Աշխարհի՝ տնտեսապես ամենազարգացած 7 պետությունների առաջնորդների գագաթնաժողովը մեկնարկել է

Դասական կոստյումներ, կոկիկ սանրվածքներ, փայփլուն կոշիկներ ու քաղաքական ժպիտներ: Մեծ Բրիտանիայում այսօր մեկնարկել է աշխարհի՝ տնտեսապես առավել զարգացած 7 տերությունների գագաթնաժողովը:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի ղեկավարները հավաքվել են G7-ի բանակցությունների շրջանակում Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի դքսության Քարբիս Բեյ հանգստավայրում:

Մեծ յոթնյակի խմբի պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կտևի 3 օր՝ մինչեւ հունիսի 13-ը: Որպես հյուրեր հրավիրված են Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Հարավային Աֆրիկան:

COVID-19-ի համաճարակի մեկնարկից ի վեր սա G7-ի առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է, նախորդը եղել էր տեսակոնֆերանսի ձևաչափով: Գագաթնաժողովից հետո սպասվում է համատեղ հայտարարություն: Բացի այդ, գագաթնաժողովը կլինի առաջին խոշոր միջազգային առերես հանդիպումը, որին մասնակցելու է Ջոզեֆ Բայդենը ՝ որպես ԱՄՆ նախագահ:

Ըստ գագաթնաժողովի հրապարակված օրակարգի՝ այսօր, հունիսի 11-ին, ղեկավարները կքննարկեն համաճարակից հետո տնտեսական վերականգնումը, հունիսի 12-ին՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները, առևտուրը և զարգացումը: Կիրակի սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն «Ռուսաստանի անպատասխանատու և ապակայունացնող պահվածքը» և Չինաստանը: 

Հանդիպումը կազմակերպել է բրիտանական կողմը, քանի որ հենց այս երկիրն է այս տարի նախագահում G7- ը: Նախորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2019-ին, Ֆրանսիական Բիարից  քաղաքում:

Ակնկալվում է, որ հանդիպումների մեծ մասը կանցկացվի փակ դռների հետևում, բայց կլինեն նաև մամուլի համար բաց միջոցառումներ, մասնավորապես՝ ղեկավարների համատեղ լուսանկարները, որոնք պարտադիր պայման են:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս  Ջոնսոնը նախապես հայտարարել էր, որ G7-ի երկրները ապագայում կսկսեն համաճարակային պատրաստության պայմանագիր մշակել և խոստանում են հաջորդ տարվա վերջին COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութեր տարածել ամբողջ աշխարհում, ներառյալ՝ առողջապահական տեսանկյունից անհասանելի հատվածներում:

Գագաթնաժողովի պատճառով Մեծ Բրիտանիայի վերոնշյալ հատվածում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Շատ մայրուղիներ և ճանապարհներ արգելափակված են, ճանապարհորդելու համար հարակից բնակավայրերի բնակիչները պետք է ցույց տան իրենց բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ:

Միևնույն ժամանակ, բրիտանացիները մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել շարունակվող գագաթնաժողովի ֆոնի վրա, այդ թվում`կլիմայի փոփոխության դեմ պայքարում համաշխարհային առաջնորդների գործողություններից դժգոհության պատճառով: Նման գործողություններ հաճախ կազմակերպվում են պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ, բայց այս տարի, համաճարակի հետևանքով կիրառված սահմանափակումների պատճառով, դրանց կազմակերպումն ավելի դժվար կլինի, քանի որ խստացված վերահսկողություն է: Ցույցերի համար ընդամենը 4 թույլատրելի ու հասանելի հատված կա:

Աշխարհի՝ տնտեսապես ամենաազդեցիկ երկրների առաջնորդների օրակարգում բազմաթիվ հարցեր կան, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Գագաթնաժողովի գլխավոր թեման համաճարակի դեմ պայքարն է և դրանից հետո գլոբալ տնտեսության վերականգնումը։ Նախօրեին Բայդենն արդեն հայտարարել է ամերիկյան կողմի նախաձեռնության մասին, որի համաձայն՝ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին է անհատույց հանձնելու ամենաաղքատ երկրներին:

Գագաթնաժողովին մասնակցելը Միացյալ Նահանգների նախագահի ծավալուն ծրագրի մի մասն է Եվրոպա նրա առաջին ուղևորության ժամանակ։

Բայդենի խոսքով՝ «Մեծ յոթնյակի» հանդիպման նպատակն է միության ամրապնդումը: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ համատեղ ջանքերով են լուծելու առկա խնդիրները։ Այդ խնդիրներից մեկը, ըստ Բայդենի,  Ռուսաստանի վարքագիծն է համաշխարհային ասպարեզում, որը ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները համարում են սահմանված նորմերը խախտող և ագրեսիվ։

Սպասվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ռազմավարությունը կքննարկվի ինչպես G7-ի գագաթնաժողովում, այնպես էլ Բայդենի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումներում:

Արտաքին քաղաքականության տեսակետից Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես ունեն այնպիսի մեծ խնդիրներ, ինչպիսիք են «ագրեսիան» Ուկրաինայի դեմ, Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելը, ինչպես նաև «ռազմական միջամտությունը» Լիբիայում:

Նախկինում մեծ յոթնյակը հանդես էր գալիս մեծ ութնյակի կազմով: 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը հեռացվեց G8-ից: Այդ ժամանակից ի վեր արտնտեսապես զարգացած մյուս յոթ երկրները ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, հանդիպում են G7 ձևաչափով: Միացյալ Թագավորության գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Ժնև ՝ հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Տպել
467 դիտում

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ

Վահան Քերոբյանը Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել կառույցի Անվտանգության խորհրդի նախագահող Նիկոլա Դե Ռիվիերին