ՀԱՊԿ-ը հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջնական զինծառայողները անցնեն հայ-ադրբեջանական սահմանը:

«Նախ ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, որ պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով, եւ այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը մնում է ձյան տակ, եւ որտեղ ընդհանրապես որեւէ ինժեներական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի իրավիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այստեղ ուրիշ խնդիր կա, եւ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրել. «Որովհետեւ, այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, ու այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք ու դիվանագիտական աշխատանք իրականացնեք՝ սա արձանագրելու համար»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, որ ՀՀ-ն, առանց զինված դիմադրության, դիմել է ՀԱՊԿ-ին:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ-ի պայմանագրերից, կիմանան, որ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել եւ մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու եւ էսկալացիան քաղաքական, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսվում են կրակոցները, մեծ հավանականությամբ դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, իսկ որոշ սցենարների դեպքում՝ նույնիսկ ավելի լայնամասշտաբ պատերազմի:

«Այս առումով շատ կարեւոր է հասկանալ, թե, ի վերջո, որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը: Տարբերակներից մեկը, որի մասին խոսել ենք, պատերազմի հրահրումն էր, եւ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունն առնվազն Սյունիքի հատվածով իրականացվում է Սյունիքի մարզի եւ ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտավորապես 26 կմ լայնություն ունի»,- ասաց նա:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ պրոբլեմների առաջ կարող էր մեզ կանգնեցնել. «Այնպես որ մեր մոտեցումը, որ որոշել ենք հարցը լուծել մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ, ու այս պահի դրությամբ համենայն դեպս արդարացնում է իրեն, բայց քանի որ փաստը տեղի չի ունեցել, մենք չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին»:

Նա նշեց, որ ներքին պրոցեսները դիտարկելով՝ չի կարելի բացառել, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է եւ գուցե նաեւ Հայաստանում գործող այդ պրոպագանդիստական գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը:

«Բայց ընդհանուր առմամբ, հարգելի գործընկերներ, ես խոսեցի ադրբեջանական պրոպագանդայի մասին, բայց այս իրավիճակում պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, որովհետեւ պահը չափազանց պատասխանատու է, եւ մենք հստակ արձանագրել ենք եւ շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարեւոր է տարածաշրջանի կայունացումը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա սահմանների ճշգրտման մասին, եւ հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել ու ահաբեկել:

«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան էլ պետք է ՀՀ-ին: Սահմանների ճշգրտումը, արձանագրումը եւ, ի վերջո, ինչ-որ փուլում դեմարկացիան եւ դելիմիտացիան անվտանգային կարեւորագույն երաշխիք են: Բայց պետք է հասկանանք, որ դա պարզ գործընթաց չէ: Մեր տարածաշրջանում չկա երկիր, որը ավարտին է հասցրել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի պրոցեսը:

Որպեսզի հանրությանը պարզ լինի, ուզում եմ պարզաբանել, թե ինչ է դելիմիտացիան եւ դեմարկացիան: Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, դեմարկացիան արդեն տեղում ֆիքսում են, թե քարտեզում նշած կետը կոնկրետ տեղանքի որ հատվածին է համապատասխանում: Այդ, որ այսքան քննարկվում է՝ GPS եւ այլն, այդ GPS-ով ստուգվում է, թե արդյոք այս կետն այն կետն է, որը նշված է քարտեզի վրա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Տպել
604 դիտում

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ. Ժաննա Անդրեասյան

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Ողբերգական դեպք Երևանում. բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

«Օգտվել հնարավոր չէ». Երևանում հասարակական զուգարանները սակավաթիվ են և անմաքուր, ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել

Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիմքով մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)

Կներդրվի հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ

Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը բարձր է գնահատվում

ՄԱԿ ՓԳՀ-ն առաջարկել է Սյունիքի մարզպետարանին ստանձնել իրենց կողմից մարզում իրականացվող գործողությունների համակարգումը

Մոտոցիկլիստները և դրիֆտի սիրահարները՝ անդորրը խաթարողներ. բնակիչները ահազանգում են, ոստիկանությունը պնդում՝ տուգանում են

Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլը

Ժաննա Անդրեասյանը և Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի ստեղծման հնարավորությանը

Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս (լուսանկարներ, տեսանյութ)

Կանադան Հայաստանում դեսպանատուն է բացելու

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել՝ ի հիշատակ անհետ կորած ազատամարտիկների

Ֆանարջյան փողոցում արկ է հայտնաբերվել

Դոլարի փոխարժեքը մի փոքր կայունացել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի հատված 63 ծառի կոճղ

Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը

ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանի կենսագրությունը

ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման նոր ստուգաթերթը

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կին Գլխավոր դատախազ կունենա. 70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվեց

Երևանում կրակոցներ են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ

ՀՀ ԱԺ նախագահը և Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու շուրջ

Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք է ծառայել

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022 թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող. ՊԵԿ-ը ներդրել է e-VAT համակարգը

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՌԱԿ ներկայացուցիչներին. հանդիպմանը անդրադարձ է կատարվել կուսակցության գործունեությանը

Արարատի մարզում 18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

4 եղբայր և 6 քույր ունեցող փոքրիկ Դանիելը բարեհաջող վիրահատվել է. նրա մոտ ատամի բորբոքումից բարդություն էր առաջացել

Նոր Խարբերդում 46-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչն առաջացրել է վերջինիս մահը. հարուցվել է քրեական գործ

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021-2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր (տեսանյութ)