Ժամանակին մի ընդդիմադիր գործիչ կալանավորվել էր, որովհետեւ ելույթում ասել էր՝ հողը վառվելու է նրանց ոտքերի տակ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց, որ արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխություններ են իրականացվել:

«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, իսկ այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում: Հայաստանի երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ կալանավորված եւ դատապարտված անձը ուտում է պետության տված հացը: Քրեակատարողական հիմնարկում պետության տված հաց ուտելը նշանակել է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետեւ այդ տված հացն արժանապատիվ չի եղել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով նաեւ, որ եթե ժամանակին մարդիկ ՔԿՀ-ներում հերթով էին քնում, ապա այսօր չկա այդ խնդիրը:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, չհամաձայնելով այդ գնահատականների հետ, հիշեցրեց համակարգի թերությունների մասին: Մասնավորապես Բաբաջանյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարություն, ԱԺ մուտք գործած խմբերի հետ կապված գործերի, ԱԺ նախագահի դեմ իրականացված հարձակման, Մարտի 1-ի գործի եւ այլնի մասին:

«Ես չեմ ասել, որ մեր դատական համակարգն անթերի է: Ես ասել եմ, որ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, որի շահառուն մարդիկ են՝ ՀՀ քաղաքացիները: Ինչքան ես գիտեմ, Կառավարություն ներխուժած քաղաքացիներից կալանավորված մարդիկ կան, ԱԺ նախագահի դեմ հարձակումն իրականացրած քաղաքացիներից էլ կալանավորված անձ կա, բայց ես ձեզ հետ կհամաձայնեմ այն առումով, որ քննության որակը բարձրացնելու անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Փաշինյանը:

Այս ամենի ֆոնին նա կարեւոր ձեռքբերում համարեց, որ անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում, ինչը, սակայն, ըստ Փաշինյանի, չի նշանակում, թե ամեն ինչ արված, ավարտված է: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ դատաիրավական բարեփոխումներ են արել, որոնց մի մասը նույնիսկ ուժի մեջ չի մտել:

«Ես չեմ կարծում, որ իմ ասածը պետք է ընկալվի այնպես, որ մենք հասել ենք կատարելության, ես եկել եմ այն համոզման, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Մենք կարող էինք գնալ այն ճանապարհով, որ ով իշխանությանը թարս բառ ասեր, կալանքի տակ հայտնվեր: Ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Հայաստանում ընդդիմադիր մի գործիչ ամիսներով կալանավորվեց նրա համար, որ իր ելույթում ասել էր՝ հողը վառվելու է նրանց ոտքերի տակ»,- շարունակեց Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ իրավական գնահատականը միշտ չէ, որ քաղաքական գնահատականի հետ պետք է համընկնի, եւ դա է դատական համակարգի գոյության կարեւոր նախադրյալներից մեկը: «Եթե իրավական գնահատականը միշտ պետք է համընկնի քաղաքական գնահատականի հետ, ուրեմն անկախ դատական համակարգ չի կարող լինել»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը եւ շարունակեց. «Մեր ուզածն ի՞նչ է, որ մենք դատական որոշումներից երջանի՞կ լինենք: Եթե գործող իշխանությունը երջանիկ է դատական համակարգի որոշումներից, ուրեմն անկախ դատական համակարգ չկա, բայց մյուս կողմից պետք չէ, որ դատական համակարգը գործող իշխանությանը դժբախտացնելը իր գործը եւ առաքելությունը համարի»:

Փաշինյանը այդ համակարգի բարեփոխման շատ կարեւոր նշան համարեց այն, որ եթե տարիներ առաջ իր ստացած նամակների 90 տոկոսը այս կամ այն անձի անմեղ կալանավորված լինելու մասին էր, շուրջ մեկուկես տարի է՝ նման նամակներ չի ստանում:

Տպել
4410 դիտում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դիմել է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին

ՔՊ-ի դրամահավաքի ելույթիցս հետո գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը, ծիծաղս եկավ. Վ. Հայրապետյան

Հունիսի 20-ին միասին փակենք անցյալի դռները և կառուցենք Հայաստանը նորովի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները. «Ալիք մեդիա»

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Հորդորում ենք զերծ մնալ հանիրավի դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալ. դատախազություն

Լին Թրեյսին հանդիպել է Պարեկային ոստիկանության նոր վերապատրաստված ղեկավար անձնակազմի հետ

Արմեն Չարչյանը կասկածվում է ընտրություններին հարկադրելու համար, նա ձերբակալվել է․ ՀՔԾ

Առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն

Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու նպատակով Արցախից մարդիկ բերող վարորդի կյանքը փրկելու համար երկու բժիշկ մեկնել է Գորիս

«Հայաստան» դաշինքի հանրահավաքին Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիները ժամանել են խմբերով․ ունեն իրենց հրահանգիչները․ Civic

Ավարտվեց «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը․ այժմ երթ է անցկացվում

ՊՆ-ն հայտարարում է զինվորական նվագախմբերը, ԶՈՒ երգի և պարի համույթի պարային խումբը համալրելու մասնագիտական լսումներ

Տնտեսության զարգացման համար առաջնային է այն ոլորտը, որը մեզ շատ արագ փող է բերելու. Հովասափյան

Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հանրահավաքին չեն մասնակցել, կենտրոնի տնօրենը դիմել է ՄԻՊ-ին. Հռիփսիմե Խաչատրյան

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն. ԱՀ ՆԳՆ

«Ականատես եղա, թե ինչպես է «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի հրապարակ». քաղաքագետ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվեց

Տավուշի դպրոցներում նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

Արցախից մոտ 100 ավտոբուսով մարդ է բերվել Քոչարյանի հանրահավաքին. civic.am

Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել ընտրել այս կամ այն ուժին, առավել ևս, սպառնալ. Ռուբինյանը «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցներին

«Հայաստան» դաշինքով առաջադրված ՇՄ մի քանի համայնքի ղեկավարներ ահաբեկում և սպառնում են բնակիչներին. Նազելի Բաղդասարյան

Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով. ՀՔԾ

Ընտրելիս ժողովուրդը պետք է հաշվի առնի՝ այդ մարդը մաքուր է, թե ոչ. «5165» շարժման համահիմնադիր

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ անձ.ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել

Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության մասին 231 հաղորդում. հարուցվել է 14 քրեական գործ

Փրկարար ծառայությունը ԱԹՍ-ներ կտրամադի մարզային փրկարարական վարչություններին

Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը

Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ․ Հետք (տեսանյութ)

Մենք մեր ընտրությամբ Հայաստանին ուժ ու վստահություն ենք հաղորդելու․Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am

Գորիսի քաղաքապետի գործն ուղարկվել է դատարան

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պաշտոնանկություններ Գյումրիում. Շիրակի մարզպետն ու ՔՊ թեկնածուն հերքում են իրենց ուղղված մեղադրանքները

Զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում․ «Արմենպրես»

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայանգրությունն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

Միջազգային կառույցների ներկայացուցիչները խրախուսում են, որ ընտրությունները գերազանցեն 2018 թվին սահմանված բարձր նշաձողը