկայացնելով նախատեսվող միջոցառումները՝ նշեց, որ ստեղծվել են լայն հնարավորություններ, որպեսզի ամբողջ համայնքից երիտասարդները հնարավորություն ունենան մասնակցելու միջոցառումներին: Որոշ համայնքային նշանակության միջոցառումներ կիրականացվեն նաեւ խոշորացված համայնքի բնակավայրերում:

«Մայիսի 1-ին մասնավորապես Երեւանի պատվիրակությունը ժամը 12:40-ին Կապանի քաղաքապետարանի այգուց կշարժվի դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կդրվեն արցախյան պատերազմի բոլոր զոհերի շիրիմներին: Այնուհետեւ ժամը 13:40-ին կմեկնենք Կապանի մշակույթի կենտրոն, որտեղ տեղի կունենա հուշագրի ստորագրում նախարարության եւ Կապանի համայնքապետարանի միջեւ: Հուշագրի ստորագրումից հետո մասնակիցները կկարողանան մասնակցել երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին: Այնուհետեւ տեղի կունենա ծրագրի համերգային հատվածը, որին Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական անսամբլի եւ Կապանի մշակույթի տան երաժիշտների եւ երգիչների հետ համատեղ կիրականացվի համերգային ծրագիր: Եվ դրանից հետո բացման միջոցառումը կհամարենք փակված: Սակայն այսքանով երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները չեն ավարտվում: Ամբողջ տարվա ընթացքում՝ մինչեւ դեկտեմբեր, նախատեսված են համայնքային, մարզային եւ համապետական նշանակության միջոցառումներ, որոնք տեղի կունենան ե՛ւ Կապան քաղաքում, ե՛ւ Կապան խոշորացված համայնքի բնակավայրերում»,- ասաց նա եւ հավելեց, որ միջոցառումը նախատեսված է ամբողջ տարվա համար, որպեսզի համայնքը զարգացնի իր ենթակառուցվածքները, ստեղծի հնարավորություններ լրացուցիչ ներգրավման համար:

«Մենք վստահ ենք, որ երիտասարդության շրջանում կլինի ակտիվ մասնակցություն ոչ միայն բացման միջոցառումներին, այլեւ միջոցառման ամբողջ ընթացքում, քանի որ երիտասարդական մայրաքաղաք կոչումը հնարավորություն է տալիս զարգացման հնարավորություններ ստեղծել երիտասարդների եւ համայնքում գործող երիտասարդական կազմակերպությունների համար եւ նորարարական ծրագրերով, նորարարական մոտեցումներով իրագործել համայնքային նշանակության խնդիրների լուծմանը ուղղված քննարկումներ, նորարական ձեռնարկումներ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին  երիտասարդների ակտիվ մասնակցության համար:

Երիտասարդների ակտիվ բովանդակային մասնակցությունը այն ուղիներից մեկն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել համայնքային, ազգային նշանակության խնդիրները եւ շատ կառուցողական կերպով հասնել այդ խնդիրների լուծմանը»,- դիտարկեց մասնագետը:

Ամռան ամիսներին Կապանի երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու երիտասարդական ֆորումին, սպորտլանդիա, ինտելեկտուալ խաղ- մրցույթներին, ոչ ֆորմալ ձեւաչափով իրականացվող մի շարք դասընթացների:

Գոհար Մամիկոնյանը միջոցառմանը մասնակցել պատրաստվողներին հորդորեց պահպանելու հակահամաճարակային կանոնները, ապա նշեց, որ հաջորդ երիտասարդական մայրաքաղաքի համար կազմ կոմիտեի եւ փորձագիտական հանձնաժողովի կողմից կդիտարկվեն Արմավիրի, Հրազդանի, Եղեգնաձորի եւ Ալավերդի համայնքների հայտերը:

Տպել
1102 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում