Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը․ ԿԳՄՍՆ

10/06/2021 schedule14:49

Օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է «Women’s Club 79» հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը, որի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք է հարուցել մանկավարժների շրջանում, և ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստանում ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարությունը, գտնելով, որ այդ սկետչը դուրս է հումորային ձևաչափից, դատապարտում ու անթույլատրելի է համարում ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու, հանրության շրջանում նրա ընդհանրական վարկն արատավորելու երևույթները: Հաղորդաշարի հեղինակները հաշվի չեն առել այն փաստը, որ հարյուր հազարավոր երեխաներ այդ հաղորդումը դիտելուց հետո իրենց ուսուցիչներին ենթագիտակցորեն նույնականացնելու են սկետչի «հերոսուհու» լկտի ու ամբարտավան կերպարի, իսկ իրենց՝ «հերոս աշակերտների» կերպարների հետ: Դրա հետևանքների վերլուծությունը թողնում ենք մասնագետներին:

Ծնողներին, բարձր դասարանների աշակերտներին ու շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին կոչ անելով պայքարել դպրոցներում նմանօրինակ արատավոր երևույթների դեմ՝ ԿԳՄՍՆ-ն միաժամանակ ինչպես տվյալ հաղորդաշարի խմբագրակազմին, այնպես էլ մյուս հեռուստաընկերությունների պատասխանատուներին հորդորում է հետայսու զերծ մնալ դպրոցը, ուսուցչին և աշակերտին այդօրինակ վարկաբեկիչ ու գռեհիկ կողմերով ներկայացնելու գործելաոճից, ինչը միանշանակ խաթարում է մատաղ սերնդի կրթության ապահովման գործընթացը, խեղաթյուրում է երեխաների հոգեբանությունը՝ բարձրակարգ արժեքների փոխարեն սերմանելով արատավորն ու եղկելին:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս շրջանում բազմաբովանդակ բարեփոխումների փուլում է, որոնք առնչվում են ինչպես կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացմանը: Այս ճանապարհին պետությունն ունի թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ-ների աջակցության կարիքը, և անգամ ճիշտ ու նպատակային պատրաստված հումորային հաղորդումները՝ զերծ գռեհկաբանությունից և արատավոր բարքեր սերմանելուց, օգտակար կլինեն այդ գործընթացում:

Տպել
1044 դիտում

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել