Վահան Քերոբյանը Ղազախստանում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ից 28-ը գտնվում էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի համանախագահներն էին. հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ 

Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն դոլար և այլն։

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը մեզ արդեն հնարավորություն է տվել փոխադարձ առևտրի ծավալը 2015-ից 2020 թվականներին ավելացնել 3 անգամ՝ 5 մլն դոլարից հասցնելով 15 մլն դոլարի: Կորոնավիրուսային ճգնաժամը չի խանգարել մեզ 2020 թվականի վերջին 30,8%-ով ավելացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը (2020-ին՝ 15 մլն դոլար, 2019-ին ՝ 11,5 մլն դոլար): Մենք ավելացրել ենք արտահանումը Հայաստան 66% -ով (7,3 մլն դոլար): Իր հերթին՝ ներմուծումն աճել է 8,8%-ով (7,7 մլն դոլար)»,- նշել է Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ «COV1D-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը և այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կարևոր եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը»,- հանդիպման ընթացքում ընդգծել է Վահան Քերոբյանը։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել էլեկտրոնային հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում քննարկված հարցերից էր հայկական ընկերությունների և «Խորգոս» սահմանային համագործակցության միջազգային կենտրոնի միջև համագործակցությունը, որի շնորհիվ հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռվի դուրս գալ ոչ միայն չինական շուկա, այլև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը մինչև ասիական տարածաշրջանի երկրներ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորությունները, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։

Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականի վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ կկրկնապատկվի։ 

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։

Այցի շրջանակում Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարի, ՂՀ գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովի և ղազախական «KazakhInvest» ազգային ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Մեիրժան Յուսուպովի հետ։

Ռոման Սկլյարի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթի բացումը, ապրանքաշրջանառության ավելացումը, ինչպես նաև ղազախական կողմի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության  Աստրախան քաղաքում լոգիստիկ կենտրոնի ձևավորումը, ինչը կդյուրացնի մուլտիմոդալ ձևաչափով ապրանքների տեղափոխման գործընթացը Հայաստանից դեպի Ղազախստան և հակառակը։

Սապարխան Օմարովի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել  գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Մասնավորապես՝ քննարկվել են ինտենսիվ այգեգործությանը, գինեգործությանը, խոզաբուծությանը, կաթիլային ոռոգմանը, գյուղատնտեսության մեջ մեծածախ բաշխիչ կենտրոնի ստեղծմանն ու կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Վահան Քերոբյանի և Մեիրժան Յուսուպովի հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են օտարերկրյա ներդրումների ներգրավման իրենց մոտեցումները և մեթոդները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապ հաստատել հայկական «Enterprise Armenia» հիմնադրամի և ղազախական «KazakhInvest»-ի միջև։

Մայիսի 25-ից 28-ը Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ, ՏԿԵՆ, ԷՆ, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների ներկայացուցիչները:

Տպել
735 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ