Վրաստանում ՄԻՊ դիտորդական խմբին թույլ չեն տալիս այցելել մանկատուն, որտեղ քանիցս բռնության դեպքեր են արձանագրվել

25/05/2021 schedule11:40

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Վրաստանի ՄԻՊ դիտորդական խումբը փորձում է մտնել Նինոծմինդայում (Ջավախք) գործող մանկատուն, բայց ապարդյուն: Սկանդալ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների այցելությունն արգելվել էր:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ «Սուրբ Նինոյի» անունը կրող մանկատունը Վրաստանի պատրիարքարանի ենթակայության տակ է գտնվում: ՄԻՊ դիտորդական խմբի մուտքի արգելքի հրահանգը հենց պատրիարքարանինն է եղել: Վերջինս հաշվի չի առել նաեւ ՄԱԿ-ի երեխաների հարցերով հանձնաժողովի դիմումը:

Մանկատանն ապրում է 56 երեխա:

Ինչպես հայտնում է nor.ge լրատվական կայքը, ՄԻՊ դիտորդական խումբը չի կարողանում մտնել մանկատուն Սխալտայի արքեպիսկոպոս գերաշնորհ Սպիրիդոնի որոշմամբ: «Նրանք հանդես են գալիս նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին, եւ այդ մարդկանց չպետք է թույլ տալ մտնել պանսիոնատ կամ որեւէ ազնիվ ընտանիք, քանի որ նրանք կկործանեն ամեն ինչ»,- լրատվամիջոցի փոխանցմամբ, նշել է արքեպիսկոպոսը:

Վրաստանում գործող լրատվամիջոցներից նաեւ տեղեկանում ենք, որ, չնայած 2015 եւ 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում արտացոլված են եղել «Սուրբ Նինոյի» մանկատանը երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձեւերը, Վրաստանի կառավարությունը չի ապահովել նրանց մուտքը երեխաների հաստատություն: 2020 թվականի հունիսի 20-ից հետո Պետական խնամքի գործակալության ոչ մի սոցիալական աշխատող չի մտել մանկատուն:

Վրաստանի հանրային պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն էլ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ նախորդ տարիներին էլ իրենց թույլ չէին տալիս երեխաների հետ առանձին խոսել: Պաշտպանի տեղակալը նաեւ հայտնել է, որ նախկինում ստուգայցեր կատարելու հնարավորություն ունեին եւ արձանագրել էին բազում խախտումներ: 2015 թվականին իրականացրած մոնիթորինգի արդյունքներով՝ պարզվել էր, որ Նինոծմինդայի մանկատանը եղել են երեխաների ֆիզիկական պատժի դեպքեր, այդ թվում՝ սննդից զրկելու: Երեխաներին ծնկաչոք են պահել՝ որպես պատժի միջոց:

«Ինչպես տեսանք եւ գիտենք, այսօր էլ այդ երեխաները կապ չունեն արտաքին աշխարհի հետ եւ ինտեգրված չեն: Նրանց սոցիալականացումը տեղի չի ունենում, եւ միակ վայրը, որտեղ նրանք գնում են, դպրոցն է, այն էլ՝ հսկողության ներքո: Եվ, ըստ այդմ, մենք կարծում ենք, որ այս հաստատությունում առկա իրողությունն ու պայմանները, անկախ նրանից՝ բռնության փաստ կա, թե ոչ, չեն բխում այս երեխաների շահերից: Մենք նշել ենք կիրառվող դաստիարակության կոպիտ մեթոդների մասին: Երեխաներն ազատ ժամանակ չունեն, որը կկարողանային օգտագործել հասարակության մեջ ինտեգրվելու, հասակակիցների հետ շփվելու եւ դրսում գտնվելու համար: Արտաքին աշխարհի հետ կապը սահմանափակ է, կարծում ենք՝ թվարկվածներից որեւէ մեկը չի բխում երեխաների շահերից»,- ասել էր նա:

Վրաստանում «Մարդու իրավունքների համար գործընկերություն» հասարակական կազմակերպությունը դիմել է նաեւ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով, սակայն դատարանը նշյալ մանկատանը երեխաների իրավունքների ոտնահարում չի արձանագրել, չի գտել նաեւ վերահսկողության անհրաժեշտություն:

Սկանդալից հետո Թբիլիսիում լոկալ բողոքի ցույցեր են սկսվել: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում մանկատանը բնակվող երեխաներին: ՄԻՊ ներկայացուցիչները ծրագրում են ելույթ ունենալ պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովում:

Տպել
855 դիտում

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը