Նորքի ինֆեկցիոն տեղափոխված երեխաների վիճակը բավարար է. մանկապարտեզը շարունակում է գործել, բայց դուռը մեր առաջ չբացվեց

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հունիսի 8-ին հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Երեխաներից 4-ը, որոնք գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, այսօր դրական դինամիկայով տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունք: Հիմա ստացիոնարում բուժումը շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին մեզ ասաց «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը:

Նրա հաղորդմամբ՝ բոլոր երեխաները շատ լավ են, բաժանմունքը կարծես դարձել է մանկապարտեզ. երեխաները խաղում են, նորմալ կերել են, ամեն ինչ լավ է:

Հիշեցնենք, որ երեկ «Վիննի Պուխ և ընկերներ» մասնավոր մանկապարտեզի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ 

«Ի սկզբանե ռեանիմացիոն միջոցառումների կարիք չի եղել, եղել է ինտենսիվ թերապիայի կարիք՝ 4 երեխաների վիճակը բարելավելու համար: Բոլոր կրիտերիաներով այժմ կատարվում են համապատասխան միջոցառումներ: Այս պահին շատ մանրակրկիտ կատարվում է նաև էպիդեմիոլոգիական հետազոտություն, և դա ոչ միայն մեր՝ հիվանդանոցի բուժող բժիշկների, այլև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցների միջոցով»,- ասաց Նաիրա Ստեփանյանը, ապա հավելեց, որ բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները դեռևս չկան, դրանք փակ հետազոտություններ են, որոնք ժամանակ են պահանջում. իրականացվում են թե՛ հիվանդանոցի լաբորատորիայում, թե՛ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում:

Մեր այցելության ժամանակ հիվանդանոցի բակում հանդիպեցինք երեխաների ծնողներից մեկին, ով նշեց, որ մանկապարտեզում երեխաների վիճակը վատացել է նախաճաշից հետո:

Մանրամասնեց, որ ամեն շաբաթ մանկապարտեզը ծնողներին է ուղարկում շաբաթվա ճաշացանկը: Երեկվա ճաշացանկում, ըստ ծնողների, կասկածելին թթվասերն ու կաթնաշոռն են, որը երեխաները հենց նախաճաշին են կերել: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, մանկապարտեզի փոխտնօրենը բացառել է նման վարկածը՝ ասելով. «Այն մեզ մոտ Բիոկաթ արտադրատեսակի է, մեզ ամեն առավոտ հատուկ բերում են, մենք շոգեխաշում ենք, նոր ենք տալիս երեխաներին»:

Սակայն, ըստ ծնողի, ամենահավանական պատճառը հենց կաթնամթերքն է, որովհետև տաք եղանակին միայն այն կարող էր արագ թթվել:

Ծնողը զարմանք հայտնեց, որ նման դեպք հենց մասնավոր մանկապարտեզում է եղել, որտեղ «ամսական 80 հազար դրամ են տալիս, մեկ էլ զանգում, ասում են՝ երեխան սիստեմայի տակ պառկած է» եւ դեռ ավելին՝ մանկապարտեզը բնականոն ձևով շարունակում է իր գործունեությունը:

Այցելելով մանկապարտեզ՝ մենք փակ դռների հանդիպեցինք: Մեկ ժամվա ընթացքում մեր առաջ դուռը ոչ ոք չբացեց, թեպետ երեխաներ, աշխատողներ ներսում կային: Դրանում մենք համոզվեցինք, երբ ծնողներից մեկը եկավ իր երեխային վերցնելու:

Առողջապահական տեսչական մարմնի լրատվական ծառայությունից մեզ հաղորդեցին, որ գործով վարույթ է հարուցվել, մինչ այդ այլ մանրամասներ չեն կարող հայտնել. միայն վարույթի ավարտից հետո պարզ կլինեն հետագա քայլերը: Ասացին նաև, որ քանի դեռ որոշում չկա, մանկապարտեզի գործունեությունը կասեցնելու մասին խոսք չի կարող լինել:

Սննդի տեսչական մարմնից ևս նշեցին, որ մանկապարտեզի գործունեությունն այս պահին դադարեցված չէ, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչից է եղել թունավորումը, սակայն երեկվա սնունդը ամբողջապես հանվել է սննդակարգից, և մանկապարտեզում այն հիմա չեն օգտագործում:

«Երեկ՝ ահազանգը ստանալուց հետո, մենք անմիջապես գնացել ենք, բոլոր սննդամթերքներից նմուշառում ենք վերցրել, և դրանք տեղափոխվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքները պարզ կլինեն նվազագույնը երեք օրից: Երեք օրից հետո, երբ հասկանալի լինի, թե ինչ խնդիր է եղել, այն ժամանակ նոր վերահսկողական գործողություններ կծավալվեն, ամբողջական ստուգումներ կլինեն մանկապարտեզում, որից հետո կորոշվի կասեցման կամ չկասեցման հարցը»,- ասացին սննդի տեսչական մարմնի լրատվականից:

Հավելեցին նաև, որ քանի դեռ փորձաքննության պատասխանը չկա, չեն կարող նաև կանխավարկած առաջ քաշել՝ այն կաթնամթերքի՞ց է, թե՞ ոչ:

Հարցին՝ իսկ կաթնամթերքի պիտանելիության ժամկետի հետ կապված խնդիրներ բացահայտվե՞լ են, տեսչական մարմնից մեզ վստահեցրին, որ եթե նման խնդիր լիներ, իրենք անմիջապես կհրապարակեին:

Տպել
1070 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին