Արտաքին ագրեսիվ գործողության դեպքում ներքին քաղաքականությունը պետք է մեռնի, առաջարկում եմ ձևավորել կոնսենսուս. Ռուբինյան

14/05/2021 schedule22:44

 

Մոտեցումը հստակ է, որ Հայաստանի սահմաններից ներս անցումն անընդունելի է, և ադրբեջանական զորամիավորումը կամ զորամիավորումները պետք է անհապաղ դուրս գան ՀՀ տարածքից:

Սրան հասնելու համար մենք առայժմ դիմում ենք  քաղաքադիվանագիտական մեթոդների, բայց պատրաստ ենք այլ սցենարների ևս:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Այնուհետ շեշտադրեց, թե տեղի ունեցող իրադարձություններն ինչ ժամանակահատվածում և ինչի համատեքստում են կատարվում:

«Կարևոր է նաև, թե ինչ ժամանակաշրջանում է տեղի ունենում այս ամենը: Այս ամենը տեղի է ունենում ԱԺ-ի արձակումից 2-3 օր անց, հայտարարված ընտրությունների նաև համատեքստում: Եվ քանի որ արդեն խոսվեց արտաքին համատեքստից, ես կուզեի խոսել ներքին համատեքստից:

Սիրելի գործընկերներ, երբ որ թշնամին քո դեմ թշնամական գործողություն է իրականացնում, և դու մեղադրում ես ոչ թե թշնամուն, այլ կառավարությանը, դու թուլացնում ես քո ներքին դիմադրողականությունը, որովհետև ադրբեջանցու աչքում չկա Միքայել Մելքումյան  և Ռուբեն Ռուբինյան: Չկա ուղղակի: Սյունիքը, Գեղարքունիքը հավասարապես և Ռուբեն Ռուբինյանի հայրենիքն է, և Միքայել Մելքումյանի հայրենիքն է: Եվ ապօրինի ներխուժում է տեղի ունեցել և Ռուբեն Ռուբինյանի հայրենիք, և Միքայել Մելքումյանի հայրենիք, որը նույնն է: Եվ սա պարզագույն տրամաբանություն է:

Ես կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտի բոլոր քաղաքական ուժերը պետք է լռելյայն մի կոնսենսուս ձևավորեն: Արտաքին որևէ ագրեսիվ գործողության դեպքում ներքին քաղաքականությունն ուղղակի պետք է մեռնի էդ ժամանակաշրջանում»,-ասաց պատգամավորը:

Ըստ Ռուբինյանի, հավիրված նիստում կային ելույթներ, որոնք ընդհանրապես հրավիրված արտահերթ նիստի թեմայի հետ կապ չունեին:

«Ինչ ասես, էստեղ ասեցիք, տարբեր կերպով ցույց տվեցիք, թե ինչում է ամեն ինչով մեղավոր իշխող մեծամասնությունը կամ Կառավարությունը:  Մենք մեղավոր ենք Արցախի կորստի համար, մենք մեղավոր ենք պատերազմի համար, մի քանի ուժեր կան, բարեբախտաբար ոչ ԱԺ-ում ներկայացված, որ Հայաստանին մեղադրում  էին քաղաքացիական բնակչություն թիրախավորելու մեջ, մենք մեղավոր ենք ստեղծված իրավիճակի համար:

Բա լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞: Ադրբեջանը ոչ մի բանում մեղավոր չէ՞: Այսինքն սա՞ է եզրահանգումը: Այսինքն իրենք անընդհատ կարող են դիմել ապակառուցողական գործողությունների, ու դա անեն շատ հանգիստ, իմանալով, որ Հայաստանում խորհրդարանը նիստ է անելու ու մեղադրի ինքն իրեն:

Որովհետև, եթե օրինակ Միքայել Մելքումյանը մեղադրում է Ռւբեն Ռուբինյանին, ապա այս համատեքսոտւմ Մելքումյանը մեղադրույմ է ինքն իրեն:
Ես առաջարկում են ձևավորել կոնսենսուս, որ երբ որ ՀՀ-ն կանգնած է որևէ արտաքին սպառնալիքի առաջ, ներքին քաղաքականությունը այդ ընթացքում պետք է դադարի, քանի դեռ խնդիրը չի լուծվում»,-առաջարկեց Ռուբեն Ռուբինյանը:

Տպել
1214 դիտում

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են