«Այսօր երեխաների անկախության օրն է, ուզում եմ Արցախն էլ անկախ լինի». փոքրիկները նշում են իրենց պաշտպանության օրը

Հունիսի 1-ը աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում նշվում է Երեխաների պաշտպանության օրը: Մեկ տարի առաջ՝ 2020 թվականին, կորոնավիրուսային համավարակը այս օրվա ուրախությունը խլեց փոքրիկներից և ստիպեց նրանց մնալ տներում: Հիմա այն նորից նշվում է, մայրաքաղաքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում փոքրիկների համար, բայց քաղաքում մթնոլորտն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այնքան էլ տոնական չէ:

Խնկո Ապոր անվան գրադարանը, օրինակ, այսօր հյուրընկալել էր արցախցի և երևանցի փոքրիկներին՝ նշելու իրենց տոնը: 11 տարեկան Էդիտան քույրիկի հետ էր եկել գրադարան: Մեզ հետ զրույցում թաց աչքերով պատմում է՝ Բերձորում հունիսի մեկը երբեք չեն նշել: Ասում է՝ գիտի, որ իրենց տոնն է, բայց նշելու տրամադրություն չունի, իր տունն է ուզում՝ Արցախը. «Բերձորում այս օրը մեկ-մեկ ընկերուհիներով հավաքվում էինք, գնում, մեր գյուղի հրապարակում խաղեր խաղում, միմյանց տանը հավաքվում, երաժշտություն էինք միացնում: Ես հիմա էստեղ եմ, բայց մեր տան մասին եմ մտածում, շատ եմ կարոտել Բերձորը, ուզում եմ հետ գնալ»:

194482023_776067136325235_3754851402323748772_n.jpg (549 KB)

Էդիտան էստեղ դպրոց էլ է գնում, բայց չի հիշում դպրոցի անունը: Երևանին դեռևս ծանոթ չէ: Ասում է՝ «մեկ է, Արցախ եմ գնալու»: Պատերազմի մասին էլ մեզ պատմում է արդեն առանց արցունքները զսպելու. «Տատիկիս ծնունդն էր սեպտեմբերի 27-ը, անընդհատ ասում էր՝ չեմ ուզում նշել, ու հենց էդ օրն էլ պատերազմը սկսվեց, քեռիս եկավ Երևանից, մեզ բերեց իրենց տուն, ինձ թվաց՝ նորից հետ կգնանք, բայց դեռ էստեղ ենք»:

Պատմում է, որ դեռևս ընկերներ չունի, միայն Արցախի իր մտերիմ ընկերների հետ է շփվում հեռախոսի միջոցով: Գրադարանում անցկացվող միջոցառման ընթացքում էլ ընկերուհուն էր հանդիպել, որից ողջ ընթացքում չէր բաժանվում: 11-ամյա Էդիտան հոգով տխուր է, որովհետև իր տունն է թողել թշնամուն, բայց ասում է՝ ուրախ է, որ Հայաստանում բոլորն իրենց մասին են մտածում, տարբեր միջոցառումներ են կազմակերպում ու արցախցի մանուկներին հրավիրում: Ասում է՝ բոլոր մանուկներին մաղթում է խաղաղություն ու խաղաղ երկինք:

11-ամյա Նանեն էլ այս օրը միշտ իր մտքում նշել է մեծ տորթով ու լիքը փուչիկներով, բայց այդպես էլ ոչ մի անգամ իր պատկերացրածը իրականություն չի դարձել: Պատերազմի առաջին օրը Բերձորից տեղափոխվել են Արարատի մարզի Արտաշատ գյուղ, հիմա Նանեն էդտեղ է ապրում ու դպրոց գնում: Մեզ հետ զրույցում ասում է՝ եկել է՝ միջոցառումներին մասնակցելու, բայց չի կարողանում ուրախանալ, իրենց տունն է հիշում, շունիկների մասին է մտածում, ասում է՝ թողել է Բերձորում, չգիտի՝ գոնե շները հաց ուտո՞ւմ են:

«Բերձորում հունիսի մեկը չենք նշել, լինում էր, որ տոներ էին կազմակերպում այլ գյուղերում, գնում, նայում էինք: Արտաշատում հիմա ընկերուհի ունեմ, շատ լավն ա, Արցախի մյուս ընկերուհիներիս հետ էլ հեռախոսով ենք գրում, խոսում: Ճիշտ է, հիմա կուզեի Բերձորում լինել, բայց ուրախ եմ, որ էսօր մեզ համար միջոցառում են կազմակերպել, որ մենք էսօր մեզ ուրախ զգանք»:

8 տարեկան հադրութցի Արենն էլ ասում է՝ կուզեր ժամանակը հետ տալ, Արցախում պատերազմ չլիներ, ինքն էլ այս օրը նշեր Արցախում՝ իրենց հողում, արցախցի ընկերների հետ միասին: Հայաստանը Արցախին չի հասնի, բայց, մեկ է, ուրախ է, որ եկել է միջոցառման. «Կարոտում եմ Արցախի ընկերներիս, կուզեի էս օրը իրենց հետ նշեի, բայց շնորհակալ եմ, որ մեր մասին մտածում են Հայաստանում, դրա համար չեմ ուզում շուտ գնալ, ուզում եմ՝ միջոցառումները տևեն մինչև օրը վերջանալը: Ուզում եմ, որ բոլոր մանուկները միշտ երջանիկ լինեն»:

Դավիթն էլ 8 ամիս առաջ Բերձորից տեղափոխվել է Հայաստան, ապրում է Աբովյան քաղաքում: Պատմում է՝ այս օրը ընդհանրապես չեն նշել, հիմա եկել է միջոցառման, բայց ասում է՝ Արցախում ավելի լավ էր ու ավելի ուրախ: «Չարաճճիություններ էինք անում Բերձորում, իմ ընկերների հետ երբ ցանկանայի, դուրս էի գալիս խաղալու: Աբովյանում, ճիշտ է, դպրոց եմ գնում, բայց կարոտում եմ իմ Բերձորի դպրոցը: Ուզում եմ, որ բոլոր երեխաները առողջ լինեն»,- մեզ հետ զրույցում պատմում է Դավիթն ու ասում՝ դեռ չի կարողանում համակերպվել, որ Արցախում չէ, Երևանի ամեն ինչը համեմատում է Արցախի հետ: Ամեն օր գրեթե լաց է լինում, ասում է՝ շատ է կարոտել իր գյուղը, հույս ունի, որ մի օր կկարողանա հետ վերադառնալ: Բերձորցի 8-ամյա Հայկն էլ 8 ամիս անց Երևանում գտավ մոտ ընկերոջը, ասում է՝ ուրախ է, որ էսօր ընկերոջ՝ Ադամի հետ է: Երկուսով ուզում են, որ բոլոր երեխաները առողջ ու երջանիկ լինեն:

Երևանցի 10-ամյա Նարեկն էլ կուզեր, որ բոլոր երեխաները միշտ ուրախ լինեն ու պատերազմ չտեսնեն: Պատերազմի հետևանքով նա կորցրել է հորը: Զինծառայող հայրը հոկտեմբերի 27-ին զոհվել է հայրենիքը պաշտպանելիս: Հիմա Նարեկն ուզում է դառնալ զինծառայող, որը բոլոր երեխաները իրենց տոնը միշտ խաղաղ երկնքի տակ նշեն:  

193936317_484368522868098_1983468630241326181_n.jpg (284 KB)

7-ամյա Էլմիրան նույնպես Երևանից է, իր համար այս օրը երեխաների անկախության օրն է, ասում է՝ գիտի, որ միջոցառմանը իրենց հետ մասնակցում են նաև արցախցի փոքրիկները, դրա համար կուզեր, որ ինչպես Հունիսի մեկն է փոքրիկների անկախության օրը, այնպես էլ Արցախը անկախ լիներ, որ բոլոր արցախցի երեխաները կարողանային վերադառնալ իրենց տները: Ուզում է՝ բոլոր մանուկները խաղաղ ապրեն:

195909633_2907783999460110_7347455208216760735_n.jpg (191 KB)

Արցախի ու Երևանի փոքրիկները միմյանց ջերմ են ընդունում, միասին խաղում ու միայն մեկ բան ուզում, որ աշխարհի բոլոր մանուկները երբեք պատերազմ չտեսնեն ու ապրեն խաղաղ ու երջանիկ երկրում: Փոքրիկները պետք է իրենց պաշտպանված զգան ոչ միայն իրենց պաշտպանության օրը, այլ՝ ընդհանրապես:

194902047_821189525169314_3436823158575812259_n.jpg (538 KB)

Հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր հաստատել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան: Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Մերի Խաչատրյան

Տպել
919 դիտում

«Սուրմալու»-ի փլատակներից ևս մեկ դի դուրս բերվեց․ զոհերի թիվը դարձավ 8

Աղջկա քայլը լարված մթնոլորտում, անորոշության պահին մարդիկ ընկալեցին, այսպես ասած, «ձեռք առնոցի». հոգեբան

Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է․ որոնվողների թվում են նաև Իրանի 6 և ՌԴ մեկ քաղաքացիներ (թարմացված)

Մինչ այս պահը ԱԻՆ երկու ծառայող է վնասվածքներ ստացել, համապատասխան օգնությունից հետո՝ վերադարձել շարք

Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին շրջանառվող լուրը, ցավոք, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

«Ուղեղը ինչի համար է, Շուշիի հետ համեմատելը կոռեկտ չէ»․ մշակութային գործիչները՝ «Սուրմալուի» աղետի ֆոնին նվագելու մասին

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Շիրակում ընթացքի մեջ է Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցումը

Փլատակներից լսվել է ձայն, բայց այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել․ ԱԻՆ խոսնակ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները․ ՔԿ

Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 7 է (թարմացված)

Մենք ընկճվելու իրավունք չունենք և պարտավոր ենք ապրել․ Ջրականում նահատակված գյումրեցի Արտյոմ Լոգյանը կդառնար 21 տարեկան

«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում

Շախմատիստ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով

Հնարավոր է՝ Հայաստանում սգո օր հայտարարվի․ Գնել Սանոսյան

Զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում. Արամ MP3-ին չեղարկել է իր այսօրվա համերգը

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ)

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է. նա բուժումը կշարունակի հիվանդանոցում

Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը

Մաքսիմալ աշխատանքների դեպքում էլ քաղաքացիները կունենան դժգոհություն․ Հայկ Կոստանյան

17 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը՝ Իրանի

Աչքերն ու բերանը փակել են, տարել Ծաթեր գյուղ. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելու ենք տարվող աշխատանքներին. ԱԻՆ փոխնախարար

Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Երևանի Մյասնիկյան պողոտայում կրակոցներ են հնչել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արցախի նախագահն ընդունել է երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր

Յուրի Վորոբյովը ցավակցել է Հակոբ Արշակյանին առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների կապակցությամբ

Այսօր մեծանուն գրող, մտավորական Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակն է

Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Տարբեր բժշկական կենտրոններում գտնվող մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում. Ավանեսյան

Վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին