Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը, Հարավային Կովկասում ԶՖԳ առաքելության աշխատակից Սիրարփի Հայկազյանը, ԶՖԳ փորձագետ Առնո Դեմարշըլիեն։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։  

ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ Վաչե Տերտերյանը, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական աշխատանքային խմբի կողմից տարվող աշխատանքներն ու սերտ համագործակցությունը, ԶՖԳ պատվիրակությանը ներկայացրել է ջրամբարաշինության, ջրային համակարգերի մասով ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները, այդ համատեքստում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով ֆրանսիական կողմին Աստղաձորի, Արգիճիի, Խաչիկի ջրամբարի, Կապս-Արմավիր ջրատարի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին և դրանց հետագա քննարկման անհրաժեշտությանը։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև ծրագրային առաջնահերթությունների սահմանման հարցում ՏԿԵ նախարարության կառավարման ոլորտում գործող Ջրային կոմիտեի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության մասնագիտական խմբերի ակտիվ համագործակցությունը ԶՖԳ-ի փորձագիտական խմբերի հետ՝ առաջարկելով նաև ձևավորել  ՏԿԵ նախարարության աշխատանքային մասնագիտական խումբ, որը ֆրանսիական կողմի հետ համատեղ կզբաղվի ծրագրային առանջնահերթությունների քննարկմամբ ու գնահատմամբ։ ՏԿԵ նախարարի տեղակալը նաև ակնկալել է ԶՖԳ աջակցությունը առաջնահերթությունների և հանրային ներդրումների գնահատման հարցում։

ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ տարբեր նախարարությունների գործընկերների և ոլորտային մասնագետների հետ, քննարկել են ճանապարհային, երկաթուղային տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսել է ֆրանսիական կողմի՝ ոռոգման համակարգերի առնչությամբ քննարկումներ ծավալելու հարցում հետաքրքրվածության մասին՝ հայտնելով վերոնշյալ ոլորտներում տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն։

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում ՏԿԵ նախարարության ոլորտային դեպարտամենտների, ստորաբաժանումների մասնագետների և ֆրանսիական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու շուրջ։

Տպել
739 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին