ԱՀԿ ներկայացուցիչը կառավարություններին կոչ է անում Քովիդի դեմ պատվաստումները դարձնել պլանային

Անցել է արդեն 462 օր, երբ Եվրոպական տարածաշրջանում գրանցվեց COVID19-ի առաջին դեպքը: Եվրոպայի բնակչության 5,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով, իսկ 7 տոկոսն արդեն պատվաստվել է վիրուսի դեմ: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն:

Ըստ նրա՝ չնայած նախորդ երկու ամիսներին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում, այնուամենայնիվ վարակի տարածման ռիսկը եվրոպական տարածաշրջանում դեռևս պահպանվում է:

«Չնայած նոր դեպքերի աճի կրճատմանը, հոսպիտալացման և մահերի թվի նվազմանը, միևնույն է վիրուսի սպառնալիքը պահպանում է»,- ընդգծեց նա, հավելելով՝ շատ երկրներում կորոնավիրուսային հիվանդության պատճառով սահմանված սահմանափակումները դեռևս ուժի մեջ են: Նրա խոսքով՝ տարածաշրջանի կառավարությունները դանդաղ, բայց կորոնավիրուսային հիվանդության պատվաստումների միջոցով պաշտպանում են իրենց քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբում են և որոնց հիվանդությունը կարող է ավարտվել մահվան ելքով:

«Այսօր արդեն իրականացվել է 215 միլիոն պատվաստում: Տարածաշրջանի բնակչության 16 տոկոսը ստացել են պատվաստանյութի առաջին դեղաչափը, տարածաշրջանի առողջապահական համակարգի աշխատողների 81 տոկոսը ևս ստացել են պատվաստանյութերի առաջին դեղաչափը»,- ասաց Հանս Կլյուգեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը շեշտում է՝ տասնյակ պատվաստանյութերին, որոնք տարիներ ի վեր գործածվում են և կյանքեր են փրկում, ավելացավ ևս մեկը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը հնարավորություն կտա մարդկությանը վերադառնալ բնականոն կյանքի: Նա տարածաշրջանի երկրների առողջապահության պատասխանատուներին կոչ արեց ապահովել պատվաստման բարձր մասնակցություն, որպեսզի աշխարհը հիվանդության նկատմամբ վերահսկողություն ունենա: Հանս Կլյուգեի խոսքով՝ այն երկրներում, որտեղ պատվաստվել են բնակչության ռիսկային խմբին, կրճատվել են հոսպիտալացման դեպքերը, իսկ մահվան ելքով դեպքերը նվազում են:

Նա տարածաշրջանի երկրների առողջապահության պատասխանատուներին կոչ արեց ապահովել պատվաստման բարձր մասնակցություն և պատվաստման գործընթացը դարձնել պլանային, որպեսզի աշխարհը հիվանդության վրա վերահսկողություն ունենա:

«Ամեն տարի Եվրոպական շաբաթվա ընթացքում, մենք ընդգծում ենք այն փաստը, որ պատվաստանյութերը շուրջ 200 տարի մեզ պաշտպանում են կյանքի համար վտանգավոր հիվանդություններից: Այսօր պատվաստանյութերը մեզ օգնում են հաղթահարել 20 հիվանդություն, հիմա նաև՝ COVID-19-ը: Եթե մենք գտնվենք պատասխանատու և պատվաստվենք՝ օգտվելով մեզ ընձեռնված հնարավորությունից պատվաստանյութն այս անգամ էլ կփոխի պատմության անիվը: Այդ պատճառով ես կոչեմ անում պատվաստումները տարածաշրջանում դարձնել պլանային, եթե ուզում ենք հիվանդությունը դարձնել վերահսկելի»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը շեշտում է՝ «պատվաստանյութերը անօգուտ են, եթե մնան սառնարաններում, բայց կարող են կյանքեր փրկել, եթե այն ներարկեն մարդու օրգանիզմ: Մարդիկ իրենք պետք է օգնեն, որ պատվաստանյութերը աշխատեն հօգուտ բոլորի»:

Տպել
971 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա