Կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերը շուտով այլեւս թղթային տարբերակով չեն լինի. Արտակ Պողոսյան

14/06/2021 schedule17:21

Հայաստանում կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերը շուտով կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) պիլոտային ծրագրում այս տարի ընդգրկվել են միայն դպրոցները, որտեղ, ինչպես հայտնի է, ավարտական են 9-րդ և 12-րդ դասարանները: Շրջանավարտներին այս տարի էլեկտրոնայինից բացի, կտրամադրվի նաեւ թղթային փաստաթուղթը, սակայն հաջորդ տարվանից ատեստատները կլինեն բացառապես էլեկտրոնային:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ ծրագրով նախատեսվում է, որ Հայաստանն աստիճանաբար անցնի էլեկտրոնային փաստաթղթերի: Հիմա աշխատում են էլեկտրոնային համակարգի մշակման ուղղությամբ:

«Այս տարի պիլոտային տարբերակով մենք սկսում ենք դպրոցներից: 9-րդ դասարանի ավարտական վկայականներն ու 12-րդ դասարանի ատեստատները կթվայնացվեն, սակայն այս տարի դրանք թղթային տարբերակով եւս կտրվեն շրջանավարտներին: Այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի՝ ե՛ւ էլեկտրոնայինը, ե՛ւ թղթայինը: Երեխան կունենա անհատական կոդ, որով մուտք կգործի e-verify.am կայք, որտեղից միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ ավարտական փաստաթուղթը (կայքում այս պահին թվայնացված առկա են սեփականության, ծննդյան վկայականները -խմբ.): Փորձնական այս ծրագիրը եթե հաջողվի, մյուս տարվա շրջանավարտներին այլեւս ավարտական փաստաթղթեր չեն տրամադրվի, դրանք կլինեն միայն էլեկտրոնային»,- ասաց Պողոսյանը,- ապա հավելեց, որ հետագայում կթվայնացվեն նաեւ ուսումնարանների, քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված դիպլոմները:

ԿՏԱԿ տնօրենի խոսքով՝ ծրագրով երեք հիմնական խնդիր է լուծվում՝ կեղծ փաստաթղթերի շրջանառությունը, վարչարարությունը, ֆինանսական ռեսուրսների տնտեսումը.

«Ծրագիրը թույլ կտա, որ կեղծ փաստաթղթերի շրջանառությունը կամ վտանգը դուրս գա մեր երկրից: Երկրորդ՝ վարչարարությունն ու քաշքշուկը կվերանան: Եթե հիմա քաղաքացին կորցնում է վկայականը, ստիպված է դիմել եւ արխիվից նոր վկայական ստանալ: Այս դեպքում այդպիսի գործընթաց չի լինի, քանի որ, ըստ էության, քաղաքացին չի կորցնի իր վկայականը: Նա պարզապես իր այդ փաստաթուղթը e-verify.am կայքից միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ: Երկրորդ՝ ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը կբարձրանա, որովհետեւ եթե, օրինակ, պետությունը տարեկան մոտ 20 մլն դրամ գումար է ծախսում է ատեստատ և վկայական տպելու համար, այդքան գումար այլեւս չի ծախսվի:

ԿՏԱԿ-ի տնօրենը նշեց նաեւ, որ գործատուին եւս հատուկ կոդ կտրամադրվի, որը, մուտքագրելով համակարգ, նա կտեղեկանա, որ կա նման փաստաթուղթ, որ թվականին է տրվել եւ այլն:

Մարիամ Գեւորգյան

Տպել
11507 դիտում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ