Օրիգինալն է, այնքան էլ ծանր չէ, ես եմ բերել. Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաեւ մեծանուն կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Նիկողոս Նիկողոսյանն է (Հետմահու դիմակ, մահադիմակ՝ մոմե կամ գիպսե դիմակ, որը պատրաստվում է մահացած անձանց դեմքից):

Խաչատրյանի դիմակը Մոսկվայից Երեւան է բերել Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, որը նաեւ մասնակցում էր ներկայացման հանդիսավոր արարողությանը:

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանը երկար տարիների ընկերներ են եղել ու շատ մտերիմ: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքն է համարել ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:

Խոսելով քանդակի նյութի ու քաշի մասին՝ Գայանե Նիկողոսյանն ասաց. «Գիպսից է դիմակը, հայրս իր ձեռքերով է այն պատրաստել, օրիգինալն է: Այնքան էլ ծանր չէ, ես եմ բերել, կարողացա հեշտությամբ տեղափոխել: Դիմակը 3.5-4 կիլոգրամ է կշռում»:

Լուսանկարում՝ Արմինե Նիկողոսյան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Խաչատրյանի դիմակը տուն-թանգարան տեղափոխելու համար առիթ է հանդիսացել իր՝ Մոսկվա մեկնումը: «Արամ Խաչատրյանի անվան տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (Nico Art Gallery) համերգային սրահում, որի տնօրենը քանդակագործի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանն է: Ես առիթն օգտագործեցի ու խնդրեցի, որ դիմակը տեղափոխվի Երեւան: Մենք շատ շուտ համաձայնության եկանք, ինչի առիթով անչափ ուրախ եմ»,- ասաց նա:

Արմինե Գրիգորյանի խոսքով՝ դիմակը տեղափոխելու պայմանավորվածությունը եղել է դեռ 2020 թվականի փետրվարից, սակայն, համավարակով պայմանավորված, հետաձգվել է, այսօր արդեն՝ Երեւան բերվել:

Տպել
1343 դիտում

Ժամային փոփոխություններ կլինեն Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում

Երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը դպրոցում աշխատել չի կարողանա. ինչ է առաջարկվում

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը

Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)

Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET

Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից

Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան

Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան

Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան

Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին

Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան

Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը

Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան

Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան

Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը

Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան

ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը

Որքա՞ն արժեն Երևանի կենտրոնում տնկվող նոր ծառատեսակները և ինչ են արվում հատված ծառերը

Անդրե Չալըշըրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին. ՀՖՖ

Ինչ են արել փոխվարչապետերի գրասենյակները 2022-ին. վարչապետին է ներկայացվել կատարողականը

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են

Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանը տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը

Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել

Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են