Նոր միկրոավտոբուսները սկսել են նախանշված ժամից ուշ երթեւեկել. որոնք են պատճառները

Արդեն մի քանի օր է՝ երեւանաբնակ մեր քաղաքացիներից բողոքներ ենք ստանում, որ մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտը սկսել է վատ աշխատել: Խոսքը հատկապես նոր կոմպակտ դասի ավտոբուսներով սպասարկվող երթուղիների մասին է:

Մասնավորապես, նրանց խոսքով, քանի օր է՝ չեն աշխատում 99 համարի երթուղին սպասարկող նոր ավտոբուսները, իրենք էլ վերադարձել են նախկին անցանկալի ռեժիմին. ստիպված երկու տրանսպորտ են փոխում, իսկ ուշ ժամերին անգամ դա չհաջողացնելու դեպքում դիմում են տաքսի ծառայությունից օգտվելու տարբերակին:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» փոխանցեց, որ 99 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների հետ կապված մի քանի օր տեխնիկական խնդիր է եղել, որը, սակայն, արդեն կարգավորվել է: Այսօրվանից այդ համարի երթուղին նորից սպասարկվում է 9-ից 10 րոպե շարժման միջակայքով:

Նկատենք, սակայն, որ քաղաքացիների կողմից բողոքներ են հնչում նաեւ մյուս համարների երթուղիները սպասարկող նոր ավտոբուսների շարժման միջակայքից: Նշվում է, որ նախապես խոստացված 10-ից 15 րոպե ինտերվալը չի պահվում, մեկ ավտոբուսը բաց թողնելուց հետո 15 եւ ավելի րոպեից էլ ուշ է գալիս հաջորդը:

Հունիսի 1-ից աշխատանքները վերսկսած 24 համարի երթուղին սպասարկող կոմպակտ դասի նոր ավտոբուսները եւս ժամային առումով, մեղմ ասած, խախտումներով են աշխատում: Համենայնդեպս այդպես էր այսօր առավոտյան: Չնայած այս համարի համար սահմանված շարժման միջակայքը պիտի լինի 12-ից 13 րոպե, սակայն ավտոբուսները աշխատում են մոտ 40 րոպե ինտերվալով: 

Ի տարբերություն 24 համարի՝ քաղաքի նույն հատվածով անցնող (Մաշտոցի պողոտ) 38 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները համեմատաբար նորմալ են աշխատում: Այս երթուղին սպասարկող ավտոբուսների համար շարժման միջակայքը պիտի լինի 9-ից 10 րոպե: Փաստենք, որ ավտոբուսները 14-ից 15 րոպե ինտերվալով հաջորդում են իրար: Շարժման նախանշված ժամային միջակայքից էական չի տարբերվում: Հիշեցնենք, որ 38 համարի երթուղին նոր է, այն սպասարկում է Ծարավ աղբյուր թաղամասը (Ավան): Սկսել է գործել փետրվարի 15-ից:

Ավտոբուսների ուշացման խնդրի հետ կապված Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանեց, որ ասֆալտապատման, ջրատարների նորոգման հետ կապված հնարավոր են որոշակի շեղումներ, սակայն ուշացման հիմնական պատճառը, ըստ Կարապետյանի, ծանրաբեռնված երթեւեկությունն ու խցանումներն են:

Տպել
634 դիտում

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ

Վահան Քերոբյանը Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել կառույցի Անվտանգության խորհրդի նախագահող Նիկոլա Դե Ռիվիերին