ԵՄ-ն Եվրոպա կթողնի միայն պատվաստում ստացած զբոսաշրջիկներին. աշխարհում վարակման դեպքերը նվազում են

Ամբողջ աշխարհում այս ամսվա ընթացքում պատվաստումներն ինտենսիվ կերպով են ընթանում, ինչով պայմանավորված, աշխարհում սկսել է նվազել կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը:

Ըստ Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալների, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է շուրջ 164,3 միլիոն մարդ: Մոտ 145 միլիոն մարդ լիարժեք ապաքինվել է, 3.4 միլիոն մարդ՝ մահացել:

Ավելի քան 1,5 միլիարդ մարդ արդեն պատվաստվել  է:

Եվրամիության երկրների ներկայացուցիչները այս երկուշաբթի հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ երրորդ երկրներից զբոսաշրջիկների մուտքի արգելքի և Եվրոպայի տարածք մուտքի նոր կանոնների մասին: ԵՄ երկրներ մուտք գործելու կարանտինային խիստ կանոնները մեղմացվելու են տուրիստական սեզոնի համար:

Ներկայումս միայն 7 երկրների, այդ թվում ՝ Ավստրալիայի, Իսրայելի և Սինգապուրի քաղաքացիներին է թույլատրվում մուտք գործել Եվրոպա առանց կարանտինի և հիմնավոր պատճառների՝ անկախ նրանց պատվաստված լինելու հանգամանքից:

BBC-ն գրում է, որ ամռանն ընդառաջ Եվրոպայում որոշում են, որ պետք է ընդունել բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր ստացել են Եվրահանձնաժողովի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով պատվաստում: Այսօր կա 4  նման պատվաստանյութ, որը հաստատված է Եվրամիության կողմից: Դդրանք են BioNtech-ը և Pfizer-ը, AstraZeneca-ն, Moderna-ն և Johnson & Johnson-ը:

Դեռևս գնահատման փուլում են չինական արտադրության Sinovac-ը և ռուսական Sputnik-V-ն:

Պատվաստված զբոսաշրջիկներին ընդունելուց բացի, Եվրամիությունը ցանկանում է ավելի մեղմացնել վարակման առումով ապահով համարվող երկրների ցանկում ընդգրկելու համար պահանջները: Այդ երկրներից բույնպես զբոսաշրջիկները կընդունվեն  համեմատաբար ազատ օայմաններով:

Reuters-ի աղբյուրների համաձայն, հիմնական չափանիշը կլինի կոնկրետ երկրից ժամանումից 14 օր առաջ այդ երկրում 100 հազար մարդու հաշվարկով դիտարկված վարակի դեպքերի թիվը: Բացի այդ, ապահով երկրների ցուցակում ընդգրկված երկրներում  վարակվածության ընդհանուր թիվը պետք է կայունորեն ընկնի տևական ժամանակ:

Այս երկրների վերջնական ցուցակը կազմվելու է այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:

Հնդկաստանի հիվանդանոցները բախվել են Amphorecithin B հակասնկային դեղամիջոցի սակավության հետ, որն օգտագործվում է մուկորմիկոզի բուժման համար: Դա ստերոիդների հետ կապված վարակ, է  որն ակտիվորեն զարգանում է  Covid-19- ի պայմաններում: կորոնավիրուսի հնդկական շտամի դեպքում այն որոշ դեպքերում հանգեցրել է անգամ կուրության:

Սովորաբար, բորբոսային վարակը վտանգավոր չէ, բայց թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, ինչպիսիք են շաքարախտը, քաղցկեղը կամ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը, դա կարող է մահացու վտանգ ներկայացնել ՝ ազդելով քթի լորձաթաղանթի, թոքերի և նույնիսկ ուղեղի վրա:

Մահարաշտայի նահանգի առողջապահության նախարար Ռաջեշ Թոփը անցյալ շաբաթ ասաց, որ նահանգում գրանցվել է սնկի մոտ 1500 դեպք: Վերջին մեկ ամսվա ընթացքում Գուջարաթի նահանգի իշխանությունները խոսում են 900 դեպքերի մասին: Ուտար Պրադեշում խոշոր դեղատան սեփականատերը BBC-ին հայտնել է,  որ դեղամիջոցը, որը նախկինում ձեռք բերման հետ կապված խնդիրներ չուներ, այժմ դժվար է գտնել: Մոտ երեք շաբաթ առաջ դրա պահանջարկը կտրուկ աճել է:

Ֆրանսիայում այսօրվանից աշխատանքի են վերադառնում սրճարանները, բարերը, խանութները, պատկերասրահներն ու կինոթատրոնները: Երկիրը մեղմացնում է կարանտինի պայմանները:

Այսուհետ մինչև 6 հոգանոց խմբերի թույլատրվում է հանդիպել սրճարանների և ռեստորանների բացօթյա հատվածներում: Անցյալ տարվա դեկտեմբերին սահմանված պարետային ժամը հետաձգվել է՝ սահմանվելով երեկոյան 7-9-ը:

Երկրում վարակման նոր դեպքերի թիվը օրական հասնում է մոտ 13 հազարի վրա: Միայն ապրիլի սկզբին այս թիվը գերազանցում էր 40 հազարը:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայում շատ սահմանափակումներ մնում են ուժի մեջ:

Բարերը և ռեստորանները չպետք է այցելուներին տեղավորեն հաստատության ներսում, իսկ դրսի սեղանները չպետք է ծանրաբեռնված լինեն 50%-ից ավելի: Կինոթատրոններին և այլ նմանատիպ հաստատություններին թույլատրվում է դահլիճները լցնել միայն 35% -ով:

Ֆրանսիան կարանտինի սահմանափակումները սկսել է թուլացնել մայիսի 3-ին, երբ քաղաքացիներին թույլատրվեց լքել քաղաքները առանց հատուկ փաստաթղթերի, և ավագ դպրոցները վերաբացվեցին:

 Հունիսի վերջին կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ վերացնել գիշերային պարետային ժամը:

Համաճարակի սկզբից մինչ օրս երկրում 5,9 միլիոն մարդ վարակվել է վիրուսով, 108 հազարը մահացել են:

Մալավիի Աֆրիկյան Հանրապետությունում պետական պաշտոնյաները հրկիզել են AstraZeneca պատվաստանյութի ժամկետանց 19,610 դոզան ՝ քաղաքացիներին ցույց տալու համար, որ ժամկետանց դեղերով չեն պատվաստվելու:

Մալավին դարձել է աֆրիկյան առաջին երկիրը, որ գնացել է նման հասարակական քայլի: Առողջապահության նախարարության ղեկավար Խումբիձե Չիպոնդան լուսանկարվել է ՝ փակելով վառարանի դուռը:

ԱՀԿ-ն ի սկզբանե խորհուրդ չէր տալիս ոչնչացնել պատվաստանյութերի ժամկետանց դոզաները, բայց հետագայում փոխել է իր դիրքորոշումը:

Մարտի 26-ին Մալավին Աֆրիկյան միության միջոցով ստացել է 102,000 դոզա AstraZeneca պատվաստանյութ և օգտագործել դրա շուրջ 80% -ը, բայց մնացած մասը ապրիլի կեսերին դարձել է անօգտագործելի:

Իշխանությունները որոշել են հրապարակային այրելով ոչնչացնել դեղամիջոցը, որպեսզի մարդիկ չմտածեն, թե ժամկետանց պատվաստանյութերով են իրենց պատվաստելու:

Համաճարակի սկզբից ի վեր, Մալավին, իր 18 միլիոն բնակչությամբ, արձանագրել է 34,000 վարակման դեպք և կորոնավիրուսի հետ կապված 1,153 մահ:

Տպել
1797 դիտում

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան