Վահրամ Դումանյանը երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը քննարկել է Զարգացման գործընկերների հետ

25/05/2021 schedule16:11

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության  և ԵՄ հայաստանյան պատվիրակության կողմից: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել այդ կարևոր փաստաթղթի՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի քննարկմանը ներկա գտնվելու համար՝ տեղեկացնելով, որ այն e-draft հարթակում ներկայացված է հանրային քննարկման, և մինչև հունիսի 3-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի նախագծի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, որոնք անհրաժեշտ են նախագիծն ու նախանշված մոտեցումներն ավելի լավը, ավելի իրատեսական ու իրագործելի դարձնելու համար։

«Պատերազմի արհավիրքն իրենց ուսերին ամենաշատը կրեցին և նաև հետևանքները շարունակելու են կրել երիտասարդները։ Եվ մեր պարտավորությունն է երիտասարդների համար ստեղծել ոտքի կանգնելու և զարգանալու, տեղական ու ազգային մակարդակներում զարգացման նոր բարձունքներ նվաճելու, որպես երջանիկ անհատ և որպես հասարակության պատասխանատու անդամ կայանալու հնարավորություններ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն ԵՄ դեսպանի անունից ողջունել է ներկաներին և մաղթել արդյունավետ քննարկում: Նշելով, որ նոր քննարկումը համատեղ աշխատանքի շարունակությունն է, նա փաստել է՝ պատրաստ են Հայաստանում շարունակել աջակցությունը երիտասարդական քաղաքականության ռազմավարության դաշտում։

«Այս ոլորտում արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր և պատրաստ ենք կիսվել մեր լավագույն փորձով։ Մենք ևս կարևորում ենք լայնատարած քննարկումները»- ասել է Գ. Սեռանոն՝ առաջարկելով քննարկել նաև տարբեր ռազմավարությունների՝ կրթական, տարածքային զարգացման, առողջապահական և այլն, միջև կապի ամրապնդումը։

Ռազմավարությունը մշակվել է աննախադեպ մասնակցայնությամբ։ Փաստաթղթի նախագծման աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով, աշխատանքները կազմակերպվել են ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանում, Աղվերանում և Ծաղկաձորում կազմակերպված նիստերի միջոցով։ Նախագիծը մի շարք քաղաքներում, մեծ ու փոքր համայնքներում քննարկվել է երիտասարդական տարբեր խմբերի հետ։

«Մեր նպատակն էր առավելագույնս լսել տարբեր թիրախային խմբերի երիտասարդների, ծանոթանալ նրանց խնդիրներին և, ըստ այդմ, մշակել նախագիծը՝ համապատասխան լուծման ճանապարհներով»,- աշխատանքների ընթացքն է ներկայացրել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է ոլորտային տարբերակման կարևորությունը՝ «գայթակղությանը չտրվելու» և ամեն ինչ ռազմավարության մեջ չներառելու առումով, օրինակ՝ առողջապահության կամ տնտեսական զարգացման խնդիրները, որոնք համապատասխան նախարարությունների տիրույթում են։

Ըստ ռազմավարության՝ առանձնացվել են 3 խումբ միջոցառումներ՝ երիտասարդական ներուժի բացահայտում, աջակցում, ինքնաիրացման հնարավորությունների ստեղծում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, միջոլորտային զարգացման ծրագրեր, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններ:

«Խնդրում ենք ակտիվ լինել և հանդես գալ ձեր դիտողություններով ու առաջարկներով։ Կարևոր է հասկանալ՝ որ ոլորտում եք ձեզ տեսնում, ինչը կարող ենք զարգացնել՝ համադրելով ռեսուրսները»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Ներկայացնելով ռազմավարության նպատակներն ու թիրախները՝ նախարարի տեղակալը կարևորել է նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը երիտասարդական կառույցների՝ նախարարության հետ հորիզոնական հարաբերությունների մեջ լինելը, Հայաստանում իրենց ապագան տեսնող և պատասխանատու իրավագիտակից քաղաքացի ունենալը:

Հանդիպման ընթացքում կողմերը հղել են իրենց հուզող հարցերը, առաջարկներն ու դիտողությունները և քննարկմամբ փնտրել լուծման ուղիներ, շեշտվել է միջազգային խորհրդատվության կարևորությունը: 

Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ոլորտային խնդիրների և տեղական կարողությունների սահմանում՝ միաժամանակ ընդգծելով միջազգային փորձագետների խորհրդատվության անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես ապագայում «Երիտասարդության մասին» օրենքի  նախագիծը մշակելիս:

«Ռազմավարությունը հրաշալի մեկնարկ է երիտասարդության կյանքը պետական աջակցության և ուշադրության կենտրոնում պահելու և նրանց գործուն մասնակցությունը խրախուսելու համար»,- ասել է փոխնախարարը։

Մեկ այլ գործընկեր կառույցի ներկայացուցիչ առաջարկել է վերջին իրադարձություններից հետո ևս մեկ ուսումնասիրություն կատարել երիտասարդական ոլորտի խնդրահարույց կետերի վերաբերյալ և գործողությունների պլանով փորձել ծածկել նաև այդ բացերը։

Զարգացման գործընկերները որպես առանցքային խնդիրներ քննարկել են նաև վերջին իրադարձություններից հետո ժողովրդագրական ճգնաժամը, աշխատատեղերի և աշխատավարձի խնդիրների լուծմամբ ծնելիության խրախուսումը, գյուղական բնակավայրերում երիտասարդների մրցունակության բարձրացումը, սահմանամերձ համայնքներում անվտանգության հարցերը, կամավորության զարգացումը և այլն:

Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բաց երկխոսության համար և առաջարկել մինչև հունիսի 3-ը ռազմավարության փաստաթղթի առնչությամբ դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել գրավոր տարբերակով:

Տպել
648 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում