Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի տարեցների հիմնախնդիրներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանում ստեղծվել է տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովը կաջակցի տարեցների կյանքի որակի բարձրացմանը և նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելուն ուղղված գործողությունների իրականացմանը:

Որոշման հավելվածում մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովը կբարելավի տարեցներին մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների որակը, համայնքում կխթանի տարեցների ներառման, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում նրանց մասնակցայնության և հասարակության մեջ նրանց դերի գնահատմանը, կաջակցի կրթության, զբաղվածության, մշակութային կյանքին մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կզբաղվի նրանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ:

Հանձնաժողովը վերը նշված խնդիրների լուծման նպատակով քննարկելու է տարեցներին առնչվող`հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրները ու ներկայացնի դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ համապատասխան պետական լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու է նիստերի միջոցով: Նիստերը գումարվելու են տարին առնվազն 3 անգամ: Հանձնաժողովի կազմը վարչապետը հաստատել է՝ սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ։

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն են՝

Տաթևիկ Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Քնար Ղոնյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ

Լուսինե Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ

Սամվել Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Լուսինե Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

Աննա Հովհաննիսյան - ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Արթուր Թորոսյան - Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Քրիստինե Իսպիրյան - Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ալլա Հարությունյան - «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ֆլորա Սարգսյան - «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Քրիստինա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

Տպել
1607 դիտում

ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին

Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)

Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տասնյակ փողոցներում դադարեցվել է գազամատակարարումը

Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Էրդողանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Սառնաղբյուրի խաչմերուկում բախվել են մոտոցիկլետն ու Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ավտոմեքենան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)

ՇՄՆ-ն կոչ է անում բնության գրկում հանգստանալիս սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

ԱԺ-ն հյուրընկալել է առաջին անգամ Հայաստան ժամանած Արգենտինայի խորհրդարանի պատվիրակությանը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ես գիտեմ ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, դա շատ հեշտ է. Ժոզեպ Բորել

Ագարակի բնակիչը սխեմատիկ խարդախությամբ 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է կատարել

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան

Երևանում հետախուզման մեջ գտնվող 31-ամյա կին է հայտնաբերվել

Երևանում 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը լրագրող, բլոգեր Օվսաննա Սողոյանն է

18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի (տեսանյութ)

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը կալանավորվել է

Կենտրոն վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկման աշխատանք. պետք է փակ պահել պատուհաններն ու պատշգամբի դռները

Շարունակվում են Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ

Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկողներինը. Ալեն Սիմոնյան

Եռակողմ հանդիպմանը ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. մանրամասներ

Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը

Միացյալ Նահանգները հայտարարել է հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ Կիև տեղափոխելու մասին

Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում

Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան