Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

07/05/2021 schedule14:00

Այսօր Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրեցին «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով:

Այս մասին հայտնում են ՀԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Այս ծրագիրը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն»  առանձնացված ստորաբաժանման միջոցով: Ծրագրի նպատակն է բարձրացնել հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը և նվազեցնել հյուրընկալող ընտանիքների ֆինանսական բեռը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի բնակչությանը: 

«Ուրախ ենք ստորագրել այս պատեհաժամ համաձայնագիրը՝ Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամի դրամշնորհի աջակցությամբ»,- ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Այս ծրագիրը չափազանց կարևոր է: Տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվելիք աջակցությունը կբարձրացնի հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը»: 

Առաջարկվող ծրագիրը կնպաստի սոցիալական պաշտպանության և զբաղվածության աջակցության այն ծրագրերի ընտրությանը, որոնք ՀՀ կառավարության կողմից մշակված ավելի լայն աջակցության փաթեթի մաս են կազմում՝ ուղղված տեղահանվածներին և նրանց հյուրընկալող ընտանիքներին: 

Ծրագրի նպատակներն են.

  • Աջակցել շուրջ 11,530 տեղահանված անձանց՝ վճարելով նրանց ամսական դրամական նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (68,000 դրամ), ըստ Հայաստանում գտնվող չափահասի/երեխայի, մինչև 4 ամիս տևողությամբ:
  • Ապահովել դրամական օգնություն/եկամտային աջակցություն Հայաստանի 3,975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանված մարդկանց՝ հիմնական կարիքները հոգալու նպատակով:
  • Ժամանակավորապես սուբսիդավորել զբաղվածության ծրագիր 936 տեղահանված անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանում և նպաստել նրանց մասնակցությանը աշխատաշուկային և տնտեսական ներգրավվածությանը:
  • Աջակցել 115 տեղահանված անձանց հանրային աշխատանքների ծրագրի միջոցով (դրամ աշխատանքի դիմաց): 

«Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց»,- ասում է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը: Դրամական փոխանցումները կօգնեն նրանց ամենօրյա կտրվածքով բավարարել իրենց հիմնական կարիքները: Ավելին՝ ծրագիրը կբարձրացնի տեղահանված ընտանիքների դիմադրողականությունը և կխթանի սոցիալական համախմբվածությունը նրանց հյուրընկալող համայնքներում»: 

Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից կառավարվող գլոբալ հիմնադրամ է՝ անկայունության, հակամարտության և բռնության իրավիճակներում զարգացման կարևորագույն գործողությունների և վերլուծության ֆինանսավորման համար: Հիմնադրամին սիրով աջակցում են Ավստրալիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը: 

Տպել
246 դիտում

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

Մեկ է ժողովուրդն է ընտրելու՝ անկախ կրակոցներից. Սամվել Բաբայան

Քաղաքացիները ակտիվ են և լարված. 10/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Որ մարզում քանի հոգի է արդեն մասնակցել ընտրություններին. ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանները զենքը վերցրել են, կհարուցվի քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը». Արա Զոհրաբյանը քվեարկեց

ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը նույնպես քվեարկեց. նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և երեխաների հետ

Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակելու փաստով քննություն է կատարվում. ոստիկանները դեպքի վայրում են (լուսանկարներ)

Լոռու մարզի բնակչուհին զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք. ՔԿ բացահայտումը

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին. Արարատ Միրզոյան

Փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Նիկոլ Փաշինյանը եկել էր ընտրատեղամաս ընտանիքի հետ

Պարտության հոտն առան. Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի աննախադեպ ընտրախախտումների հայտարարության մասին

Քվեարկելու եկած Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները. Իոաննիսյան

Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև

«Քվեարկում ենք հանուն համերաշխության». Էդմոն Մարուքյանը քվեարկեց

Արմեն Գրիգորյանը քվեարկեց. նա դստեր հետ էր եկել ընտրատեղամաս

Ուր և ում զանգել ընտրությունների ժամանակ խնդիր, խախտում տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

Դատախազությունն առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացել է 338 հաղորդում և հարուցել 26 քրգործ

Բոլոր ընտրական տեղամասերը բացվել են սահմանված ժամին, ընտրություններն ընթանում են բնականոն հունով

Նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկեց

Երևանի Արտաշատյան ջրանցքից դուրս է բերվել 31-ամյա քաղաքացու դի

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ազատ արձակվեց

Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում