Ղրղզստանն ու Տաջիկստանը երկրորդ անգամ են պայմանավորվել հրադադարի շուրջ. մի քանի օրում տասնյակ զոհեր, 173 վիրավոր կա

Ղրղզստանի բնակիչների թիվը, որոնք զոհվել են Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ժամանակ, հասել է 34-ի: Այս մասին հայտնել են Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունից:

Վիրավորումներ ստացած տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ:

Նախարարության տվյալներով՝ 173 տուժածի շրջանում 31-ը զինվորականներ են, մեկը՝ բուժաշխատող, 131-ը՝ քաղաքացիական անձինք, մյուս 10-ի մասով դեռևս ճշտումներ են իրականացվում:  

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության սահմանային վարչության պետի տեղակալ Նազարալի Թալանթբեկը հայտնել է, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին գտնվող հակամարտության գոտում զինված նոր բախումներ երեկվա ընթացքում չեն  գրանցվել:

Ղրղզստանի ՆԳՆ-ն 11 քրեական գործ է հարուցել Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության փաստի առթիվ:

Ըստ նրա, գործերը հարուցվել են ներառյալ Քրեական օրենսգրքի «Մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»,«Սպանություն»,«Անօրինական սահմանի հատում» և «Խռովություններ»հոդվածներով: Բոլորով արդեն սկսել են նախաքննություններ:

Երեկ՝ մայիսի 1-ին, կողմերն արդեն երկրորդ անգամ պայմանավորվել են հրադադարի հաստատման շուրջ:

Ավելի վաղ այդ մասին պայմանավորվածություն արդեն եղել էր ապրիլի 29-ին՝ 2 երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Պայմանավորվածությունը, սակայն խախտվել էր, երբ մայիսի 1-ի վաղ առավոտյան հայտնի էր դարձել դեպի սահմանի ղրղզական կողմ տաջիկական զորքի տեղաշարժի մասին: Իրավիճակը որակվել էր լարված:

Երկրորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվել են 2 երկրների ղեկավարները: Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանին ամբողջական հրադադարի ռեժիմը և զորքի դուրսբերումը: Ժապարովն ու Ռահմոնը պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով ՝ սահմանին ռազմական տեխնիկայի աուդիտի համար: Պաշտոնական Բիշքեկը հայտնել է, որ Տաջիկստանը շարունակում է ուժերի տեղակայումը Ղրղզստանի հետ սահմանին:

Միաժամանակ, Տաջիկստանում երեկվա ընթացքում բուռն հավաքներ ու ցույցեր են տեղի ունեցել, որի ժամանակ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին զենք տրամադրել հանրապետության սահմանը պաշտպանելու համար:

Այսօր արդեն ՝ մայիսի 2-ին, Ղրղըզստանն ու Տաջիկստանը սկսել են զինված հակամարտության գոտուց դուրս բերել զինծառայողներին ու ռազմական տեխնիկան:

Դուշանբեն և Բիշքեկը շուտով կսկսեն սահմանի չափագրումները:

ՄԱԿ-ը ողջունել է Բիշքեկի և Դուշանբեի միջև հրադադարի մասին վերջին համաձայնագիրը: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը կոչ է արել կողմերին «շարունակել ուղիղ բանակցությունները ՝ իրենց առջև ծառացած բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շեշտել է, որ երկրների միջեւ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և ասել, որ «դրա համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավար Էն Լինդեն նույնպես օգնություն է առաջարկել  երկու երկրների սահմանային գոտում հակամարտության խաղաղ լուծումը խթանելու հարցում:

Ղրղզստանում մայիսի 1-ն ու 2-ը սահմանվել են որպես սգո օրեր, երկրում խոնարհված են բոլոր պետական դրոշները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զինծառայողների միջև զինված բախում էր սկսվել հինգշաբթի օրը ՝ երկու երկրների անմիջապես սահմանին: 

Ղրղըզստանի սահմանապահները հայտնել էին, որ հատուկ նշանակության ջոկատները գրավել են Տաջիկստանի սահմանային «Խոջա Ալլո» կետը, քանի որ տաջիկական կողմը կրակ է բացել ղրղըզական սահմանապահ կետի ուղղությամբ, որի հետևանքով դրանցից մեկը հրդեհվել է։ տարհանվել էին տեղի բնակիչները, վիրավորներ ու սպանվածներ էին եղել խաղաղ բնակչության շրջանում:

Սահմանային փոխհրաձգությունը նախապատմություն ունի: Բանն այն է, որ 2 պետությունների սահմանին ՝ ապրիլի 28-ին, տեղի բնակիչների միջև բախում էր սկսվել Գոլովնոյե ջրի բաշխման կետի տարածքում, որը Տաջիկստանում համարում են իրենց տարածքը, իսկ Ղրղզստանում ՝ իրենց սեփականը: Հինգշաբթի գիշերը, ըստ Ղրղզստանի սահմանապահ ծառայության, իրավիճակը սրվել է: Ղրղզստանում նախաքննություն է սկսվել այս փաստի կապակցությամբ, հաղորդվել  է այդ գիշերվա բախումների հետևանքով 8 տուժածի մասին: Նաև Տաջիկստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներին և սահմանապահներին մեղադրում են ջրհորը զավթելու փորձ կատարելու համար ականանետեր և գնդացիրներ օգտագործելու մեջ:

Դուշանբեում իրենց հերթին մեղադրել են ղրղզական կողմին սադրանքի մեջ և նշել են ապրիլի 28-ին ինը տուժածի մասին, որոնցից երկուսը՝ հրազենային վնասվածքներով:

Այս միջադեպից օրեր առաջ էլ՝ ապրիլի  24-ին Ղրղզստանի երկու քաղաքացի, որոնք շինարարությամբ էին զբաղվում Տաջիկստանի հետ սահմանային գոտում, անհայտ կորել են: Դրանից հետո պարզվել էր, որ նրանք բերման են ենթարկվել հարևան պետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Ղրղզստանում քրեական գործ է հարուցվել: Ապրիլի 25-ին Տաջիկստանը ձերբակալվածներին հանձնել էր Ղրղզստանի իշխանություններին:

Խոսքը Ղրղզստանի Բատկեն շրջանի Լեյլեկ թաղամասի բնակիչների մասին է:

Ապրիլի 26-ին Ղրղըզստանում Տաջիկստանի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա:

Իր հերթին, ապրիլի 28-ին, Տաջիկստանի Արտաքին գործերի նախարարությունը սահմանային տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Տաջիկստանում Ղրղզստանի դեսպանին: Պարզվել է, որ ձերբակալվածները անչափահասներ են եղել:

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի երկարությունը մոտ 980 կմ է, Խորհրդային Միության փլուզումից հետո այնտեղ մնացել են տասնյակ վիճելի հատվածներ: Ներկայում սահմանի սահմանազատման և գծանշման գործընթացում արդեն ներառված է սահմանային անցման գծի մոտ 580 կմ:  

Սահմանազատման հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել 2021-ի մարտին, պատվիրակությունները գլխավորում էին Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահները: Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ վեճեր և բախումներ են տեղի ունենում սահմանամերձ շրջանների տեղացի բնակիչների միջև:

2014 թվականից ի վեր ղրղզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել 10 լուրջ բախում: Միայն 2014-ին տեղի է ունեցել սահմանային 5 միջադեպ:

2016-2018 թվականներին եղել է հարաբերական հանդարտության շրջան: Չնայած ծագած հակամարտություններին, կողմերը զերծ են մնացել հրազեն օգտագործելուց: Լուրջ բախումները վերսկսվել են 2019 թվականին:

Տպել
1588 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև