Իրանում հաջորդ ամիս նախագահական ընտրություններ են. Ռոհանին չկա թեկնածուների թվում

Իրանում հաջորդ ամիս նախագահական ընտրություններ են սպասվում:

Երկրում արդեն սկսվել է նախագահի պաշտոնի համար պայքարը. Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նախագահի թեկնածուների պաշտոնական ցուցակը:

Իրանական Tasnim գործակալությունը գրում է, որ սկզբնապես 592 մարդ է ցանկացել դուրս գալ նախագահի պաշտոնի համար պայքարի, սակայն դիմորդներից 7 հիմնական թեկնածուներ են մնացել միայն: Նշվում է, որ հիմնական պայքարը կընթանա 3 թեկնածուների  միջև, որոնց թվում են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմաթին:

Բացի նրանցից, ընտրություններին կմասնակցեն նաև Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը, Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Զալիլին, Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռեզա Զաքանին և խորհրդարանի անդամ Ամիրհոսեյն Կազիզադե-Հաշեմին:

Շրջանառվում է նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հավանական թեկնածության հարցը, որը ղեկավարում էր կառավարությունը 2005-ից 2013 թվականներին,ինչպես նաև Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանին:

Iranizator տելեգրամ-ալիքը հայտնում է, որ խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածության դիմումն ընտրական հանձնաժողովի կողմից մերժվել է, ինչը անսպասելի էր: Նա կարող էր դառնալ ամենաընդունելի թեկնածուն ինչպես «ռեֆորմիստների», այնպես էլ «չափավորների» խմբակցության համար: Հիմա նրանք պետք է միավորվեն մեկ այլ գործչի շուրջ:

Այս բոլոր անձանց թեկնածությունները դեռևս նախնական են: Բոլոր թեկնածուների վերջնական ցանկը հրապարակվելու է մայիսի 28-ին: Mehr գործակալությունը ՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը գրում է, որ նրանք պետք է հաստատվեն նաև Իրանի սահմանադրական խորհրդի անդամների կողմից:

Նշվում է, որ հենց մայիսի 28-ից էլ թեկնածուներին թույլատրվում է քարոզչություն իրականացնել, որը կտևի մինչեւ հունիսի 16-ը: Ընտրարշավը կարգելվի հունիսի 17-ին և ընտրությունների օրը՝ հունիսի 18-ին:

Իսլամական հանրապետության օրենքների համաձայն, գրանցվելուց հետո ընտրական մրցապայքարին մասնակցել ցանկացողները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության խորհրդի կողմից: Թեկնածուների ցուցակում ընդգրկելու համար դիմումները կընդունվեն մինչև մայիսի 15-ը:

Երկրի կառավարության ներկայիս ղեկավար Հասան Ռոհանին չի կարող մասնակցել ընտրարշավին, քանի որ պաշտոնավարում է երկրորդ ժամկետն անընդմեջ: Ընտրությունների օրը կընտրվեն նաև Փորձագետների խորհրդի և քաղաքային խորհուրդների անդամներ ամբողջ հանրապետությունում:

Իրանի Սահմանադրության համաձայն, իշխանության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուն պետք է լինի առնվազն 40 տարեկան և 75 տարեկանից ոչ բարձր: Ապագա նախագահը պետք է ունենա առնվազն 4 տարվա կառավարման փորձ, չունենա քրեական անցյալ և ունենա առնվազն գիտությունների մագիստրոսի կոչում: Կառավարության գործող ղեկավար Հասան Ռոհանին չի կարող առաջադրվել, քանի որ պաշտոնավարում է արդեն 8 տարի՝ երկրորդ չորս տարին անընդմեջ:

Իրանում սկսված նախընտրական արշավում, մինչ վերջերս, պահպանվում էր ինտրիգը, թե արդյո՞ք դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին կառաջադրեր իր թեկնածությունը: Երկրում այս հայտնի քաղաքական գործիչն արդեն առաջադրվել էր 2017-ին, սակայն ընտրություններում պարտվել գործող նախագահ Ռոհանիին ՝ քվեարկության արդյունքում գրավելով երկրորդ տեղը: Գրանցման վերջին օրը Ռաիսին, այնուամենայնիվ, առաջադրվել է որպես անկախ թեկնածու և միևնույն ժամանակ ուղերձ հղել ժողովրդին: Քաղաքական գործիչը խոստացել է, որ ընտրվելու դեպքում որպես նախագահ պայքարելու է կոռուպցիայի և աղքատության դեմ, ինչպես նաև պաշտպանելու է Իրանի քաղաքացիների իրավունքները:

Տեղական դիտորդների կարծիքով ՝ Իրանի դատական համակարգի ղեկավարը հաղթելու ամենամեծ շանսերն ունի: Ապրիլի 29-ին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության կողմից հրապարակված սոցիոլոգիական հարցման տվյալների համաձայն ՝ հարցվածների 42% -ը պատրաստ է քվեարկել Ռաիսիի օգտին: Ռաիսին իր ներկայիս պաշտոնում հանրաճանաչ դարձավ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի իր սկսած լայնածավալ արշավի շնորհիվ: Բացի այդ, նա նախաձեռնել է ընտանեկան բռնությունից կանանց իրավունքները պաշտպանող օրենսդրության մշակում: 

Հունիսի 18-ին նախագահական ընտրությունները Իրանում անցկացվելու են տասներեքերորդ անգամ: Երկրի գործադիր իշխանության ապագա ղեկավարին անհրաժեշտ կլինի հավաքել ձայների 50% -ից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլ: ԻԻՀ ընտրական շտաբի տվյալների համաձայն, ավելի քան 59,3 միլիոն իրանցիներ կկարողանան մասնակցել ընտրություններին:

Տպել
1348 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)