«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվել է Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրի։

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանութան կենսաբազմազանության կայուն զարգացումն ապահովելու, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու և մեր անկրկնելի բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջության բաղադրիչի ներդրման ծրագիր է մշակել։
Այն ենթադրում է․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային հատուկ 9 երթուղի։

Ըստ երթուղիների արգելոց մուտքի քվոտավորում,հստակ սահմանափակումների ամրագրում,

էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, այդ թվում՝ ոլորտում գործող զբոսաշրջային օպերատորների համար, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում,

էկոկրթական բաղադրիչի զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում և անցկացում,

բնության հատուկ պահպանվող տարածքների մարքեթինգային բաղադրիչի մշակում՝ տպագրական նյութեր,

րգելոցի գիտական պոտենցիալի բացահայտմանը միտված թիրախավորված մեդիաարշավներ,

վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառում ՝ EsyPay վճարային տերմինալի միջոցով,

հատուկ վերապատրաստում անցած անձնակազմ, արշավների ընթացքում էկո-տեսուչների ուղեկցության ծառայություն։

Բնության հատուկ պահպանվող տարածքներ մարդկանց ապօրինի մուտքը բացառելու և հոսքը կառավարելի դարձնելու նպատակով արգելոցի տարածք մուտքն այսուհետ վճարովի է լինելու։ Վճարել հնարավոր է վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառմամբ կամ տերմինալի միջոցով։ Նախքան «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելը, նախարարի պաշտոնակատարը լրագրողներին է ներկայացրել, թե ինչպես պետք է զբոսաշրջիկը կիրառի վճարումների էլեկտրոնային համակարգը վճարային տերմինալի միջոցով։

«Անհրաժեշտ է տերմինալի վրա սեղմել Շրջակա միջավայրի նախարարության պատուհանը, այնտեղ հայտնված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանի վրա սեղմելուց հետո ներկայացվում են երթուղիներ, որոնցից պետք է ընտրել, այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համար, անուն, ազգանուն և կատարել վճարումը։ Տուրօպերատորներն այս երթուղիներով զբոսաշրջիկներին տանելու համար, նախօրոք պետք է մուտքի հայտավորում իրականացնեն նախարարություն, որտեղ կան հստակ սահմանափակումներ։ Վճարումները կատարվելու են էլեկտրոնային եղանակով՝ բացառելու մարդածին ցանկացած ազդեցություն, ինչպես նաև ստվերային շրջանառությանը և կոռուպցիոն գործունեությանը հնարավորություն չթողնելու համար։ Գումարներն ամբողջությամբ ուղղվելու են գիտական բաղադրիչի զարգացմանը և պետական արգելոցի սեփական կարողությունների հզորացմանը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Արգելոցի այցելուների կենտրոնում գիտաշխատողները կստուգեն տոմսի առկայությունը, կծանոթացնեն բուսական և կենդանական աշխարհի հետ, կպարզեն երթուղին, ապա էկոտեսուչի ուղեկցությամբ կսկսվի քայլարշավը։

Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ մարդկային գործոնի ազդեցությունն արգելոցի տարածքում նվազագույնի հասցնելու նպատակով կկիրառվի այցելուների թվի սահմանափակում՝ Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության ներքո։Տուրօպերատորների ներկայացրած ոչ բոլոր հայտերն են ստանալու մուտքի թույլտվություն, պետք է ըմբռնումով մոտենալ:

«Շուտով այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ»։

Լրագրողների համար կազմակերպվել է մեդիատուր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի երթուղիներից մեկով՝ Գառնի տեղամասից դեպի Հավուց թառ վանական համալիր։ Արշավն իրականացվել է Ազատ գետի և համանուն կիրճի ձախակողմյան հատվածում։

Տպել
1047 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի