Երևան
14 °C
«Հայաստան» դաշինքի 70-րդ համար Արսեն Հախնազարյանը դոլար ունեցող միլիոնատեր պատգամավորի թեկնածուների շարքում է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ունի 1 բնակարան Երեւանի Շահվերդյան փողոցում եւ 1 բնակարան ու 2 ավտոկայանատեղի՝ Երեւանի Բյուզանդի փողոցում:
Հախնազարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Mercedes-Benz GLE 400 4Matic Coupe» 2019 թվականի եւ «Hyundai Azera 2.4L» 2012 թվականի:
Նա վերջին 1 տարում 2 մլն 205 հազար դրամ աշխատավարձ եւ 15 մլն դրամ շահաբաժին է ստացել «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ից, 963 հազար 400 դրամ աշխատավարձ եւ 12 մլն դրամ շահաբաժին է ստացել «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ից, 751 հազար 100 դրամ աշխատավարձ է ստացել «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ից, 3847 դրամ փոխառությունից տոկոս է ստացել «Սմարթ ֆայնես ֆոնդ»-ից: Բացի այդ, նա «Արարատբանկ»-ի պարտատոմսից 3 մլն 869 հազար 742 դրամ եկամուտ է ստացել, 11 մլն 385 հազար 578 դրամ էլ ստացել է 3 տարբեր բանկերում դրված ավանդների տոկոսից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հախնազարյանն ունեցել է 546 մլն 300 հազար 896 դրամ, 1 մլն 205 հազար 608 դոլար, 511 հազար եվրո, 10 մլն ռուբլի, 30 հազար կանադական դոլար եւ 40 հազար վրացական լարի:
Վերջինս 33.34 տոկոս բաժնետոմս ունի «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ում, 30 տոկոս «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ում, 100 տոկոս բաժնետոմս «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ում, 80 տոկոս «Սեքնդ ֆլոր» ՍՊԸ-ում, 34 տոկոս Վրաստանում գրանցված «Սմարթ սեթ» ՍՊԸ-ում: Բացի այդ, նա 23.36 տոկոս փայաբաժին ունի «Սմարթ ֆայնես ֆոնդ»-ում, ինչպես նաեւ 2.828517 եւ 4.656848 տոկոսանոց արժեկտրոնային պարտատոմսեր ունի «Արարատբանկ»-ում:
Նույն դաշինքի 36-րդ համարը «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժիշկ-ներզատաբան Ռիմա Ղազարյանն է:
Նա ունի 5 անշարժ գույք ունի Վանաձորում, մասնավորապես՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան:
Ղազարյանը վերջին 1 տարում 50 հազար դրամ վարձակալության վճար է ստացել «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ից եւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար 500 դոլար եւ 38 հազար եվրո:
Ղազարյանը «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունի:
Դաշինքի 82-րդ համարը գործարար Յուրի Համբարյանն է: Նա ունի 8 անշարժ գույք, մասնավորապես՝ 3 բնակարան, 2 հողամաս, 2 ավտոտնակ եւ 1 տարածք: Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանում, իսկ մնացած անշարժ գույքերը Վանաձորում:
Համբարյանն ունի 2017 թվականի արտադրության «TOYOTA CAMRY 2.5»:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 36 մլն դրամ, 73 հազար դոլար եւ 5.5 մլն ռուբլի:
Համբարյանը 60.9 տոկոս բաժնեմաս ունի «Ռ և Հ տրանս» ՍՊԸ-ում, 19 տոկոս «Մայ Նետ» ՍՊԸ-ում, 50 տոկոս «Լոռի Բիյր» ՍՊԸ-ում եւ 50 տոկոս «Սպայդեր Սիստեմ» ՍՊԸ-ում, որի գործունեությունը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, դադարեցված է:
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան
2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել
«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ
© 2024 Հայկական ժամանակ