Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգռված է ևս 3 երկիր. Լավրով

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել այն երկրներին, որոնք ունեն ՌԴ-ի օգնության կարիքը:

Այս մասին ՌԴ ԱՀ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ՝ նշելով, որ ՌԴ-ն դա չի անում միջազգային ասպարեզում ինքնահաստատվելու համար:

«Համաշխարհային քաղաքականության մեջ մենք ո՛չ թերարժեքության, ո՛չ էլ լիարժեքության բարդույթ ունենք։ Բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել այն երկրներին, որոնք զգում են մեր օգնության կարիքը։ Դա մեր պատմական առաքելությունն է:

Մենք աշխատում ենք Սիրիայում, օգնում ենք խաղաղ կյանքի վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելուց հետո, մենք ակտիվորեն մասնակցում ենք Աֆղանստանում, Լիբիայում, Իրանի շուրջ, Կորեական թերակղզում և շատ այլ հակամարտությունների կարգավորման միջազգային ջանքերին թեժ կետերում»,- հայտարարել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես հարևաններ և խորհուրդ տվել Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին ուշադրություն դարձնելու փոխարեն հասարակ մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ ջանքեր գործադրել։

Բացի այդ, Լավրովը կարծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային հակամարտությունները ոչ մի կապ չունեն Արցախի հետ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ «շահագրգռված են ոչ միայն այդ երկու պետությունները, այլ նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվի»։

Տպել
1186 դիտում

Վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները

Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի և նրանց մերձավորների գույքի վրա

Մահացել է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Հաստատվել է ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու կարգը

«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Մեզ համար անսպասելի էր Բաքվի հայտարարությունը. Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ խմբի աշխատանքների ընթացքը

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներն աշխատանքից կազատվեն. նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի 410 նոր դեպք է հաստատվել, գրանցվել՝ 10 մահ

Հոնկոնգի համալսարանի հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի մանրապատկերները (լուսանկար)

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա

36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում. ԱՀ նախագահը՝ անվտանգության մասին

Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ

Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ. Սեդրակ Վարդանյան

Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը․ Եղիշե Կիրակոսյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Փարիզ

Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանի 7 մարզերի և Երևանի մի մասում մի քանի ժամով հոսանքազրկում է սպասվում

Հրդեհ Լոռու մարզի Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմն ու ներսում կուտակված անասնակերը

Ես ալ շվի կածեի, շվին մնաց ավերակների տակ. լիբանանահայ երաժիշտը փնտրում է գյումրեցուն, ում տարիներ առաջ սրինգ է նվիրել

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական

Մխիթար Զաքարյանի գործը քննող դատավորը նրա մտերիմ ընկերն է. վերջիններիս կապը բացահայտվելուց հետո նա ինքնաբացարկ է հայտնել

Իսպանական հեղինակավոր թերթը լավագույն զբոսաշրջային ուղղություններում ներառել է Հայաստանը

Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

ՊՎԾ-ն Երեւանի քաղաքապետարանում շինթույլտվությունների վերաբերյալ տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել

Կոնջորյանը և Գալջյանը քննարկել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցեր

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են բասկետբոլի և վոլեյբոլի մրցումների հաղթողները

Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություններ են անցկացվել, հարգանքի տուրք մատուցվել

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը

Հայաստանը ՔՈՎԻԴ-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Երկու տասնյակից ավելի գողություն կատարած երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Ապարանի Եղիպատրուշ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը (լուսանկարներ)

«Իմ կարողություններն իմ ապագան են»․ մեկնարկել է 6 օրյա ճամբար՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին