Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Մակրոնի հետ հանդիպումից և Պուտինի հետ հեռախոսազրույցից. Armenpress

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ, Ֆրանսիան մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։

«Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության (խմբ,֊Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածք) հաղթահարման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախագահ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ֊ն Հայաստանի անվտանգային ոլորտի թիվ մեկ գործընկերն է,  ռազմավարական դաշնակիցը։

«Անընդհատ կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Վերջին անգամ երեկ եմ (խմբ.-մայիսի 31֊ին) հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ և կարող եմ արձանագրել, որ մենք, ըստ էության, նույնական մոտեցում ունենք իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության սահմանից, և որն է ՀՀ սահմանը։ Դա հայտնի է բոլորին, դա Խորհրդային Հայաստանի վարչական սահմանն է։ Եվ Խորհրդային Միության վարչական սահմանը, տվյալ դեպքում Հայաստանի պետական սահմանն է։ Եվ, ընդ որում, այդ հատվածում պետական սահմանը խորհրդային ժամանակներում դեմարկացված և դելիմիտացված է» ,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝  Ադրբեջանը պետք է հետ քաշվի։ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը այս դիրքորոշումը հստակ կձևակերպի։

«Ընդ որում մենք սա անում ենք՝ հստակ արձանագրելով, որ մեր ձեռքի տակ եղած քարտեզները, որոնք վավերացվել են Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կնիքներով նույնական են ՌԴ արխիվներում եղած քարտեզների հետ և երբ այդ փաստն արձանագրվի, ապա Ադրբեջանը պետք է հետ քաշվի այդ բնագծերից։ Այդ փաստի արձանագրումից հետո նրանց հետ չքաշվելը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ֊ի 4֊րդ հոդվածը, որը տվյալ գործողությունը որակում է որպես ագրեսիա անդամ երկրի նկատմամբ։ Եվ որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք որ և ՌԴ֊ն, և  ՀԱՊԿ ֊ը հստակ, հրապարակային այս հարցով դիրքորոշում կարտահայտեն։ Մեր ընկալումն այն է, որ այս իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհներով լուծվի, մենք այս պահին տեսնում ենք այդ հնարավորությունը և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ։

Կան ՀԱՊԿ֊ի աշխատանքային փաստաթղթեր, որով ժամկետներն ու ընթացակարգերը ձևակերպվել են։ Եվ մենք հույս ունենք, որ այդ ընթացակարգերը կմեկնարկեն պատշաճ ժամկետներում կհասնեն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 

Տպել
30067 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին