Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպան Ֆան Յունին․ կողմերն անդրադարձել են պատվաստումային գործընթացին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար:

«Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի սակավությանը, Չինաստանը պատրաստակամորեն մեզ է տրամադրել պատվաստանյութերի զգալի խմբաքանակ և կորոնավիրուսային առաջին ալիքից սկսած` շարունակում է օգնել մեր երկրին` հաղթահարելու այս մարտահրավերը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, փորձի փոխանակման և համավարակի դեմ միասնական պայքարելու համատեղ ջանքերին:

«Համավարակը սահմաններ չունի. ամբողջ աշխարհը կանգնած է այս բարդ խնդրի առջև, հետևաբար ոչ մի երկիր չի կարող այն միայնակ հաղթահարել, քանի դեռ պայքարը միասնական չէ: Ուստի, մենք միշտ պատրաստակամ ենք աջակցելու մեր բարեկամ պետություններին և երբեք չենք մոռանա այն քայլերը, որ Հայաստանն էր նախաձեռնել Չինաստանի համար ծանր ժամանակահատվածում:

Հուսով ենք, որ չինական պատվաստանյութը կօգնի մեր հայ գործընկերներին` հաղթահարելու համավարակը և վերադառնալու բնականոն կյանքին»,- հանդիպման ավարտին ընդգծել է Ֆան Յունը:  

Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանն ու Ֆան Յունը ստորագրել են Հայաստանի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունների կառավարությունների միջև COVID-19 պատվաստանյութի` հումանիտար օգնության շրջանակում ՀՀ-ին նվիրաբերման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը:

Տպել
312 դիտում

Տիգրան Արզաքանցյանն ահազանգում է

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

Մեկ է ժողովուրդն է ընտրելու՝ անկախ կրակոցներից. Սամվել Բաբայան

Քաղաքացիները ակտիվ են և լարված. 10/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Որ մարզում քանի հոգի է արդեն մասնակցել ընտրություններին. ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանները զենքը վերցրել են, կհարուցվի քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը». Արա Զոհրաբյանը քվեարկեց

ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը նույնպես քվեարկեց. նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և երեխաների հետ

Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակելու փաստով քննություն է կատարվում. ոստիկանները դեպքի վայրում են (լուսանկարներ)

Լոռու մարզի բնակչուհին զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք. ՔԿ բացահայտումը

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին. Արարատ Միրզոյան

Փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Նիկոլ Փաշինյանը եկել էր ընտրատեղամաս ընտանիքի հետ

Պարտության հոտն առան. Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի աննախադեպ ընտրախախտումների հայտարարության մասին

Քվեարկելու եկած Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները. Իոաննիսյան

Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև

«Քվեարկում ենք հանուն համերաշխության». Էդմոն Մարուքյանը քվեարկեց

Արմեն Գրիգորյանը քվեարկեց. նա դստեր հետ էր եկել ընտրատեղամաս

Ուր և ում զանգել ընտրությունների ժամանակ խնդիր, խախտում տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

Դատախազությունն առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացել է 338 հաղորդում և հարուցել 26 քրգործ

Բոլոր ընտրական տեղամասերը բացվել են սահմանված ժամին, ընտրություններն ընթանում են բնականոն հունով

Նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկեց

Երևանի Արտաշատյան ջրանցքից դուրս է բերվել 31-ամյա քաղաքացու դի

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ազատ արձակվեց

Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին