Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր  տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար  նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների  առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն  ընտրվում էր ձայների մեծամասնությամբ):

Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ՝ հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից՝ 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով՝ վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի (ավագ դպրոցների պարագայում) և փոխվարչապետի (Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցների դեպքում) կողմից:

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոր ժամկետներ 

Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ:

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում՝ հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:

Աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացում

Ըստ առաջարկվող նախագծի՝ հստակեցվել են աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները:

Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել.

  • տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ՝ զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • տրամադրել գրավոր տեղեկատվություն՝ հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):

Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում, ինչպես նաև հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները:

Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական և ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական և ծնողական խորհուրդները:  Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ:

Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ  քվեարկում են ազատ:

Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 30-ը:

Տպել
209 դիտում

36 հոգու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ազատ է արձակվել

Հայհոյանքներով ուղղորդում, ընտրակաշառքի բաժանում, ՔՊ քվեաթերթիկի չտրամադրում. «Անկախ դիտորդը» հաղորդումներ է ներկայացրել

17։00-ի դրությամբ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 38,17 տոկոսը. ԿԸՀ

Կրակոցներ Երեւանում. կա բերման ենթարկված

Սենց էժանագույն փիառը ընտրատեղամասերում խոսում է ձեր ֆեյք լինելու մասին. Արայիկ Հարությունյան

«Քուչի» բաշիբոզուկների վերադարձ չի լինի. Զարեհ Սինանյանն առաջին անգամ է Հայաստանում քվեարկել

Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն միջոցներ պատգամավորի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքը բացահայտելու համար. ՄԻՊ

Կուտակումներ, ծակ քվեատուփեր, գրիչ պահանջող ընտրողներ. Գյումրի (լուսանկարներ)

Լուրը, թե ինձ առևանգել են և պահել են ԱԱԾ-ում, որևէ աղերս չունի իրականության հետ. Չարչյանի գործով դատավորը՝ ԲԴԽ-ին

Ահազանգ. հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները

Մինչև 13.00-ն ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրգործ. ամփոփում

Դավիթ Սանասարյանը ահազանգում է 26 համարի քվեաթերթիկի բացակայության հերթական դեպքի մասին

«Ալաշկերտի» աննախադեպ հնարավորությունը. հայկական թիմերի եվրագավաթային հեռանկարները

«Մենք եկել ենք հայրենիք փրկելու. սա առաջնագիծ է, ռազմաճակատ». Հրանտ Բագրատյանը կատարեց իր ընտրությունը

Դավիթ Սանասարյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևանում, 19-ը՝ հանրապետության մարզերում

Սամվել Ալեքսանյանն այսօր քվեարկել է հանուն երկրի

Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

«Թաղային հեղինակությունների» կուտակումներ Երեւան քաղաքի կենտրոնի ընտրատեղամասերում․ Civic

Պատգամավորի թեկնածուի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Նորամարգ գյուղի երկու բնակիչ ընտրակաշառք տալու համար բերման են ենթարկվել

Քվեատուփերի հատակին շրջանաձև անցքեր, չհրկիզվող պահարանից դուրս քվեաթերթիկներ. «Ականատեսը» խախտումներ է արձանագրել

Արարատի ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

Զենքով տեղամաս մտնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, 14 այլ խախտումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում. ՔԿ

«Մամ, բա դու էսօր ո՞ւմ ընտրեցիր». փոքրիկ Արփիի հարցը՝ Աննա Հակոբյանին

Վիճաբանություն Մալաթիայի ընտրատեղամասերից մեկում. ոստիկանները դուրս հանեցին քաղաքացուն (տեսանյութ)

Ձերբակալվեց շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչ. Ռուստամ Բաքոյան

Նա դիմակավորված էր, «կապիշոնով», սպիտակ հագուստով. Բաբաջանյանը մանրամասներ է հայտնում այսօր հնչած կրակոցներից

Նորիկյանը քվեարկել է հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության

14:00-ի դրությամբ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82 տոկոսը. ԿԸՀ

Կարին Տոնոյանը քվեարկել է հանուն հայի ու Հայաստանի

Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում. Բաբաջանյան

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

«Վերելքի» պատգամավորի թեկնածուի տղան ընտրատեղամասից դուրս է եկել, ապա վերադարձել հոր հետ. մանրամասներ հնչած կրակոցներից

Լևոն-Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը (լուսանկարներ)

«Կատարեցի պարտքս». Տիգրան Ուրիխանյանը՝ քվեարկելուց հետո

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քվեարկությունը (լուսանկարներ)