Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի քաղաք և ծանոթացել տեղում իրականացվող շինաշխատանքների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը նախ եղել է մասնավոր ներդրումային ծրագրով կառուցվող բազմաբնակարան թաղամասում, որտեղ երկու տարվա ընթացքում «Ֆերզիտ» շինարարական ընկերությունը կկառուցի չորս հինգհարկանի շենքեր՝ 3 և 4 սենյականոց՝ 116 բնակարանով: Շինարարական կազմակերպության ղեկավարի հավաստմամբ՝ շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի հարակից տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ կվերանորոգվի նաև Մարտունու հին լողավազանը (պլյաժ):

Նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել նաև շրջկենտրոնի մի շարք թաղամասերում, որտեղ ակտիվ վերականգնման շինաշխատանքներ են իրականացվում, ծանոթացել է գործընթացին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Մարտունի քաղաքը՝ որպես և՛ պատերազմից ամենաշատը տուժած բնակավայր, և՛ ակտիվորեն զարգացող համայնք, մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախագահն այդ առումով տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ կարևորելով օրերս շահագործման հանձնված, քաղաքի կայուն էլեկտրամատակարարումն ապահովող նոր օդային գծի առկայությունը՝ նա հանձնարարել է կարճ ժամանակահատվածում Մարտունու փողոցներն ամբողջությամբ ապահովել գիշերային լուսավորությամբ: Մեկ այլ հանձնարարականով՝ վթարային բոլոր առանձնատները կապամոնտաժվեն և տեղերում բնակիչների համար կկառուցվեն արագ հավաքվող տներ:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպել է 2020թ. պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած զինծառայողների հարազատների հետ: Նրանց հանձնելով պետական պարգևները՝ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլորին, նշել, որ կառավարությունը մշտապես գտնվելու է բոլոր զոհվածների ընտանիքների կողքին:

Նախագահ Հարությունյանը եղել է նաև Մարտունու հարակից տարածքում գտնվող նորատունկ ընկույզի այգում:

Տպել
396 դիտում

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Կորոնավիրուսի ցուցանիշները կտրուկ նվազել են. հաստատվել է 95 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ

Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին. Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու

Երևանում 2 մեքենաների բախման հետևանքով կա տուժած

Ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ ճանապարհների մերկասառույց է

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Նիկոլ Փաշինյան

Ինչպես են բաշխվել ձայները. հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի ու 4 մարզերի մի շարք հասցեներում

Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է ավտոտնակն ու ներսում կայանված մեքենան՝ ամբողջությամբ

Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Ծաղկաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել է՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը

2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն, անկախ արդյունքներից, վերահաստատում է հեղափոխության հաղթանակը

Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Հայաստանի տարբեր հատվածներից դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 5 ավտոմեքենա

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հրազդանում, նախնական արդյունքներով, ձայների 78 տոկոսով հաղթել է Սևակ Միքայելյանը

Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

Փարաքարի 2 ընտրատեղամասում ձայների հաշվակը կանգնեցված է

Սպիտակում նախնական տվյալներով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը

Գյումրիում տոնվեց Կամավորների միջազգային օրը. կայացավ «Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է

Սպիտակի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթում է ՔՊ-ն

Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Հայտնի են Մասիսի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները

94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան

Հայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

Աշոցքում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

Հայտնի են Աշտարակ համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

Հայտնի են Ապարան համայնքի ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 42,48 տոկոս

Հայտնի է Շիրակի մարզի 4 համայնքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները

Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում. նախապատրաստվում են նյութեր

Ծովագյուղ բնակավայրում քվեարկությանը չի մասնակցել որևէ ընտրող. «Անկախ դիտորդ»