Նախարար, փոխվարչապետ, մարզպետ, լրագրող, պատգամավոր. COVID-19-ի դեմ սկսել են պատվաստվել հանրային դեմքերը

Առողջապահության նախարարությունը հայտարարել է Հանրային իրազեկման շաբաթ՝ խրախուսելով  կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պատվաստումները: Այդ արշավի շրջանակներում վիրուսի դեմ պատվաստվում են հանրությանը հայտնի մարդիկ: Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատվաստվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխվարչապետ Տիգան Ավինյանը: Պատվաստվել է նաեւ Կոտայքի մարզպետ Մեսրոպ  Մեսրոպյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը, պատգամավոր Ծովինար Վարդանյանը և այլք:

Հետաքրքիր է՝ ինչու ներկայիս նախարարը չէր պատվաստվել այն ժամանակ, երբ նախկին նախարար Արսեն Թորոսյանի առաջին տեղակալն էր, եւ Թորոսյանից բացի պատվաստվել էին գերատեսչության այլ ղեկավարներ եւս: Ավանեսյնաը մեր հարցին ի պատաասխան ասաց՝ «Լավ հարց եք բարձրացնում, բայց ես այդ ժամանակ նոր էի ապաքինվել կորոնավիրուսային հիվանդությունից ու նաեւ զբաղվածության պատճառով չկարողացա պատավստվել»:

Փոխվարչապետն ու առողջապահության նախարարը պատասխանեցին նաև մեր մի քանի հարցերին.

- Տիկին նախարար, ինչպես եք պատկերացնում պատվաստանյութերի նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը չեզոքացնելը կամ հաղթահարելը, քանի որ մարդիկ դեռ անհանգստություններ ունեն արդեն Հայաստանում առկա և նոր ներկրվող պատավստանյութերի նկատմամբ:

- Սա շատ մեծ մարտահրավեր է, և սա  մարտահրավեր է ոչ միայն մեր երկրի համար: Ցավոք սրտի պատվաստումները և բժշկական օգնությունները դարձել են քաղաքական մանիպուլյացիաների գործիք որոշ շրջանակների կողմից մարդկանց վստահությունը խաթարելու համար, և սա շատ ցավալի է: Եթե այդ մարդիկ մեկ օրով գնան մեր քովիդ կենտրոնները, կտեսնեն, թե ինչ վիճակում են մեր հիվանդները: Երեկ էլ դուրս գրվեց կորոնավիրուսի դեմ 38 օր հիվանդնանոցում բուժում ստացող մի հիվանդ, ով դեռ պետք է տանը թթվածնային կոնցենտրատի օգնությոմաբ շնչի, որպեսզի լիովին վերականգնվի: Դրա համար խնդրում եմ՝ հետևեք միայն մասնագետների կողմից տրամադրվող և փաստարկված տեղեկատվությանը և ռիսկերը ճիշտ գնահատեք, ռացիոնալ վախերին և մանիպուլյացիաներին մի տրվեք:

- «Որքան գումար է Կառավարությունը նախատեսել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար և որքանն է արդեն սպառվել»: Մեր այս հարցին էլ պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

- Որպես այդպիսին ինչ-որ գումար նախատեսված չէ, այսինքն՝ կոնկրետ չափաքանակ չենք նախատեսել: Կառավարությունը, ըստ տվյալ պատավստանյութի հասանելիության, ըստ պատվաստանյութ արտադրող ընկերության արտադրական հնարավորության, հատկացնելու է համապատասխան գումարը պատվաստանյութը ձեռք բերելու համար: Մենք փորձելու ենք մաքսիմալ կերպով ձեռք բերել պատվաստանյութերը և գումարային սահմանափակում չունենք:

Անդրադառնալով նաև այն հարցին՝ իսկ ինչու է այսօր հանվել տարիքային սահամանփակումը «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ (մինչ այժմ նշվում էր, որ այն կիրառվելու է միայն 55-ից բարձր տարիքի անձանց դեպքում), նախարարը պարզաբանեց. «Պատճառահետևանքային կապը, թե «AstraZeneca»-ն էր պատճառը, որ մարդկանց մոտ թրոմբներ էին առաջանում, դեռ հաստատված չէ, բացի դրանից թուլացել է աղմուկը նման դեպքերի վերաբերյալ: Մենք սահամանել էինք, որ այս պատվաստանյութով պատվաստվեն 55 տարեկան բարձր անձինք միայն անվտանգության նկատառումներով: Սակայն նկատեցինք, որ այլ երկրներում «AstraZeneca» -ով պատվաստվում են անկախ տարիքից և անկախ ռիսկային գոտում գտնվել-չգտնվելուն: Այսպիսով, մենք ևս հնարավորություն ստեղծեցինքայն մարդկանց համար, ովքեր ցանակնում են պատավստավեն այս պատվաստանյութով կորոնավիրուսային հիվանդության դեմ»:  

Հավելենք, որ այսօր առողջապահության նախարարից առաջ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել են նաև նրա ամուսինը և հարազատ քույրը: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում է ստացել նաեւ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Մերի Խաչատրյան 

Տպել
1350 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ