Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

15/05/2021 schedule18:28

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ: Մի քանի հովիվներ Պաշտպանին տեղեկացրել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին արածացնելու ժամանակ նկատել են ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները: Այս մասին իրազեկում է ՄԻՊ-ը:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը`այդ տարածքներում ադրբեջանական զինվորականների անմիջական ներկայության պատճառով: Հնարավոր չէ օգտագործել նաև այն արոտավայրերը, որոնք ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ են: Արոտավայրերը ՀՀ իրավասու մարմինների օրինական թույլտվությամբ հատկացված են մարդկանց:

Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:

Փաստահավաք աշխատանքներին ներկա է եղել նաև ՀՀ ջրային կոմիտեի նախագահը, ով հավաստել է, որ օրը 2 անգամ նմուշառում է արվում ու այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել:

Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Այցի ընթացքում համագործակցության կարևոր հարցեր են քննարկվել Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիս համայնքի ղեկավարի, ինչպես նաև Ջրային կոմիտեի ղեկավարի հետ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ:

Տպել
643 դիտում

Գյումրիում գազի հոտ է տարածված

Վիկ Դարչինյանը հավանական է նորից ռինգ դուրս գա. նպատակ կա Հայաստանում հիմնել ԱՄՆ-ի հետ համագործակցող ակումբ

Քննարկվել է Ջրվեժ խոշորացված համայնքի դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցման հնարավորությունը

Էջմիածնի խոզաբուծարանի տարածքում մեքենա է այրվել

Կրետեի հայտնի փարոսը և Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով (լուսանկարներ)

Պախարակելի է, որ ռամկավար կեղծաւորումով նողկալի խմբակ մը մաղձ և թոյն կը սփռէ մեր պետութեան եւ պետականութեան հասցէին. ՌԱԿ

Ընդդիմության օրակարգ բերած հարցերը խոսում են նրանց բովանդակային սնանկության մասին. Ռուբեն Մեհրաբյան

Ամփոփվել են ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի զորքերի միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները

Զինված ավազակային հարձակում Լոռիում. կասկածյալը փորձել է խեղդամահ անել կնոջը

Կառավարությունը մոտ 236 մլն դրամ է հատկացրել հուշարձանների պահպանման ու վերականգնման համար (տեսանյութ)

Քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար Երևանում տնտեսվարողները տուգանվում են (տեսանյութ)

Լին Թրեյսին և Էդվարդ Վոհնը մասնակցել են 665.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումների նվիրատվությանը

Մեկ տարի «հայրիկ ու մայրիկ» կանչը չենք լսել. պատերազմում երկու որդիներ կորցրած ամուսինները կրկին զավակ են ունենալու

Ռազմական համալսարանում հավաք-խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ. Աշոցքում և Ապարանում բուք է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը կշարունակվի վաղը

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա

Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը (լուսանկարներ)

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 70 դեպք

Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները

Բերման է ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը

Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր

Տեխնիկական անսարքության պատճառով Իրանը կդադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա

Սյունիքի մարզում ձյուն է տեղում. փակ է Վարդենյաց լեռնանցքը

Դատախազությունը Երեւանի քաղաքապետին առաջարկել է քննարկել Թաղման բյուրոյի ղեկավար կազմի պաշտոնանկության հարցը

Արցախի դիտակետերում ռուս խաղաղապահները վարժանքներ են իրականացրել

ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Դիլիջան ազգային պարկում գտնվող Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի խոշորամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել չսահմանափակել միջազգային ուղևորությունները և այլ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ

Ո՞ր ընկերությունն է լինելու Հայաստանում «VAR» համակարգի տեխնիկական մատակարարը. ՀՖՖ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Արցախում առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար

Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարում (լուսանկարներ)

Առաջին անգամ էի զեկուցում, մի փոքր հուզված էի. Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ժպտալու մասին

49-ամյա տղամարդը առուվաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է, հետո՝ ներկայացել ոստիկանություն

ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ