Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

03/05/2021 schedule18:27

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 1-ից 29-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը երկու դեպքում էլ կանցկացվի նորմատիվների հանձնմամբ: Գրավոր քննական թեստերը կազմում է ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է՝ համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր – 4 16-17 միավոր – 8

10-11 միավոր – 5 18-19 միավոր - 9

12-13 միավոր – 6 20 միավոր - 10

14-15 միավոր – 7

2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Տպել
303 դիտում

Անակնկալ ստուգայցերը շարունակվում են

Որդեկորույս ծնողներն անվճար օգտվելու են տարբեր ծառայություններից. «Հերոսների վերականգնողական քաղաքը» նոր ծրագիր է սկսում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Իսրայել

Բաքվի մարզադահլիճներից մեկում մահացել է Ալիևի անվտանգության ծառայության պետը

Երևանի Քոչինյան փողոցի ընկերության պահեստից գողություն է կատարվել

Հայաստանը՝ հաջողության օրինակ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը

Ամասիա-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին

Համատեղ կյանքը չի հաջողվում, որոշել են շտկել. վերջին տարիներին ամուսնությունների և ամուսնալուծությունների պատկերը ՀՀ-ում

Բելառուսում քննարկվել է Հայաստանի զարգացման օրակարգի առաջ մղման գործում հայկական սփյուռքի ներգրավման հնարավորությունը

Երևանյան լճում դի է հայտնաբերվել

Հրազդանի կիրճից բերման ենթարկված քաղաքացու մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Լարսի ռուսական կողմում բեռնատարներ են կուտակվել. ավտոճանապարհը փակ է

Պետք է կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն. Ժաննա Անդրեասյան

Փոքրիկների համար գրելիս պետք է նախ նրանց աշխարհը հասկանալ. կայացավ «Կախարդին + ագռավ» գրքի շնորհանդեսը

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ կամավորականի աճյուն

Գողացել են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Ռազմական ոստիկանությունում քննարկվել է միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրը. ՌՈ պետը հանձնարարականներ է տվել

Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

Հայ-իրանական հարաբերություններն առողջապահության ոլորտում իրացման մեծ ներուժ ունեն

Ավտոմեքենան «կարմիր գծերի» տարածքում կայանելու ամենաէժան միջոցը ամբողջ տարվա համար վճարելն է. Երևանի քաղաքապետարան

ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով. ՊՆ (լուսանկարներ)

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Հայրը, որդին ու պապը. պատերազմն ու սերը երեք սերունդների աչքերով (տեսանյութ)

Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում կներկայանա առաջին կիսաեզրափակչում

Փոխվարչապետը և Երևանի քաղաքապետը քննարկել են «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացնումը

«Զինվորի տան» տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

«Զվարթնոցում» ՃՈ աշխատակիցը վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն

Համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ

Բենզալցակայանի դիմաց բախվել են ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Ամրացված հույսեր՝ կառուցված տանը. տասներեք տարվա սպասումից հետո, բնակարանամուտ է նշվել (լուսանկարներ)

Ինդոնեզիայում մոտ 20 մարդ է մահացել փողոցային բախումների հետևանքով

Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի մարզեր

Գյումրու հրապարակում արված լուսանկարն «Ինստագրամ»-ում հրապարակելը Վիեննային հավասար է դարձել. Դավիթ Առուշանյան

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ռուսական ռազմաբազայի մասնագետները սկսել են Տաջիկստանի բանակի վերապատրաստումը

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց

Դեբետի գյուղապետարանում բռնկված հրդեհի հետևանքով ողջ արխիվն այրվել է