Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի լրագրողներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում:

Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 2019 թվականին մեր երկիրը 2018-ի համեմատ առաջընթաց էր գրանցել 19 կետով՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: 2020-ին պահպանել էինք մեր դիրքերը, 2021-ին՝ 2 կետով հետ նահանջել, ինչը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով սահմանված որոշակի սահմանափակումներով: Այնուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը:

Համոզված եմ՝ առաջիկայում մեր երկիրը շարունակելու է առաջընթացը: Առանձնակի կարևոր եմ համարում մամուլի ներկայացուցիչների կողմից օբյեկտիվ գործունեության ապահովումը, հանրությանը լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնելը: Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի ճգնաժամերը ցույց տվեցին այս խնդիրների ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:

Տպել
200 դիտում

Էդմոն Մարուքյանն իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ԳՇ պետ Արտակ Դավթյանի հասցեին. Սամվել Ասատրյան

ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ

ԵՊՀ-ն կդիմի Վարչական դատարան՝ վիճարկելու բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը

Երևանն ու Նուրսուլթանը մեծ դերակատարություն ունեն հայ-ղազախական հարաբերությունների խորացման գործում

Թեհրանը համաձայն չէ Արևմուտքի պահանջներին

Սահմանում օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է

Արթիկում մսուր-մանկապարտեզ կկառուցվի. Կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կիևին խորհուրդ է տվել չշտապել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Իսրայելում առկա է հինգերորդ ընտրություններն անցկացնելու հավանականությունը

Բելգիայից՝ Սանդրոն, Թեհրանից՝ Թարան. շրջիկ բուժկենտրոնում COVID19-ի դեմ պատվաստվել ցանկացողների հոսքն այսօր մեծ էր

Հրատապ է ռազմագերիների, պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին (տեսանյութ)

Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ․ ԱԺ նախագահն ընդունել է դեսպանին

«ՍԴ-ն Հռոմի պապից կաթոլիկ գտնվեց». ՀՀ գլխավոր դատախազը՝ 300․1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելու մասին

Մոտ ժամանակներս կկարողանանք լուծել պահվող անձանց վերադարձի խնդիրը. Սերգեյ Լավրով

Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած չստորագրված հայտարարության մասով կարող եմ միայն երեք բան ասել․ Վահագն Ալեքսանյան

Կան ապացույցներ՝ Թուրքիայի միջամտությամբ ահաբեկչական խմբավորումներ ու վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան. Արթուր Դավթյան

ԱԺ խորհուրդը քննարկում է այսօր երեկոյան արտահերթ նիստ հրավիրելու հարցը. օրակարգում մեկ հարց է

Սերգեյ Լավրովն այցելել է Հաղթանակ զբոսայգի

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հասնելու նպատակով. Փաշինյանը՝ Լավրովին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ

Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործման փաստերով հարուցված են քրգործեր. Արթուր Դավթյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում

Ուզում ես միանաս, դառնաս վիշապի երրորդ գլո՞ւխ, միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ. Մարտի 1-ի զոհի հայրը՝ Տեր-Պետրոսյանին

Հայաստանի հետազոտողները կարող են մասնակցել գերմանական «Green Hydrogen» մրցույթին

Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց մեդալների համար պայքարից

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին (տեսանյութ)

Անդրեասյանն ու Մխիթարյանը չկարողացան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

ԵՊՀ-ում գիտխորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. պատճառը բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումն է

Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան

Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան բախվել են․ ուղեւորը տեղում մահացել է

Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը

Պաշտոնապես հայտարարվեց. Ռոբերտ Քոչարյանն ընտրություններում կգլխավորի ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինքը

Մոտակա ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու իրենց. ԱԽ քարտուղարը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Լավրովը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հաղթանակի գալիք օրվա առթիվ

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք. հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված (տեսանյութ)

Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ նախագահն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին. քննարկվել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը (տեսանյութ)

Բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումն Արման Թաթոյանը կվիճարկի Սահմանադրական դատարանում