ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, և վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, ասաց, որ ՍԴ-ից մեկնաբանությունը ստանալով՝ կարողանալու են ընդհանուր նորմի վերաորակում իրականացնել, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի: 

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Դատարանն այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց. դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է: Մեղադրական կողմը եւ տուժողների իրավահաջորդները պնդում են, որ արարքը պետք է վերաորակվի, որովհետեւ թեեւ հոդվածը չկա, բայց հանցանքը կա: 

Ի պատասխան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի՝ խոսելով այս մասին՝ Դավթյանը մեկնաբանեց նաեւ, թե ինչու էր Քոչարյանի եւ մյուսների արարքը ի սկզբանե որակվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով.

«Մենք հրապարակային ներկայացրել ենք, թե ինչու է ժամանակին արարքի որակման մեջ  հատուկ նորմին տրվել առավելությունը, որովհետեւ դա պարզ իրավական տեխնիկայի կանոն է՝ սահմանված իրավական ակտերի մասին օրենքով: Այլ բան չէր կարող անել վարույթ իրականացնողը, երբ տեսնում է՝ նկարագրված արարքը համապատասխանում է իշխանությունը վերազանցելուն եւ դրա հետեւանքով ծանր հետեւանքներ առաջացնելուն եւ տեսնում է, որ այդ ծանր հետեւանքները ոչ թե գործնականում պարզագույն հետեւանքներ են համեմատության մեջ, այլ սահմանադրական կարգի հիմունքների ուղիղ դադարեցման հետեւանքներ»,- պարզաբանեց Դավթյանը:

Այնուհետեւ անդրադառնալով արարքի վերաորակմանը՝ շարունակեց. «Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մենք ի՞նչն ենք վիճարկում Սահմանադրական դատարանում. երբ որ արարքի որակման հետ կապված մենք դատարանում տեսնում ենք փոփոխություն, քրեադատավարական օրենքը մեզ տվել է հնարավորություն՝ վերաորակելու: Բայց այդ հնարավորությունը նախատեսող քրեադատավարական նորմը՝ 309.1 հոդվածը եւ դրան Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի մինչ օրս տված մեկնաբանությունները վկայում են, որ այդ վերաորակումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ, ապացուցողական բազայի՝ պարզ լեզվով ասած: Զուտ իրավական, ոչ փաստական կողմին վերաբերող հարցերով վերաորակման հնարավորություն չի տալիս: Եվ սա առիթ հանդիսացավ, որ մենք ՍԴ առջեւ բարձրացնենք այդ խնդիրը, ստանանք մեկնաբանություն Սահմանադրական դատարանից: Մեր ակնկալած մեկնաբանությունն այն է, որ, այո՛, դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, դրանով խախտվում են տուժողների իրավունքները, եւ այդ մեկնաբանությունը ստանալով՝ մենք կարողանալու ենք վերաորակում իրականացնել ընդհանուր նորմի, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի»: 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի նման իրավիճակներում խնդիրը կարգավորելու հնարավորություն լինի՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Այո՛, 309.1 հոդվածը բարելավման կարիք ունի, որ այս իրավիճակում մենք ունենանք պատշաճ արձագանք՝ արդար դատաքննության իրականացման համար»:

Տպել
1894 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են