Ընդունում եմ իմ սխալը, որ զինվորի հացը գողացող գեներալներին դուրս չեմ վռնդել. Փաշինյանը՝ սպիտակցիներին (տեսանյութ)

Շարունակելով Լոռու մարզի համակիրների հետ գանդիպումները, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպիտակ քաղաք: Նա հանդիպել է բնակիչների հետ, որից հետո իր խոսքում նշել, որ վերջապես կարող է նախ արձանագրել մի բան՝ Երևան-Սպիտակ ավտոճանապարհն արդեն փոքրիշատե տանելի վիճակում է:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սւորեն Պապիկյանը լրացրեց, որ այս տարի նախատեսված են նաև Սպիտակի ոլորանների նորոգման աշխատանքներ, ինչից հետո Երևան-Սպիտակ ավտոճանապարհի նորոգումն ավարտված կհամարեն:

Հաջորդը վարչապետի պաշտոնակատարը խոսեց աղետի գոտու վերացման մասին: Նա ասաց, որ  վերջին շրջանում իրենց կառավարությունը 3 միլիարդ դրամ է հատկացրել, որպեսզի տարիներ առաջ կազմված ցուցակները՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների, վերջապես բնակարաններով ապահովվեն, որից հետո կրկին պետք է վերանայվի, թե ում նկատմամաբ պետությունը ունի պարտավորություն:

Նիկոլ Փաշինյանը խոսեց առողջապահության ու մյուս ոլորտների դրական փոփոխությունների մասին, այնուհետ՝ արդի խնդիրների մասին:

«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ դավաճանական գործունեությամբ են զբաղվել ներսից և դրսից, այժմ մեզ մեղադրում են դավաճանության մեջ: Եթե մենք դավաճան ենք, էսքան մարդն ի՞նչ գործ ունի էստեղ:

Մենք կառուցել ենք ճանապարհներ, բայց միլիոնատեր չենք դարձել: Կա՞ արդյոք 98-ից հետո աշխատած մի պաշտոնյա, որ ճանապարհաշինության մեջ ներգրավված է եղել ու միլիոնատեր չէ: Դուք չեք գտնի էդպիսի պաշտոնյա, որ միլիարդներ ծախսեր և միլիոններ գրպանը չդներ:

Այո, մենք պարտվել ենք, բայց ես հպարտ եմ, որ մենք այդ պարտությունից հետո էլ հայացք փախցնելու կարիք չունենք: Հակառակորդը նրան, ինչին պատրաստվում էր 30 տարի, մենք պատշաճ պատրաստվեցինք 2 տարի: Բանակը նախկինների համար առաջին հերթին քաղաքական գործիք էր, որով էլ ջարդեցին բանակի ողնաշարը:

Բանակից մենք երբևէ չենք պահանջել մեզ քաղաքական աջակցություն ցույց տալ, մենք մեր սպաներին ու գեներալներին պատվել ենք՝ որքան հնարավոր է, անկախ քաղաքական ուղղվածությունից: Բայց էստեղ են ասել՝ խոզի գլուխը ինչքան դնում ես խալու վրա, գլորվել ընկել է ցեխը: Հիմա մարդը, ում ես տվել եմ գեներալ լեյտնենանտի, տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, էսօր դարձել է գեղերի ետնամասերում Քոչարյանի բուկլետ բաժանող: Լավ էլ գտել ես քո տեղը:

Ես ընդունում եմ իմ սխալը, որ 2018 թվականին վարչապետ դառնալով, զինվորի հաց գողացող բոլոր գեներալների վզակոթին տալով դուրս չեմ վռնդել, որովհետև նրանք հիմա դարձել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող, դա ձեր կյանքի բարձրագույն կոչումն է, դուք բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք, էս ժողովուրդը ձեզ չի ներելու ծախու գեներալներ, չի՛ ներելու:

Չպետք է մեր սթափությունը կորցնենք, թշնամին կանգնած է մեր սահմանին, թշնամին ուզում է իր կամքը թելադրել նաև հունիսի 20-ի ընտրություններում և գիտեք, թե ում է ուզում տեսնել, թույլ չենք տալու»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով հայելային եղանակով զորքերը ետ քաշելու պատրաստակամության մասին ու ասելով, որ յուրաքանչյուր անկախ պետություն այդ խնդրին  բախվում է, դա երկրի շուրջ անձեռմխելի պարիսպ կառուցելն է:

Տպել
5073 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում