Արցախի ԱԺ-ում ներկայացվել են սոցիալական, առողջապահության, վիճակագրության ոլորտների 2020-ի բյուջեների կատարողականները

02/06/2021 schedule09:58

Հունիսի 1-ին հրավիրվել է Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներկայացվել են սոցիալական, առողջապահության, վիճակագրության ոլորտների 2020 թվականի բյուջեների կատարողականները:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության 2020 թվականի նախնական բյուջեն 22,4 մլրդ դրամ էր, ճշտված պլանով՝ 21,1 մլրդ: Կատարողականը կազմել է 19,9 մլրդ դրամ կամ 94,3 տոկոս:

Նշված գումարով 50-ից ավել ծրագրեր են իրականացվել: Նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ որոշ ծրագրերի կատարողականներ ցածր են՝ համավարակով ու պատերազմական իրողություններով պայմանավորված: Օրինակ՝ պրոթեզավորման պարագաներով ապահովման ծրագրի կատարողականը 70 տոկոս է, գործազրկության դեմ ուղղված ծրագիրը՝ 1255 գործազուրկից ընդամենը 50-ն է ապահովվել աշխատանքով: Իսկ ծերության պաշտպանության ծրագրի կատարողականը կազմել է 96,6 տոկոս:

«Ընտանիքի անդամներ և զավակներ» ծրագրի կատարողականը 93,7 տոկոս է: Նախարարի կարծիքով՝ որոշ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դրանց վեկտորը պետք է փոխվի, ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Առանձին ծրագրեր ֆինանսավորվել են պահուստային ֆոնդից: Այսպես՝ համավարակի մեղմմանն ուղղված ծրագրի ծախսերը կազմել են 490 մլն դրամ, պատերազմի ընթացքում ծագած խնդիրների լուծմանը 753 մլն է ուղղվել:

Առողջապահության ոլորտի համար նախատեսված բյուջեն 7 մլրդ 443,9 մլն դրամ էր, ճշտված բյուջեն՝ 7 մլրդ 811 մլն դրամ, կատարողականը կազմել է 84,6 տոկոս:

«Անվճար բուժօգնություն» հոդվածով թերկատարումը պայմանավորված էր համավարակով ու պատերազմով: Արտահիվանդանոցային ծառայություններին հատկացվել է 2 մլրդ 576,3 մլն դրամ, 1 մլրդ դրամ՝ ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններին: Գերկատարում է արձանագրվել շտապօգնության գծով: 110 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորում է կատարվել՝ այս և այլ գերկատարումը փակելու համար:

Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի պահպանման նախահաշիվը կազմել է 228 մլն 478 հազար դրամ, կատարողականը՝ 88,6 տոկոս, գործուղման ծախսերի կատարողականը կազմել է 41 տոկոս: 3 ծրագրերի բյուջեներին ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը անդրադարձել է առանձին:

Առաջին անգամ իրականացվող աշխատուժի հետազոտման ծրագրին հատկացվել էր 18 մլն 854 հազ դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:

Տնային տնտեսությունների հետազոտման ծրագրին հատկացվել էր 32 մլն 500 հազ դրամ, կատարողականը կազմել է 85,4 տոկոս:

Գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագիրը, որը պիտի մեկնարկեր հոկտեմբերին, հայտնի պատճառներով չի իրականացվել: Ծրագիրը, որի համար նախատեսված էր 223 մլն 414 հազ դրամ, դադարեցվել է:

Նիստի վերջում պատգամավորները հանդես են եկել մի շարք հարցադրումներով:

Տպել
719 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)