Ուխտավորի երկյուղածությամբ կմոտենանք այս անկյանը. Գյումրու 2-րդ դպրոցում բացվեց նահատակված հերոս աշակերտների անկյուն

Դասվարը պահել էր 3-րդ դասարանում գրված շարադրությունը: Երբ ավարտական միջոցառման ժամանակ այդ թերթիկները կրկին բաժանեց իրենց մտքերը թղթին հանձնած արդեն շրջանավարտ դարձած սաներին, Վալերին փայլեց ուրախությունից: Թերթիկն առած վազեց ընկերների մոտ: Գրել էր, որ օդաչու է ուզում դառնալ: Այդ ժամանակ նա արդեն դիմել էր համալսարան: Տեսեք, երազանքս իրականացնում եմ՝ ասել էր ընկերներին:

Դանիելին Վալերի, Էրիկ Ազատյան, Մարտին Պետրոսյան, Հովհաննիսյան Մինաս, Սերգեյ Զաքյան: Գյումրեցի երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի նահատակվեցին, դարձան հերոսներ պատմության էջերի, այն նույն պատմության, որն էջ առ էջ սերտել էին իրենց դպրոցում:

5-ն էլ Գյումրու թիվ 2 դպրոցի սաներ են եղել՝ խելացի, բանիմաց, նպատակասլաց:

Էրիկը միշտ տխուր էր, թախծոտ աչքեր ուներ: Խելոք ու համեստ, բարի, մարդասեր: Ուսուցչուհին՝ Էմմա Միրզախանյանն այսօր կրկին հպարտությամբ է խոսում իր սաների մասին: Բայց այս հպարտության հասցեատերն արդեն ոչ թե կյանքով լեցուն նախկին աշակերտներն են, այլ կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսները:

«Բա Մարտինը, այնքան խոնարհ, այնքան խելոք: 10 տարի սովորել է դպրոցում, ոչ մի դիտողություն չի ստացել: Իսկ Մինասը մեր հպարտությունն էր: Եկել էր դպրոց, ասեց, ընկեր Միրզախանյան, աշխատանք եմ փնտրւմ, ու գնաց մահապարտների գունդ»,- շարունակում է աշակերտներին ներկայացնել Միրզախանյանը:

Սերգեյ Զաքյանի վերադարձին բոլորն են սպասել: Ամեն հնարավոր տեղից լուր են փնտրել: Քանի օրերն անցնում էին ու չէր գտնվում տղան, այնքան մեծանում էր կենդանի լինելու հույսը: Բայց այդպես չեղավ: Հերոսացածների թվում նաև Զաքյանն էր:

«Ֆիզիկական բացակայությունն է միայն մատնում նրանց բացակայությունը: Մեր տղաները կենդանի են: Քանի դեռ հիշում ենք, քանի դեռ կանք մենք, հպարտանում ենք նրանցով»,- հերոսների հիշատակի անկյան բացման ժամանակ վստահեցրեցին մանկավարժները:

«Մենք ուխտավորի երկյուղածությամբ կմոտենանք այս անկյանը: Էրեխեք ջան, դուք մեզ համար միշտ կենդանի կմնաք»,-հուզված խոսքն ավարտեց Էմմա Միրզախանյանը:

Տպել
266 դիտում

Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում. Բաբաջանյան

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

Գնացել է տեղամասից, ապա վերադարձել հոր հետ. մանրամասներ պատգամավորի թեկնածուի մասնակցությամբ միջադեպից ու կրակոցներից

Լևոն-Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը (լուսանկարներ)

«Կատարեցի պարտքս». Տիգրան Ուրիխանյանը՝ քվերակելուց հետո

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քվերկությունը (լուսանկարներ)

3/11 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկ. Սանասարյան

Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. Սարգսյանը քվեարկության էր եկել թոռնիկների հետ

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները

Քվեարկեցի հանուն Հայաստանի ժողովրդավարական, ազատ և ինքնիշխան ապագայի. Տիգրան Ավինյան

Մարդասպանները հիմա մասնակցում են ընտրություններին, ես անուններ կտամ. Բաբաջանյանը իր մեքենային արձակած կրակոցների մասին

Սիսիանում «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում իրականացվել է խուզարկություն. բերման ենթարկվածներ չկան. ոստիկանություն

Վիճաբանություն «Հայաստան» դաշինքի և ՔՊ-ի վստահված անձերի միջև (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քվեախցից արված լուսանկար է հրապարակել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Տիգրան Արզաքանցյանը ահազանգում է`թիվ 15 ընտրաթերթիկները բացակայում են

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

Մեկ է ժողովուրդն է ընտրելու՝ անկախ կրակոցներից. Սամվել Բաբայան

Քաղաքացիները ակտիվ են և լարված. 10/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Որ մարզում քանի հոգի է արդեն մասնակցել ընտրություններին. ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանները զենքը վերցրել են, կհարուցվի քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը». Արա Զոհրաբյանը քվեարկեց

ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը նույնպես քվեարկեց. նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և երեխաների հետ

Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակելու փաստով քննություն է կատարվում. ոստիկանները դեպքի վայրում են (լուսանկարներ)

Լոռու մարզի բնակչուհին զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք. ՔԿ բացահայտումը

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին. Արարատ Միրզոյան

Փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Նիկոլ Փաշինյանը եկել էր ընտրատեղամաս ընտանիքի հետ

Պարտության հոտն առան. Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի աննախադեպ ընտրախախտումների հայտարարության մասին

Քվեարկելու եկած Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները. Իոաննիսյան