Սա է ամբողջ պատմությունը, չի կարող լինել որեւէ գաղտնի հավելված․ վարչապետի պաշտոնակատարը՝ հրապարակված փաստաթղթի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց սահմանազատման վերաբերյալ համացանց սպրդած աշխատանքային փաստաթղթի նախապատմությունը։ 

Խոսելով մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժման մասին՝ Փաշինյանն ասաց, որ իր գնահատականով Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն էր ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ է, եւ շղթայական ռեակցիայիով ժամերի ընթացքում այդ ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք։

«Եվ իհարկե, հետագայում կարող էին լինել այլ իրադարձություններ, բայց կարող էր տեղի ունենալ փաստ, որը շտկելը իր մեջ բարդություններ կներառեր։ Իրադրությունը գնահատելով մենք որոշել ենք գնալ հսկողությունից բաց չթողնելու եւ դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով եւ մեր գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքում, ընդ որում սա այն դեպքն է, երբ ես միանշանակ եւ աներկբա կարող եմ կառավարության գործողությունները գնահատել թիմային, համակարգված եւ արդյունավետ, որովհետեւ միջազգային հանրության շրջանում կա կոնսենսուս, որով արձանագրվում է՝ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների ապօրինությունը եւ ՀՀ ինքնիշխան տարածքը լքելու անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Վերջինս այս համատեքստում արձանագրեց, որ Եվրախորհրդարանի կողմից քիչ առաջ 607 կողմ ձայներով ընդունվել է մեր ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւ, որում վերջին պահին լրացվել է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։  

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը պետք է լքեն ՀՀ տարածքը առանց նախապայմանների։ Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դեմարկացված եւ դելիմիտացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարեւոր հարց․ լավ, այս իրավիճակը լուծեցինք, եթե հաջորդ պահին էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն՝ ամեն անգամ մենք էսպիսի աղմուկ, կոնսենսուս ձեւավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ 

Այդ ընթացքում ձեւավորվել է առաջարկ՝ ձեւավորել եռակողմ հանձնաժողով, որ կզբաղվի այդ հարցերով։ Ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը հրապարակի փաստաթուղթ, որը աշխատանքային քննարկումների փուլում է, դա ընդհանրապես շատ վատ եւ անլուրջ վիճակի մեջ կդնի որեւէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ դա այն եզակի փաստաթուղթն է, որը օրուկես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարեւոր դրույթը․ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանին իրադրությունները լուծում են ոչ թե ինչ-որ զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական քաղաքական ճանապարհներով»,- ընդգծեց Փաշինյանը։

Խոսելով սահմանազատման հնարավորության մասին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ դա նոր գաղափար չէ, որովհետեւ ինքն այդ մասին հայտարարել է ԱԺ ամբիոնից, այդ մասին հայտարարել է մայիսի 17-ի ԱԽ նիստում՝ նշելով, որ Ադրբեջանն ուզում է սահմանների ճշտման գործընթաց տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր դիրքորոշումն այն է, որ դա տեղի ունենա եռակողմ ֆորմատով։

«Բայց մյուս կողմից շատ կարեւոր է, որ մենք արձանագրել ենք հետեւյալ դիրքորոշումը․ որ կամ այդ հանձնաժողովների ձեւավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի Զինված ուժերը կլքեն մեր երկրի տարածքը եւ կհայտնվեն մեր սահմաններից անդին, կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք, որ այդ զորքերի հետքաշման գործընթաց է տեղի  ունենում։ Սա է ըստ էության ամբողջ ապատմությունը եւ ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա եւ չի կարող լինել որեւէ գաղտնի հավելված։ Այսինքն էս մեկը հրապարակային էր, մի հատ էլ կողքից գաղտնի՞ կա։ Սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է, էդ փաստաթուղթ ձեռք բերողը էդ ո՞նց է՝ էս մի հատվածը ձեռք է բերել, էն մյուս հատվածը ձեռք չի բերել։ Հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը փակված է, ասում է՝ սա ապացույց, որ սա հերթական դավադրությունն է։ Հարց չի՞ ծագում, որ եթե ապացույց է՝ ինչո՞ւ եք փակել տողերը, չէ, ընդհակառակը, բացեք, որ բոլորը տեսնեն, որ ահա այդպիսի դավադրություն է տեղի ունենում»,- խոսելով Միքայել Մինասյանի կողմից հրապարակած փաստաթղթի մասին, որ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանեց նաեւ պատգամավորներից մեկի բարձրացրած այն հարցին, թե ինչու է հրապարակված փաստաթղթի վերեւում գրված հավելված։ Ասաց, որ հավանաբար վրիպակ է կամ պետք է գրված լիներ նախագիծ, կամ էլ դա առաջարկ է, որպեսզի դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։ Ընդգծեց, քանի որ այդ փաստաթուղթը բանակցված, համաձայնեցված եւ ստորագրված չէ՝ նման դետալներին անդրադարձ չեն ունեցել։

«Ասում են ժողովրդի հետեւում էդ ինչ փաստաթուղթ եք պատրաստվում ստորագրել․ էդ նույնն ա, որ ասեն՝ ժողովրդի մեջքի հետեւում Ռուսաստանի նախագահի հետ էդ ի՞նչ հեռախոսազրույց եք ունենում»,- ասաց Փաշինյանը՝ հարց հնչեցնելով, թե երբ որ հունվարի 11-ի հայտարարությունը եռակողմ ֆորմատով ստորագրվեց՝ ինչո՞ւ չէին նույն հարցերը բարձրացվում։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ տարածված տեղեկություններին, թե իբր ԱԳՆ-ն տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի մասին։

«Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով․ ես ո՞նց եմ ստանում դա։ Դա տրվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ։ Հիմա այնպիսի ժամանակներ են, մարդիկ եսիմ, երեւի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում է»։

Տպել
1489 դիտում

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը