Շարունակելու ենք բարձրացնել ռազմագերիների և կալանավորվածների վերադարձի խնդիրը. ԵԱՀԿ-ն պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին:

«Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և այս ու հարակից հարցերի վերաբերյալ կապի մեջ եմ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղյակ եմ, որ այս խնդիրները քննարկել եք նաև գործող նախագահ Անն Լինդեի հետ մարտին Երևան կատարած նրա այցի ընթացքում:

Մինսկի խմբի համանախագահները 2021 թ. ապրիլի 13-ին հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են նաև Ձեր նամակում նշված հարցերին: Համանախագահներն ընդգծել են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ՝ դեռևս գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու և երկարատև խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու համար:

Այդ համատեքստում համանախագահները մատնանշել են բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց վերադարձի հետ կապված խնդիրները՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների: Նրանք, ինչպես և ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետևել և բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ:

Հույս ունեմ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար իմ պաշտոնավարման ընթացքում զարգացնել և առավել ընդլայնել այս համագործակցությունը»,-ասված է Հելգա Մարիա Շմիդի նամակում:

Տպել
270 դիտում

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քվերկությունը (լուսանկարներ)

3/11 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկ. Սանասարյան

Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. Սարգսյանը քվեարկության էր եկել թոռնիկների հետ

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները

Քվեարկեցի հանուն Հայաստանի ժողովրդավարական, ազատ և ինքնիշխան ապագայի. Տիգրան Ավինյան

Մարդասպանները հիմա մասնակցում են ընտրություններին, ես անուններ կտամ. Բաբաջանյանը իր մեքենային արձակած կրակոցների մասին

Սիսիանում «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում իրականացվել է խուզարկություն. բերման ենթարկվածներ չկան. ոստիկանություն

Վիճաբանություն «Հայաստան» դաշինքի և ՔՊ-ի վստահված անձերի միջև (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քվեախցից արված լուսանկար է հրապարակել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Տիգրան Արզաքանցյանը ահազանգում է`թիվ 15 ընտրաթերթիկները բացակայում են

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ ղեկավարն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

Մեկ է ժողովուրդն է ընտրելու՝ անկախ կրակոցներից. Սամվել Բաբայան

Քաղաքացիները ակտիվ են և լարված. 10/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Որ մարզում քանի հոգի է արդեն մասնակցել ընտրություններին. ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանները զենքը վերցրել են, կհարուցվի քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը». Արա Զոհրաբյանը քվեարկեց

ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը նույնպես քվեարկեց. նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և երեխաների հետ

Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակելու փաստով քննություն է կատարվում. ոստիկանները դեպքի վայրում են (լուսանկարներ)

Լոռու մարզի բնակչուհին զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք. ՔԿ բացահայտումը

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին. Արարատ Միրզոյան

Փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Նիկոլ Փաշինյանը եկել էր ընտրատեղամաս ընտանիքի հետ

Պարտության հոտն առան. Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի աննախադեպ ընտրախախտումների հայտարարության մասին

Քվեարկելու եկած Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Մեծ ակտիվություն է, մարդիկ գալիս են ու գալիս. Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների

Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները. Իոաննիսյան

Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև

«Քվեարկում ենք հանուն համերաշխության». Էդմոն Մարուքյանը քվեարկեց

Արմեն Գրիգորյանը քվեարկեց. նա դստեր հետ էր եկել ընտրատեղամաս

Ուր և ում զանգել ընտրությունների ժամանակ խնդիր, խախտում տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

Դատախազությունն առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացել է 338 հաղորդում և հարուցել 26 քրգործ