Կամուկացի մեջ գտնվող գիտաշխատողները գուցե չհեռանան գիտությունից. աշխատավարձը բարձրանում է

Գիտաշխատողների բազային աշխատավարձը մինչեւ 2025 թվականը աստիճանական կբարձրանա շուրջ 4 անգամ. փոփոխությունը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Աշխատավարձի բարձրացում, սակայն, կունենան միայն այն գիտաշխատողները, ովքեր կամավոր կատեստավորվեն՝ սահմանված կարգին համապատասխան: Փոփոխության արդյունքում՝ գիտաշխատողների այսօրվա ամսական, օրինակ, 90 հազար 400 դրամ աշխատավարձը հաջորդ տարվանից կկրնապատկվելով՝ արդեն 2025 թվականին կդառնա 276 հազար դրամ: 

Նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում: Օրինակ՝ գիտական ստորաբաժանման ղեկավարը այսօրվա 141 400 դրամի փոխարեն 2025-ին կստանա 477 200 դրամ: 

Ինչպես նշված է այսօր ընդունված որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ շատ ցածր բազային աշխատավարձը երիտասարդների համար գիտության ոլորտը դարձնում է ոչ գրավիչ և չի մոտիվացնում պատրաստել նոր կադրեր: Դրա պատճառով այսօր շարունակվում է գիտական կադրերի, առաջին հերթին՝ երիտասարդների զգալի արտահոսք գիտության ոլորտից, այդ թվում նաև` արտերկիր:

Արդյունքում`գիտության ոլորտի կադրային կազմի այդպիսի փոփոխությունները հանգեցնում են գիտության արագ «ծերացման» (առկա է գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավված գիտաշխատողների տարիքային կազմի անհամաչափ բաշխվածություն` առավելագույն կետերի հասնելով 35-39 և 70-75 տարիքային միջակայքերում), գիտական հետազոտությունների մասնագիտական մակարդակի որակական փոփոխության, խախտվում է սերնդափոխության սահուն ընթացքը, որն առաջիկա 5 տարիների ընթացքում կարող է ունենալ լուրջ բացասական ազդեցություն գիտական համակարգի վրա, ինչպես նաև՝ երիտասարդ կադրերի ցածր ներհոսք և ցածր կայունություն աշխատատեղում:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ այս նախագիծը կապահովի եւ կխրախուսի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողների աշխատանքը, կստեղծի պայմաններ գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաեւ կուրվագծի գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը:

«2022 թվականին նախատեսվում է ֆինանսավորումն ավելացել 3,6 մլրդ դրամով, 2023 թվականին՝ 2,2 միլիադր դրամով, 2024-ին՝ 2,4, 2025-ին՝ 2 մլրդ դրամով: Սա որակական լուրջ փոփոխություն է գիտության ոլորտում, եւ նման թռիչքաձեւ փոփոխություն ես չեմ հիշում, որ երբեւէ եղած լինի նախկինում»,-նշեց Վահրամ Դումանյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ: Նա պարզաբանեց, որ նշած թվերը վերաբերում են միայն բազային աշխատավարձին և ոչ թե ծրագրային ֆինանսավորմանը, որն, ի դեպ նույնպես այս տարի ավելացվել է:

«Մենք hաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում ենք բազային աշխատավարձերի չափաքանակը: Այսօրվա 4 մլրդ դրամի փոխարեն կլինի 7,7-7,8 մրդ դրամ, իսկ 2025-ին այն դառնալու է 14,4 մլրդ դրամ»,- ասաց նա: 

Փոխվարչապետը շեշտեց, որ այս սանդղակին անցում կատարել կարող են միայն այն գիտաշխատողները, ովքեր ատեստավորում են անցել վերջին մեկ տարվա ընթացքում կամ առաջիկայում կամավոր կերպով կանցնեն այդ ատեստավորումը: Ընդ որում՝ ատեստավորման պահանջներն էլ ավելի հստակեցվել են:

«Գիտության ոլորտում Հայաստանի նման երկիրն ունեցել է ալիխանյաններ, մերգելյաններ և համբարձումյաններ, որևէ բան մեզ չպետք է խոչընդոտի նման գիտնականներ ունենալ նաև տեսանելի ապագայում»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գիտաշխատողները որոշակի եկամուտներ ունենում են նաեւ թեմատիկ հետազոտություններից: Այսինքն՝ գիտնականի աշխատավարձը ՀՀ-ում դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ: Նրա խոսքով՝ ըստ էության գիտությամբ զբաղվելը ավելի գրավիչ դարձնելու մեխանիզմ է գործարկվում, որը իր բարերար ազդեցությունը պիտի ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլեւ ամբողջ տնտեսության համար:

Երիտասարդ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կառավարության որոշման մասին տեղյակ չէ, եւ դեռ հստակ գնահատական տալ չի կարող, սակայն այն, որ աշխատավարձի պատճառով վերջին տարիներին շատ գիտաշխատողներ երկրից դուրս են գալիս կամ այլ բնագավառներ տեղափոխվում, ցավոք, արդի խնդիր է եւ շատ մտահոգիչ:

Համո Սուքիասյանի խոսքով՝ երիտասարդները ընտանիք կազմելիս են առավելապես գիտությունից կամ էլ նույնիսկ երկրից  հեռանալու ցանկություն ունենում:

«Երիտասարդները ընդունվում են ասպիրանտուրա, պաշտպանում են ատենախոսությունները, այնուհետեւ ընտանիքը պահելու խնդիր են ունենում: Այդ շրջանում է, որ սկսում են հեռանալ, մոտավորապես՝ 30 տարեկանից հետո: Օրինակ՝ իմ հատկապես այն գործընկերները, որ ճշգրիտ գիտությունների բնագավառից են, նախընտրում են գնալ, ասենք՝ ՏՏ ընկերություններում աշխատանքի անցնել. եթե գիտական բնագավառում կարող են ստանալ 80-100 հազար դրամ, այնտեղ նրանք դրա վեցապատիկը կարող են ստանալ: Հումանիտար բնագավառի դեպքում, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ, գիտաշխատողները դասավանդմամբ են իրենց ծանրաբեռնում եւ գիտությամբ առավել քիչ զբաղվում: Մեր որոշ գործընկերներ էլ դիմորդների հետ են պարապում կամ հարակից այլ աշխատանքով են զբաղվում: Մեկ ուրիշ խնդիր էլ կարող ենք արձանագրել, որ երիտասարդներից շատերը ցածր աշխատավարձի պատճառով համատեղությամբ են աշխատում ակադեմիական ինստիտուտներում»:

Համո Սուքիասյանը նշում է նաեւ, որ ատեստացիան օրենքի պահանջն է, եւ ըստ այդ ատեստացիայի էլ՝ որոշվում է նաեւ պաշտոնի բարձրացումն ու դրույքաչափը: Ուստի նա կամավոր ատեստավորմամբ աշխատավարձը բարձրացնելու պահանջի մեջ խնդիր չի տեսնում։

«Գիտական բոլոր հաստատությունների աշխատակիցները սովորաբար 5 տարվա միջակայքում ատեստացիա են անցնում: Ատեստավորման ժամանակ հաշվի է առնվում գիտաշխատողի՝ նախորդ 5 տարիների արդյունքները՝ հրատարակած մենագրությունները, հոդվածները, գիտաժողովներին մասնակցությունը, գիտական ընթացիկ գործունեությունը: Այդ արդյունքների հիման վրա որոշվում է՝ աշխատողը կամ նույն հաստիքին է մնում, կամ նրա պաշտոնը բարձրանում է, իսկ եթե վատ է աշխատել, իջնում է: Ու դա նաեւ վերաբերում է դրույքաչափին: Սակայն աշխատավարձների այդ տարբերակումներն այնքան քիչ են, օրինակ՝ 3-5 հազար, որ ուղղակի միայն հոգեբանական ազդեցություն է թողնում: Այ որ ֆինանսավորումը հստակ բարձրանա, եւ նաեւ հիմնարկների ֆինանսավորումը ավելանա, մենք դրական իրական փոփոխություններ կարող ենք տեսնել»:

Համո Սուքիասյանի կարծիքով՝ թեպետ միանգամից մեծ քանակի ֆինասական ներդրումների արդյունքն ավելի տեսանելի կլիներ, սակայն այս փոփոխությունը որոշակիորեն կնպաստի նրան, որ այն գիտաշխատողները, ովքեր կամուկացի մեջ են, մնան Հայաստանում, չհեռանան բուն գիտությունից եւ աշխատեն ու զարգացնեն մեր երկիրը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1030 դիտում

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան

Փաստաբանի միջոցով «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկացել եմ հրապարակային հայտարարելուց ընդամենը 3,5 ժամ առաջ․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (ուղիղ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, ըստ տեղեկությունների՝ նա Ոստիկանության Մարտունու բաժնում է. փաստաբան

Պարո՛ն Սամսոնյան, հարկ է աշխատանքն այնպես կազմակերպվի, որ քաղաքացին դժգոհ չլինի. Շիրակի մարզպետը՝ Գյումրու համայնքապետին

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Գյումրիում կնշվի հավաք և զուսպ

Թմրամիջոցներ կարմիր պղպեղի տուփում և արգելված իրեր դատապարտյալի խցում ու նրա համար նախատեսված հանձնուքում

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

Զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան. Տիգրան Արզաքանցյան

Էջմիածում այրվել է չշահագործվող շինության տանիք

ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում

Քննարկվում է Երեւանյան լճի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 133 դեպք

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դոլարն ու եվրոն էժանացել են. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ուկրաինա

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին