Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-պուրակ է բացվել Գեղհովիտի թիվ 1 դպրոցի բակում

24/05/2021 schedule22:43

Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվել է Արցախյան պատերազմներում զոհված գեղհովիտցիների հիշատակն ամփոփող հուշարձան-պուրակ:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ  ՊՆ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ Հակաօդային պաշտպանության  ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ։

Հուշարձանն օրհնվել է ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի: Այնւհետ ներկաները ծաղիկներ են խոնարհել նորաբաց հուշարձանին: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը

«Հուշարձանի պատվանդանի կողքին տեղադրված գրքի  վրա փորագրված է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած մեր երեք սաների՝ Վահե Ասատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի  եւ Ռադիկ Թաթոսյանի անունները: Այս հուշարձան-պուրակի կերտմամբ մենք մեր խոնարհումն ենք բերում նաեւ Գեղհովիտի անունը փառքով պսակած հերոսներ Հակոբ Սարգսյանին, Օնիկ Գրեյանին, էգդար Գրեյանին, Անդրանիկ Մուսիկյանին, Հարություն Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին, Լաերտ Պողոսյանին, Արամ Մանջոյանին, Գարիկ Իսպիրյանին,Երվանդ Խաչատրյանին,  ովքեր զոհվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամ մարտական ծառայության ընթացքում:

Այս պուրակում մենք ոգեկոչման զանազան միջոցառումներ կանենք, այստեղ հայրենիքի ծառայության մեկնելուց առաջ կերդվեն մեր  նորակոչիկները։ Հետագայում դպրոցի մուտքի մոտ կկառուցվի նաև Հաղթանակի կամարը»,- տեղեկացրել է դպրոցի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից Էդվարդ Ասլանյանը։

«Այսօր բոլորիս համար հուզումնալից օր է, քանի որ մենք մեր խոնարհումն ենք բերում այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար նահատակվեցին՝ գնալով գիտակցված մահվան։ Այս հուշակոթողն այլեւս մեզ շատ բան է պարտավորեցնում։ Այո՛, մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պատրավորություն։

Նրանք զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը, որ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։ Մեր անմահ հերոսների սիրելի ծնողներ, խնդրանքս է, որ դուք երբեք չընկճվեք, հպարտ մնացեք, քանի որ  որ այդպիսի հայրենասեր ու քաջարի զավակներ եք ծնել, սնել ու դաստիարակել։

Նույն հպարտությունը պետք է  զգան այս դպրոցի ոսուցիչները, որոնց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել մեր հերոսների անմահ սխրանքներում։ Մեր քաջարի  հերոսները դեռ շատ սերունդների կոգեշնչեն իրենց անուններով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտահղացել ու կերտել են այս հուշարձան-պուրակը՝ մեր հերոսների հավերժության խորհուրդը։

Շնորհակալ ենք նաեւ Արցախյան պատերազմի այն հերոսներին, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի եւ հպարտորեն ապրում են մեր կողքին։ Մենք այլ տարբերակ չունենք, քան ապրելու եւ արարելու, շենանալու եւ հզորանալու ձգտումն է»,-ներկաներին է դիմել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Միջոցառման ավարտին Գեղհովիտի գյուղապետարանի կողմից  հուշանվերներ են հանձնվել Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Գեղհովիտի համայնքապետարանի եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության շնորհակալագրերով պարգեւատրվեցին հուշարձան-պուրակի ստեղծման մեջ ավանդ ներդրած քաղաքացիները:

Տպել
1134 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար