Մոտակա ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու իրենց. ԱԽ քարտուղարը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը միանշանակ համաձայն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ կապիտուլյանտը, հողատուն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են: Այս մասին Կառավարության նիստից հետո այսօր հայտարարեց ինքը Գրիգորյանը:  

«Միանշանակ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, իմ ղեկավարն է, ու ես առաջնորդվում եմ նրա հայտարարություններով»,- նշեց նա:

ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը, որով հրապարակավ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջարկում էր «Ազգային համաձայնության» դաշինք կազմել:

«Հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում է նման հանդիպման ֆորմատ եղել, ու իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անեին, եթե հիշում եք, այդ ժամանակ ու հետո մեղադրեցին վարչապետին, որ չստացվեց իրենց համագործակցությունը, ու համագործակցության չստացվելու, այսպես ասած, մեղավորը վարչապետն է, այս փորձը այդ առումով շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ խնդիրը որեւէ անձ չէ, այլ հենց իրենք են ու իրենց անհաջողությունները: Ես կարծում եմ՝ մոտակա ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու իրենց»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած դեռ 2018-ին է ժողովուրդը նրանցից մեկին՝ ՀՀԿ-ին գնահատական տվել:

ԱԽ քարտուղարն ընդգծեց՝ փաստորեն ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել. «Հիշում եք՝ երբ հանդիպել են, հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է՝ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար»:

Խոսելով սպառազինության մասին՝ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, Հայաստանը այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում:

«Մենք շուտով կհրապարակենք, թե 2018-2020 թթ., ի համեմատություն 2016-2018 թթ., մեր իշխանությունը ինչեր է արել, գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել: Պարտվել ենք, որովհետեւ անցած մյուս 10-20 տարիներին նույն կերպով աշխատանք չի տարվել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից 50 միավոր, իրենք 300-ից բարձր թվով են ձեռք բերել:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ գնելու ծրագիրն այս իշխանությունները չեղարկել են՝ Գրիգորյանն ասաց. «Սերժ Սարգսյանը սուտ է ասում, եթե 2016-2018 թվականին Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական «իքս» քանակի ԱԹՍ, մենք 2018-2020 թվականին «իքս» անգամ 7 ենք ձեռք բերել»:

Նա նշեց՝ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել ձեռք բերել 1000 ԱԹՍ, իրենք թիվը բարձրացրել են 1800-ի:

Տպել
512 դիտում

Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում. Բաբաջանյան

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

«Վերելքի» պատգամավորի թեկնածուի տղան ընտրատեղամասից դուրս է եկել, ապա վերադարձել հոր հետ. մանրամասներ հնչած կրակոցներից

Լևոն-Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը (լուսանկարներ)

«Կատարեցի պարտքս». Տիգրան Ուրիխանյանը՝ քվերակելուց հետո

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քվերկությունը (լուսանկարներ)

3/11 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկ. Սանասարյան

Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. Սարգսյանը քվեարկության էր եկել թոռնիկների հետ

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները

Քվեարկեցի հանուն Հայաստանի ժողովրդավարական, ազատ և ինքնիշխան ապագայի. Տիգրան Ավինյան

Մարդասպանները հիմա մասնակցում են ընտրություններին, ես անուններ կտամ. Բաբաջանյանը իր մեքենային արձակած կրակոցների մասին

Սիսիանում «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում իրականացվել է խուզարկություն. բերման ենթարկվածներ չկան. ոստիկանություն

Վիճաբանություն «Հայաստան» դաշինքի և ՔՊ-ի վստահված անձերի միջև (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քվեախցից արված լուսանկար է հրապարակել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Տիգրան Արզաքանցյանը ահազանգում է`թիվ 15 ընտրաթերթիկները բացակայում են

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

Մեկ է ժողովուրդն է ընտրելու՝ անկախ կրակոցներից. Սամվել Բաբայան

Քաղաքացիները ակտիվ են և լարված. 10/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Որ մարզում քանի հոգի է արդեն մասնակցել ընտրություններին. ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանները զենքը վերցրել են, կհարուցվի քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը». Արա Զոհրաբյանը քվեարկեց

ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը նույնպես քվեարկեց. նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և երեխաների հետ

Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակելու փաստով քննություն է կատարվում. ոստիկանները դեպքի վայրում են (լուսանկարներ)

Լոռու մարզի բնակչուհին զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք. ՔԿ բացահայտումը

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին. Արարատ Միրզոյան

Փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Նիկոլ Փաշինյանը եկել էր ընտրատեղամաս ընտանիքի հետ

Պարտության հոտն առան. Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի աննախադեպ ընտրախախտումների հայտարարության մասին

Քվեարկելու եկած Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները. Իոաննիսյան