Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Սուրեն Պապիկյան

Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակին ու դրա շուրջ առկա քննարկումներին, Գյումրիում լրագրողներին ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Վարչապետն էլ ԱԺ ամբիոնից դրա մասին մանրամասն խոսել է, այս պահին կրկին ասում եմ,  որևէ փաստաթուղթ առկա չէ, այսինքն ցանկացած առաջարկ, որ կարող է հնչել 3-րդ երկրի կողմից, միջնորդ երկրի կողմից, բնականաբար դա թղթային տարբերակով և պետք է մեզ գա, և գնա հակառակ կողմին:

Եվ այդ պրոցեսը չի ենթադրում, թե եթե թուղթն եկել է էդ տեսքով, ապա դա ընդունելի է մեզ էդ տեսքով: Սա աշխատանքային պրոցես է, ուղղակի մենք փորձում ենք ամեն ինչի մեջ տեսնել ավելի վատը, քան իրականությունն է:

Մենք պատրաստ ենք ամեն ինչ մասին խոսել բաց, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին նույնպես ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսել է, այսինքն չկա նոր բան, որ ես հիմա կարող եմ ասել, եթե կլինի նոր հարց ու իրավիճակ, ապա պատրաստ ենք այդ մասին ևս խոսել ու պարզաբանել:

Բնականաբար հիմնականում Սև լճի տարածքն է, որտեղ, որոշակի հատվածներում  տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Հիմա դրանում ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ գործընկերները:

Բանակցությունները շարունակվում են, փորձում ենք խնդիրը լուծել դիվանագիտական խողովակով, սա է հարցին մեր մոտեցումը»,-ասաց Պապիկյանը:

Լրագրողների խնդրանքով, Պապիկյանն անդրադարձավ նաև «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի՝ Տավուշի որոշ գյուղերի ադրբեջանական լինելու երեկվա հայտարարությանը: «Խորհրդային Հայաստանի տարածքը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է 29.800 կմ քառակուսի: Ելնելով տարածաշրջանային իրավիճակից, Ադրբեջանի հետ սահմանային լարվածությամբ պայմանավորված, այդ սահմանը տարբեր տեղերում ունի տարբեր պատկեր: Վարչաապետը նաև խոսել է, որ Խորհրդային դե յուրե Հայաստանի մաս կազմող Արծվաշեն գյուղը այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և հիմա վերադառանալ  դրան թե ինչ տարածքներ, ինչ բարձունքներ ու հովիտներ կան մեր վերահսկողության ներքո՝ ճիշտ ճանապարհով չենք գնում»,-նշեց Պապիկյանը:

Տպել
1538 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող