Էս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել. ինչ է նշանակում սատկած առյուծ քշել. Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

Արարատի մարզի Հովտաշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց «Հայաստան» դաշինքով վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի հայտարարություններին:

«Էս վերջերս հայտարարություն է հնչել, սիրելի հայրենակիցներ, ձեզ հայտնի անձի կողմից: Էսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ քաշվում, ասվում է՝ այն մարդիկ, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության: Եվ դա ասում է այս մարդը (ցույց է տալիս Քոչարյանի նկարը՝ առյուծի վրա-խմբ.), որը մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ: Էս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ շատ լավ գաղափար է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ղեկավար պաշտոնների հավակնող մարդկանց հոգեբուժական փորձաքննության ենթարկել:

«Որովհետեւ եթե, օրինակ, այդ պրակտիկան 1998 թվականին գոյություն ունենար, ենթադրվում է, որ Հայաստանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա, եթե 1998 թվականին տենց պրակտիկա լիներ, որ երկրի ղեկավարը հոգեբուժական փորձաքննության ենթարկվեր, եթե 98 թ. տենց պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «բարեւ Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի, զուգարանում ծեծելով սպանեին»,- հավելեց Փաշինյանը եւ շարունակեց. «Եվ հիմա փորձում են այ էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել: Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ է, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ, որ իրենք պամպերս են հագնում: Կներեք, ժողովուրդ ջան, չենք ուզում խոսակցությունը իջեցնել այդքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցցանցերն էին քննարկում, որ երբ որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենց առողջական վիճակի նրբությունները դարձել էին համընդհանուր քննարկման առարկա... եւ ամբողջ սոցցանցերը քննարկում են, որ այդ մարդը ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի, հիմա եկել է, մեզ ասում է՝ երեւի էդ մարդիկ պամպերս են հագնում: Սա անթույլատրելի է»:

Խոսելով Քոչարյանի հայոց լեզվի գիտելիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում օրենք կա, որ նույնիսկ պատգամավորի թեկնածուները պետք է հայերենի իմացության որոշակի թեստ անցնեն:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ վերջերս Քոչարյանն ընդամենը երկու բառ էր հայերեն գրել՝ «հախթանակած երիտասառթութուն», սակայն այդ երկու բառի մեջ մի քանի ուղղագրական սխալ էր թույլ տվել: 

հաղթանակած.jpg (38 KB)

«Ու էս մարդիկ եկել են, փորձում են վախի մթնոլորտ տարածել: Ձեր ինչի՞ց վախենանք, ա՛յ անեկդոտի հերոսներ, ա՛յ սատկած առյուծ քշողներ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: 

Վերջում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրենց ամենաշատը ուղղվող մեղադրանքներին, թե ինչու նրանց չեն դատել, ինչու են նրանք ազատության մեջ: 

«Մեզ համար կարեւոր է ինստիտուտների կայացումը, բայց եթե դուք կարծում եք, որ ինչ-որ մեկին եւ կոնկրետ մարդկանց մենք պետք է դատեինք եւ չենք դատել, հունիսի 20-ին դուք նրանց դատելու հնարավորություն ունեք, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ դատապարտեք նրանց իրենց արժանի պատժին, դա այն է, որ նրանք իրենց կառուցած երազանքներից եւ միֆերից հետ գան եւ բախվեն դաժան իրականության հետ, որ Հայաստանի քաղաքական դաշտում իրենք տեղ չեն ունեցել եւ չունեն»:

Տպել
3358 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան