Բռնվել է գումարը վերցնելիս. ԱԱԾ-ն խոշոր չափերով շորթման դեպք է բացահայտել (տեսանյութ)

10/05/2021 schedule10:20

Երևանի բնակիչը Կոտայքի մարզի իր ծանոթից սպառնալիքներով փորձել է խոշոր չափերով գումար շորթել, սակայն բռնվել է գումարը վերցնելու պահին: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ խոսքը 1000 եվրո գումարի մասին է, որը պետք է փոխանցվեր ընտանիքի անդամներին չվնասելու դիմաց:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք.-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը Հ. Ք.-ի նկատմամբ, ինչի պատճառով Հ. Ք.-ն խուսափել է նրա հետ շփումներից:

Գիտակցելով Հ. Ք.-ի նկատմամբ առավելություն ունենալու հանգամանքը և օգտվելով նրա խոցելի վարքագծից՝ Ա. Մ.-ն Հ. Ք.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով 2021 թվականի մայիսի 3-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում Հ. Ք.-ից շորթման եղանակով պահանջել է խոշոր չափերի՝ 627.410 ՀՀ դրամին համարժեք 1000 եվրո գումար, ինչի արդյունքում վերջինս հարկադրված տվել է իր համաձայնությունը:

Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա. Մ.-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021 թվականի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ. Ք.-ից ստացել է շորթման եղանակով պահանջված 1000 եվրո գումարը և փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ:

Խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. Մ.-ն ձերբակալվել է:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների արդյունքում Ա. Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր այլ տուժողների առկայությունը պարզելու ուղղությամբ:

Տպել
1239 դիտում

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

Գնացել է տեղամասից, ապա վերադարձել հոր հետ. մանրամասներ պատգամավորի թեկնածուի մասնակցությամբ միջադեպից ու կրակոցներից

Լևոն-Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը (լուսանկարներ)

«Կատարեցի պարտքս». Տիգրան Ուրիխանյանը՝ քվերակելուց հետո

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քվերկությունը (լուսանկարներ)

3/11 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկ. Սանասարյան

Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. Սարգսյանը քվեարկության էր եկել թոռնիկների հետ

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները

Քվեարկեցի հանուն Հայաստանի ժողովրդավարական, ազատ և ինքնիշխան ապագայի. Տիգրան Ավինյան

Մարդասպանները հիմա մասնակցում են ընտրություններին, ես անուններ կտամ. Բաբաջանյանը իր մեքենային արձակած կրակոցների մասին

Սիսիանում «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում իրականացվել է խուզարկություն. բերման ենթարկվածներ չկան. ոստիկանություն

Վիճաբանություն «Հայաստան» դաշինքի և ՔՊ-ի վստահված անձերի միջև (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քվեախցից արված լուսանկար է հրապարակել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Տիգրան Արզաքանցյանը ահազանգում է`թիվ 15 ընտրաթերթիկները բացակայում են

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

Մեկ է ժողովուրդն է ընտրելու՝ անկախ կրակոցներից. Սամվել Բաբայան

Քաղաքացիները ակտիվ են և լարված. 10/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Որ մարզում քանի հոգի է արդեն մասնակցել ընտրություններին. ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանները զենքը վերցրել են, կհարուցվի քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը». Արա Զոհրաբյանը քվեարկեց

ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը նույնպես քվեարկեց. նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և երեխաների հետ

Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակելու փաստով քննություն է կատարվում. ոստիկանները դեպքի վայրում են (լուսանկարներ)

Լոռու մարզի բնակչուհին զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք. ՔԿ բացահայտումը

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին. Արարատ Միրզոյան

Փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Նիկոլ Փաշինյանը եկել էր ընտրատեղամաս ընտանիքի հետ

Պարտության հոտն առան. Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի աննախադեպ ընտրախախտումների հայտարարության մասին

Քվեարկելու եկած Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները. Իոաննիսյան

Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև