Գալիս են ոչ թե մեր, այլ՝ Ֆրունզի մոտ, պարզապես Ֆրունզը տանը չէ. Գյումրիում գիշերը թանգարանային էր (լուսանկարներ)

19/05/2021 schedule00:00

Տևական դադարից հետո Գյումրու թանգարանները սկսել են շնչել: Ընդունել այցելուների, պատմել պատմություններ երես առ երես: Օնլայն հարթակն այս պահին չեն գործածում: 2021-ին մեկտեղվել են «Թանգարանների միջազգային օր» ու «Թանգարանային գիշեր » միջոցառուները:

Օրվա առաջին հատվածում Գյումրու թանգարանների այցելուները հիմնականում դպրոցականներն են եղել, ավարտին արդեն թանգարանների աշխատակիցները սպասում, ժպտում և թանգարանային սենյակներ էին ուղեկցում մեծահասակներին:

«Անկախ  այն հանգամանքից, թե քանի անգամ են եղել մեր թանգարանում, այսօր էլի ուխտավորի նման մտնում են թանգարան, անցնում բոլոր սենյակներով այնպես, ինչպես առաջին անգամ կանցնեին, լսում պատմություններն այն նույն հետաքրքրությամբ, ինչպես լսել են առաջին անգամ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գյումրու Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:

Հենց նման այցելություններից մեկի ժամանակ էլ տիկին Վիրաբյանը հայտնաբերել է տաղանդավոր երաժիշտների: Երիտասարդներն այսօր Իսահակյանի տուն-թանգարանի զարդն են: Բնորոշումը տնօրենինն է: Երաժիշտ երիտասարդները բոլոր միջոցառումներին են ներկա իրենց կատարումներով: Թանգարանը մարդաշատ էր, սակայն, ըստ տնօրենի, նկատելի էր, որ հիմնականում գյումրեցիներն էին եկել թանգարան:

«Նախկին տարիներին հիմնականում այս միջոցառումը համընկնում էր շաբաթ-կիրակի օրերի հետ, և մեծ հոսք էր լինում մայրաքաղաքից, Վանաձորից, Արմավիրից: Այսօր այդպես չէր: Նաև երկու ժամ պակաս կաշխատենք: Ամեն տարի 24:00-ին ենք ավարտել տոնական օրը: Այս տարի 22:00-ին բարի գիշեր կասենք մեր այցելուներին»,-ասաց Վիրաբյանը:

Արա Պապանյանը Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրենն է: Մեզ հետ զրույցում անկեղծացավ. չէր սպասում, որ կորոնավիրուսի համաճարակից ու պատերազմից հետո թանգարանը կրկին մարդաշատ է լինելու, այցելուների մեծ թիվ են ունենալու:

«Եթե ժողովուրդն ուզում է ապրել, նրան չես կարող սպանել: Իսկ մեր ժողովուրդն ուզում է ապրել: Սովորական ժողովուրդը, որը ոչ մի կապ չունի իշխանության, քաղաքականության հետ: Ճիշտ է, տխուր են մարդիկ, աչքերից երևում է, բայց հետ նայել չեն ուզում: Եվ այդ առաջ նայելը, շուտով կերևա ընտրություններում: Եվ եթե դարձ ի շրջանս յուր, ապա միայն մշակույթով»,-ասաց Պապանյանը:

Օրվա առիթով Շիրազի հուշատուն-թանգարանում 19-րդ դարի հայկական տարազներն են ցուցադրվել:

Պապանյանը գնահատում է թանգարանային այցերը աբոնենտային համակարգի միջոցով նաև հասանելի դարձնելու կառավարության քայլը: Շատ դպրոցահասակների համար սա կարևոր ձեռքբերում էր:

Ֆրունզն էլ էր հյուրընկալ ու ջերմ մինչ կեսգիշեր: Մհեր Մկրտչյանի թանգարանը ևս բացառություն չէր, այցելուների թիվը մեծ է այստեղ նաև շնորհիվ մուլտիմեդիա հնարավորության:

Մհեր Մկրտչյանի թանգարանը միակն է այս պահին Շիրակի մարզում, որն այցելուին հնարավորություն է տալիս օգտվել թվային հավելվածից:

«Մարդկանց այլևս չեն հետաքրքրում այն էքսկուրսիաները, երբ էքսկուրսավարը խոսում է, և մնացածը լռում են: Այս տարի թանգարանային գիշերին մենք «Խոսող խամաճիկ» անվանեցինք մեր ծրագիրը, Ֆրունզն ունեցել է խամաճիկ, որի հետ խոսել, կիսվել է: Եթե մեր հյուրը սեղմի ծրագրով առաջարկվող պատուհաններից կինոն, ապա հնարավորություն կունենան դիտել Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ մեկ րոպեանոց  ֆիլմի թրեյլերը, անմիջապես պատասխանի թեստային հարցերին, և ճիշտ պատասխանի դեպքում կստանա Ֆրունզաֆիկատ կամ Ֆրոնզագիր: Այն անմիջապես փոխանցվում է հաղթող այցելուի էլեկտրոնային հասցեին: Այլ պատուհաններ էլ կան, որոնց բացառապես կապված են մեծ դերասանի գործունեության, նրան առնչվող թեմաների հետ»,-պատմեց Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը:

Ալեքսանդրը նաև նշում է, որ իրենց թանգարանի այցելուների շրջանակը շատ լայն է, աշխարհագրական առումով՝ ընդգրկուն: «Օրինակ, եթե Ռուսաստանում հարցնեք, ճանաչում եք Ֆրունզիկին, բոլորն էլ գիտեն նրան, ԽՍՀՄ նախկին երկրների բոլոր քաղաքներից գալիս են, բացառությամբ Ադրբեջանի: Օտարերկրացիները հիմնականում Մհեր Մկրտչյանի թանգարանն են նախընտրում, իրեն ծանոթ է դերասանը: Նրան գալիս են ոչ թե մեր, այլ՝ Ֆրունզի մոտ: Պարզապես Ֆրունզը տանը չէ»,-ասաց էքսկուրսավարը:

Ի տարբերություն նրանց, սակավ գիտելիք ունեն հայ դպրոցականները: Ալեքսանդրն ասում է, նրանք թանգարան են գալիս զուտ անհրաժեշտությունից ելնելով, դպրոցական ծրագրերում կա, բայց երբեմն հանդիպում են 6-7 տարեկան երեխաներ, որոնք թանգարանային աշխատակցին գրեթե հավասար գիտելիք ու տեղեկացվածություն ունեն: «Հյուրը կամ լինում է թանգարանային, կամ չի լինում»,-վստահ է Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավարը:

Տպել
2169 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է