ՄԻՊ-ը 2020-ին ստացել է 14 հազար 780 բողոք, ցուցանիշը 2019-ի համեմատ բարձր է

30/04/2021 schedule12:33

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2020-ին գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք»: Այսօր այս մասին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս ցուցանիշը 2019-ի համեմատությամբ բարձր է, իսկ 2019-ին նախորդող տարիների համեմատությամբ՝ մի քանի անգամ ավելի բարձր: Անցյալ տարի շեշտակի աճել են թեժ գծի զանգերը, ներկայումս ՀՀ ՄԻՊ աշխատակազմը միաժամանակ ստանում է երեք զանգ, և բոլոր մուտքային զանգերը ձայնագրվում են»,- ասաց Թաթոյանը և նշեց, որ 2020-ի ընթացքում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված վիճակին և այցերի խիստ սահմանափակումներին, կառույցն իրականացրել է շուրջ 200 այց քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլն:

Թաթոյանը վստահեցրեց, որ ՄԻՊ-ն իր աշխատանքը թեկուզ մեկ օրով չի դադարեցրել: Նա նշեց, որ մարտ ամսից սկսած՝ շոկային վիճակ էր ՄԻՊ համակարգի համար կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքով.

«Մենք բախվեցինք մի շարք խնդիրների: Մենք միաժամանակ իրականացնում էինք մոնիթորինգ, բողոքների քննություն, միջազգային փորձի վերլուծություն: Նախ գլխավոր խնդիրներից էին աշխատողների իրավունքների հարցերը: Խոսքը աշխատավարձերի վճարման խնդիրների մասին է: Քաղաքացիները, հնարավորություն չունենալով հաճախել աշխատանքի, լինում էին դեպքեր, երբ զրկվում էին աշխատավարձերից: Մենք ունեցել ենք շատ դեպքեր, երբ մարդկանց հարկադրաբար ուղարկում էին արձակուրդի: Խնդիրների առաջ եկան հատկապես այն ժամանակ, երբ Կառավարությունը սկսեց սոցիալական աջակցության ծրագրեր, և դրա արդյունքում մարդիկ պարզեցին, որ, օրինակ, գրանցված աշխատող չեն: Ստացվում էր այնպես, որ քաղաքացիները զրկվում էին այդ աջակցությունից»:

ՀՀ ՄԻՊ-ն արձանագրեց, որ խնդիրներ էին առաջանում նաև մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերում:

Թաթոյանը շեշտեց՝ կորոնավիրուսի և արտակարգ դրության ժամանակաշրջանում ավելացել էին նաև կանանց և երեխաների հանդեպ բռնության դեպքերը.

«Մենք իրականացրել ենք իրազեկման աշխատանքներ, կարծրատիպերը կոտրելուն միտված աշխատանքներ, և այս առումով ՄԻՊԸ-ը լայն համագործակցություն է ունեցել Կառավարության հետ»,- ասաց Թաթոյանը:

Տպել
786 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն