ԱՄՆ-ն արգելափակել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպումը

Վաշինգտոնը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց հանդիպումը Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրացման վերաբերյալ մայիսի 14-ին և առաջարկում է նման հանդիպում անցկացնել մայիսի 18-ին: Այս մասին նշված է Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված ԱՄՆ մշտական առաքելության նամակում: 

«ԱՄՆ-ը չի կարող աջակցել բաց հանդիպմանը ուրբաթ՝ մայիսի 14-ին, տեսակապի ձևաչափով՝ շարունակական ակտիվ դիվանագիտական ջանքերի, այդ թվում նաև մեզ համար ամենաբարձր մակարդակի վրա: Կարծում ենք, որ վաղը (մայիսի 14-ին)նախատեսված բաց հանդիպումը չի աջակցի դեէսկալացման ջանքերին»,-ասվում է փաստաթղթում:

«ԱՄՆ-ը կաջակցի բաց հանդիպման նախաձեռնությանը մայիսի 18-ին», - հավելել է դիվանագիտական առաքելությունը: Նրանք նշել են, որ Վաշինգտոնը հույսը դնում է Անվտանգության խորհրդի մյուս անդամների աջակցության վրա «բռնություններին վերջ տալու միջոց գտնելու հարցում»:

Ավելի վաղ Չինաստանի մշտական առաքելությունը հաստատել էր, որ մայիսի 14-ի հանդիպումը չի կայանա, «քանի որ Անվտանգության խորհրդի անդամները չէին կարողացել կոնսենսուսի գալ դրա անցկացման վերաբերյալ»:

Հանդիպումների վիրտուալ ձևաչափի պատճառով Անվտանգության խորհուրդը չի կարող նիստի օրակարգում անցկացնել քվեարկության ընթացակարգ: Այսպիսով, միայն մեկ երկրի առարկությունն իրականում վետո է դնում թեմայի քննարկման վրա: Դեմ առ դեմ ձևաչափով քննարկումների արգելափակումը հնարավոր կլինի միայն 15 երկրների մեծամասնության քվեարկությամբ: Ռուսաստանը բազմիցս կոչ է արել վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը դեմ առ դեմ անցկացնելու ձևաչափին:

Ավելի վաղ, դարձյալ Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու փակ արտակարգ նիստերում չի կարողացել համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ, որը կոչ էր անում թուլացնել լարվածությունը: Վաշինգտոնը պնդում է, որ փաստաթուղթը միակողմանիորեն դատապարտում է արմատական պաղեստինյան Համաս շարժման գործողությունները:

Միաժամանակ, իրադարձություններն Իսրայելում ու Պաղեստինում մնում են անփոփոխ, հեռավար ռազմական գործողությունները շարունակվում են:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը այսօր հրահանգել է Իսրայելի պաշտպանության ուժերին կանչել 9000 պահեստազորայինների:

Ավելի վաղ իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Խիդեյ Զիլբերմանը հայտարարել էր, որ բանակը «պատրաստ է ցանկացած պահի ցամաքային գործողություն սկսել, բոլորը մարտական տրամադրությամբ են», բայց առայժմ հրաման չեն ստացել:

Ըստ The Jerusalem Post թերթի, ցամաքային գործողության ծրագիրը նախատեսվում է Գլխավոր շտաբի պետ Ավիվ Քոչավիին ներկայացնել այսօրվա  ընթացքում: Մի քանի բրիգադ արդեն տեղակայվել է հատվածի սահմաններին ՝ դեսանտայիններ, հետևակայիններ ու զրահատանկային ստորաբաժանումներ:

Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակը ուժեղացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման թիրախների գնդակոծումը: Գազայի հատվածում հարվածներ են հասցվել Ֆինանսների նախարարության շենքերի և Իսլամական ազգային բանկի գրասենյակի՝ տեղեկայված Գազա քաղաքում: Չորեքշաբթի օրը Ալ-Շուրուկ անկլավի ամենաբարձր շենքերից մեկը ոչնչացվել է այն հատվածում, որտեղ տեղակայված էին մի շարք լրատվամիջոցների և ընկերությունների գրասենյակներ, առևտրային խանութներ և բնակարաններ:

Ինչպես հայտնել են զինվորականները, հարվածները հասցվում են հնարավորինս ճշգրիտ, տեղական բնակչությունը ստանում է վաղ նախազգուշացումներ այն կետերի վերաբերյալ, որտեղ հարված կհասցվի, բանկիչները տարհանվում են՝ նախքան հարվածները: Իսրայելցի զինվորականները կարծում են, որ Գազայի տարածքում գտնվող շատ քաղաքացիական վայրեր Համասը օգտագործում է ռազմական նպատակներով:

Times of Israel-ը հայտնում է, որ Իսրայելի Պաշտպանության ուժերը որոշում են կայացրել արտակարգ դրության ռեժիմը երկարացնել երկրի այն շրջաններում, որոնք գտնվում են Գազայի հատվածից գնդակոծման սպառնալիքի տակ: Արտակարգ դրությունն առայժմ կպահպանվի մինչև մայիսի 15-ի երեկոյան:

Արտակարգ դրությամբ պայմանավորված, երկրի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Թել Ավիվի մարզում բնակվող քաղաքացիներին արգելվում է հավաքվել ներսում և դրսում  խմբերով: Մարդկանց բազմության առավելագույն թիվը 10-ն է:

Ուսումնական հաստատություններում դասերը չեղյալ են հայտարարվել: Այցելել աշխատատեղեր թույլատրելի է միայն այն դեպքում, եթե դրանց գտնվելու վայրը թույլ է տալիս արագորեն հասնել տեղում առկա կամ մոտակա ռմբապաստարան:

Գազայի հատվածը վերահսկող «Իզադդին ալ-Քասամ» բրիգադները հայտարարել են Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ նոր հրթիռներ արձակելու մասին: Այդ մասին հաղորդում է Է Dunia Al Watan ռադիոկայանը:

Տեղական ժամանակով ժամը 18: 00-ին  արձակվել են մի քանի հրթիռներ, այդ թվում ՝ Նետիվոտ և Բիր Շեվա քաղաքների ուղղությամբ: Ըստ ռադիոկայանի, հարվածների նոր շարքը ՀԱՄԱՍ-ի պատասխանն էր իր զինյալների, ինչպես նաև իսրայելական հրթիռակոծությունից հետո ափամերձ անկլավում խաղաղ բնակչության շրջանում զոհերին:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ գրոհային թևը հայտարարել էր պայթուցիկներով լցոնված Shihab անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Միջերկրական ծովում գազի պլատֆորմի վրա հարձակման մասին:

Երկուշաբթի օրվանից սկսած, հրթիռների փոխանակումը շարունակվում է Իսրայելի և Գազայի հատվածի միջև ՝ մայիսի սկզբին տեղի ունեցած անկարգություններից հետո Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ, որտեղ վերջին օրերին վիրավորվել է ավելի քան 700 մարդ:

Տեղի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 87 պաղեստինցիներ, այդ թվում 18 անչափահաս և ութ կին է զոհվել այս օրերի գործողությունների ընթացքում: Մոտ 530 մարդ վիրավորվել է: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ պաղեստինյան արմատականների հարվածները իսրայելական մի շարք քաղաքնեում վեց իսրայելցու մահվան պատճառ են դարձել:

Իսրայելը հայտարարել է՝ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ գրոհային թևի հրամանատարների չորս բնակատեղիներին:

Տպել
2605 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան