«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ

01/06/2021 schedule12:10

Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել է ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

«Կարևորում ենք, որ ««Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվելիք փոփոխությունները մանրամասն քննարկվեն և փոխհամաձայնեցված ու ընկալելի լինեն նաև քաղաքացիական հասարակության համար: Այդ տեսանկյունից պատրաստակամ ենք լսել հասարակական կազմակերպությունների և փորձագետների կարծիքները ու դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագիծը»,- ասել է  Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մեծացնել հանրակրթության համակարգի գործառնության արդյունավետությունը:

Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական ուղղությունների՝ ներկայացնելով դրանց հիմքում ընկած շարժառիթները:

Առաջինը վերաբերում է ուսուցիչներին ուղղված քաղաքականությանը՝ ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկյունից: Ըստ նախարարի տեղակալի՝ փորձ է արվում ավելի ճկուն դարձնել պետության վարած քաղաքականությունը՝ ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման ու  այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրման և ուսուցչի վարձատրության չափի հետ դրա փոխկապակցման առումով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ համատեքստում կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես նաև կփոխվի ատեստավորման և վերապատրաստման գործընթացների տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որպեսզի ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ լինի տարբերակված մոտեցում:

Երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Այդ տեսանկյունից փոխնախարարը կարևորել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացին առնչվող փոփոխությունները՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:

Երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները բերելու մեկ ընդհանուր դաշտ:

Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ: Մասնավորապես, նախատեսվում է, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացվի, այլ ներդրվի ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:

Ժաննա Անդրեասյանի ելույթից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, որը նախատեսվում է անցկացնել պարզ և բարդ ընթացակարգերով, ավագ դպրոցի վերափոխման անհրաժեշտությանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանը: Այդ համատեքստում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ողջունել են բարեփոխումների իրականացումը, քանի որ, ըստ նրանց, նախագծով շեշտադրվում է ուսուցիչների կոմպետենցիաների զարգացման, վարքագծի և  էթիկայի նորմերի պահպանման խնդիրը: Նրանց հատկապես հետաքրքրել է, թե ինչ մեխանիզմներով են իրականում կյանքի կոչվելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանն առնչվող մի շարք փոփոխություններ, և ինչպես են հստակեցվելու ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատող մասնագիտական ռեսուրսի ֆինանսավորման մեխանիզմները: Փոխնախարարը  հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին՝ կրկին ընդգծելով, որ հնչած բոլոր  առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն, և, ըստ անհրաժեշտության, նախագիծը կլրամշակվի:

Տպել
704 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է