Հայաստան է ներկրվել «Աստրազենեկա» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «Աստրազենեկա» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժինը:

«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը՝ որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին,- «Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ՝ ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով:

Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում՝ ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:

«Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է ապահովել COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մենք պատրաստ ենք աջակցել երկրին՝ վերանայելու, մշակելու և ադապտացնելու պատվաստման ռազմավարությունները՝ նախատեսված առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետների համար։ Մեր տեխնիկական աջակցությամբ բժշկական անձնակազմի համար իրականացվող դասընթացների շրջանակում նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային կենտրոններ՝ նպատակ ունենալով ներգրավված բուժանձնակազմի համար նախաձեռնել կրթական սեմինարներ՝ հաջակցություն Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրին»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

«Team Europe/Եվրոպայի թիմը» պատրաստակամ է ապահովելու, որ Հայաստանում պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ ստանա այն երկրի ցանկացած կետում: COVAX նախաձեռնության շրջանակում Team Europe-ը կրկին աջակցում է Հայաստանի կառավարությանն իրականացնելու պատվաստումներ՝ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ գործընկերությամբ: Պատվաստանյութերն աշխատում են, պատվաստանյութերը կյանքեր են փրկում»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կյանքեր փրկելու և ավելի նորմալ կյանքի վերադառնալու հույս է ներշնչում։ Անվտանգ և պատվաստանյութերի հավասար հասանելիությունը այլ պաշտպանիչ միջոցառումների հետ մեկտեղ կօգնի մարդկանց առողջ լինել, բացել տնտեսությունները և կանգնեցնել համավարակը։ COVAX Facility ծրագրի միջոցով, միջազգային համերաշխության շնորհիվ՝ պատվաստանյութերն արդեն հասնում են կարիքը ունեցող բոլոր երկրներ։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այն երկրներից է, որն արդեն ստացել է պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, և առողջապահության նախարարությունը երկրում բնակվող բոլոր մարդկանց տրամադրում է անվճար պատվաստանյութեր՝ ապահովելով պատվաստումների հասանելիությունը»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Հիշեցնենք, որ «Աստրազենեկա»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Տպել
871 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին